Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը - VNews
Բաժիններ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Մեկօրյա հանգստից հետո Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանի շուրջ՝ անցկացնելով 5-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սևերով 52-րդ քայլին հաղթեց Ֆաբիանո Կարուանային և 11 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 10 միավորով Արոնյանին հետապնդում է Ալիռեզա Ֆիրուջան, որն առավելության հասավ Արյան Տարիի նկատմամբ:

Մրցաշարում առաջին պարտությունը կրեց Մագնուս Կառլսենը, որի մրցակիցը Յան-Քշիշտոֆ Դուդան էր: Կառլսենը 9 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

5-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց մրցաշարի առաջին շրջանը: Վաղը կկայանան 2-րդ շրջանի մեկնարկային՝ 6-րդ տուրի մրցախաղերը: Լևոն Արոնյանը կրկին կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ՝ այս անգամ սպիտակ խաղաքարերով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը նվազեցրեց լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Արոնյան․ «Պետք է ինքներս մեզ ապացուցենք՝ պայծառ ապագան, որ կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է»

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Արոնյան. «Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը»

Լևոն Արոնյան. «Մատ տեռորին» նախաձեռնության ամբողջ հասույթը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին»

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»