fbpx
Բաժիններ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3–րդ տեղը

Ստավանգերում վերջնագիծը հատեց Altibox Norway Chess մրցաշարը: Ավարտական՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը դասական շախմատի պարտիայում սևերով 36-րդ քայլին հաշտություն կնքեց Վիշվանաթան Անանդի հետ: Կայծակնային շախմատի մրցախաղում ևս գրանցվեց ոչ-ոքի: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլին: Արմագեդոնի կանոնների համաձայն հաղթանակը շնորհվեց Արոնյանին:

Այսպիսով, Արոնյանը վաստակած 10,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակեց նաև 2-րդ տեղը զբաղեցրած Յույ Յանյին, որը դասական շախմատի պարտիայում հաղթեց Շահրիյար Մամեդյարովին: Արոնյանն ու Յույ Յանյին 32,5 հազարական եվրո ստացան:

Մագնուս Կառլսենը, որ դեռևս նախորդ տուրում ապահովել էր մրցաշարի հաղթողի տիտղոսը, Ֆաբիանո Կարուանայի հետ դասական շախմատի պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում պարտվեց: Կառլսենը վաստակեց 13,5 միավոր և արժանացավ գլխավոր մրցանակին՝ 75 հազար եվրո պարգևավճարի:

Դասական շախմատի մյուս 2 պարտիաները ևս ավարտվեցին ոչ-ոքի և հաղթողները որոշվեցին արմագեդոնում: Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտվեց Ուեսլի Սոյին, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց Դին Լիրենին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Կարեն Գրիգորյանն աշխարհի նոր ռեկորդ սահմանեց

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրան Պրի. Արոնյան-Յանյին մրցախաղի ելքը վճռվեց արմագեդոնում

Գրան Պրի. Արոնյանն ու Յանյին լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Արոնյանը մնաց անպարտելի՝ զբաղեցնելով 4-րդ տեղը

Grand Chess Tour. Արոնյանի օգտին 9-րդ ոչ-ոքին գրանցվեց

Grand Chess Tour. Արոնյանը հաշտություն կնքեց Կառլսենի հետ