«Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը - VNews
Բաժիններ

«Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը

david beckham inter miami 2018 dn0t31uvf3k5171e3lyouqfsb - «Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:08

-

-

Դևիդ Բեքհեմը ԱՄՆ-ում նոր ակումբ ստեղծելու համար տանջվել է 6 տարի: Երբ վերջապես Մայամիի «Ինտերը» դուրս եկավ խաղադաշտ, ստադիոնները փակվեցին կորոնավիրուսի պատճառով: Սակայն ժամանակի ընթացքում Բեքհեմը գտավ լուծում և թիմ հրավիրեց Բլեզ Մատյուիդիին, Գոնսալո Հիգուայինին դարձրեց առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ուժեղացավ Ռայան Շոուկրոսով, գլխավոր մարզչի ղեկը տվեց Ֆիլ Նևիլի ձեռքը, հիմա էլ իր թիմ է կանչում Մարսելոյին: Չար (կամ, գուցե, բարի) լեզուները պնդում են, որ Լեո Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն շատ շուտով կհամալրեն աշխարհի ամենաոճային տղամարդու ստեղծած թիմը:

Լիոնել Մեսին, մասնավորապես, 2018-ին ակնարկել է, որ կցանկանար մի օր հանդես գալ արևային Մայամիում: «Ողջույն Դևիդ, շնորհավորում եմ նոր ակումբ ստեղծելու կապակցությամբ: Մաղթում եմ ամենայն բարիք: Հուսամ՝ մի օր ես կխաղամ քո թիմում», – շնորհավորական խոսքով 2018-ին հանդես է եկել Լեոն: Ամեն օր չես ստանա չէ՞ Մեսիից նման խոսքեր: Նման հաջողության հասնելու համար Բեքհեմը ծախսել է ավելի քան 6 տարի:

Դեռևս 2014-ին, կարիերան ավարտելուց և մի լավ հանգստանալուց հետո Բեքսը քրքրեց տան փաստաթղթերի դարակն ու գտավ այն, ինչ իրեն պետք էր՝ իր և MLS-ի միջև կնքված հին պայմանագիրը: Դրա համաձայն Բեքհեմն իրավունք ուներ ԱՄՆ-ում թիմ ստեղծել ընդամենը 25 մլն դոլար ներդրում անելով: Եվ դա այն դեպքում ներդրումների ստանդարտ փաթեթը սկսում է 100-150 մլն դոլարից: ԱՄՆ-ի ֆուտբոլային քարտեզի վրա ակումբ հիմնելու գլխավոր պայմանը նոր ստադիոնի և ակադեմիայի ստեղծումն է: Դևիդն այդ հարցի հետ կապված խնդիրներ է ունեցել հենց առաջին օրերից:

Monaco Soccer Champions League draw 960x539 - «Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը

2014-ին Մայամիի քաղաքային իշխանությունները տարօրինակ կերպով սառեցրին ստադիոնի 2 նախագիծ, որոնք ներկայացրել էր Դևիդ Բեքհեմը: Ըստ առաջինի` Բեքհեմի թիմի մարզադաշտը պետք է կառուցվեր նավահանգստի մոտակայքում, սակայն տեղական բիզնեսի ներկայացուցիչները դեմ դուրս եկան: Ըստ երկրորդի` ստադիոնը պետք է վեր խոյանար քաղաքի կենտրոնում՝ «Մայամի Հիթ» ԲԱ մարզապալատի հարևանությամբ: Սակայն այս տարածքի բնակիչներն էլ բողոքեցին, որ նոր կառույցը կփակի դեպի ծով նայող տեսարանը: Երկար փնտրտուքից հետո Բեքսը տեղը գտավ, բայց հետո առաջացավ նոր խնդիր. ներդրողը որոշեց թողնել նախագիծը:

Մեր ընտրանին

Բայց այնպես չէ, որ ֆինանսական լծակ ունեցող ցանկացած մեկը կարող է մասնակցել ստադիոնի ստեղծման նախագծին: MLS-ում կա կանոն. բոլոր ներդրողները պետք է լինեն տեղական բիզնեսի ներկայացուցիչներ: Մի քանի տարի Բեքսը ծեծում էր բոլոր հարուստ ներդրողների դռները: 2017-ի ընթացքում առաջնության ղեկավարությունը «մատ թափ տվեց» Բեքսի վրա՝ սպառնալով լրիվ փակել նրա նախագիծը: «Բարություն արեք, քանի դեռ կաք». Դենի դե Վիտոյի մտքի գոհարներից մեկով ոգեշնչված՝ Բեքհեմին օգնության հասան Մաս եղբայրները, որոնք Մայամիի ամենախոշոր ինժիներական ընկերության՝ MasTec-ի սեփականատերերն են: Նոր տարուց հետո Բեքսը անոնս արեց. նոր ակումբը դաշտ դուրս կգա 2020 թվականի գարնանը:

2019-ին Բեքհեմը ներկայացրեց «Մայամիի» նոր կացարանի վերջնական նախագիծը՝ «Մայամի Ֆրիդոմ Պարկը», որը պետք է շահագործման հանձնվի 2022-ին: Այն իրենից ներկայացնում է ստադիոն, որը տեղավորելու է 26 հազար հանդիսական և ֆուտբոլային պուրակ՝ 235 հազար ք/մ տարածքով: Մարզահամալիրը կտեղակայվի գոլֆի նախկին խաղահրապարակի ու քաղաքային պուրակներից մեկի տարածքում: Մինչև այդ «Ինտերը» հանդես կգա «ծերուկ» «Լոկհարթ» ստադիոնում:

 

View this post on Instagram

 

A post shared by David Beckham (@davidbeckham)

Երբ դեռ նոր նախագիծը թղթի վրա էր միայն, Բեքհեմն արդեն աշխարհին պատմում էր իր հեռուն նայող պլանների ու աստղերի հրավիրելու մասին: Տարբեր ժամանակահատվածներում Բեքհեմը իր թիմ է կանչել Լուիս Սուարեսին, Զլատան Իբրահիմովիչին ու Էդինսոն Կավանիին: Զլատանը չհամբերեց ու ԱՄՆ տեղափոխվեց ավելի շուտ և ոչ թե «Ինտեր Մայամի» այլ «Գելեքսի», Սուարեսը չցանկացավ ժամանակից շուտ գնալ ԱՄՆ «թոշակի», իսկ Կավանին, կարծես, համաձայնեց, սակայն վերջում վերջին պահին ընդունեց «Ման.Յունայթեդի» հրավերը:

Այդպես, Բեքհեմը ստիպված առաջնությունը սկսեց ներքին նոունեյմերով ու դրսից եկած անծանոթ, բայց շատ տղանդավոր լատինամերիկացիներով` Մատիաս Պելեգրինիով, Խուլիան Կարանսով, Քրիստիան Մակունով: Մարզաչական աթոռին «սփայսբոյը» ևս տեսնում էր էլիտար դեմքի՝ Դևիդ Մոյես, Թիերի Անրի, Ջենարո Գատուզո, Սանտիագո Սոլարի ու անգամ Կառլո Անչելոտի: Սակայն այս հարգարժան պարոնների փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Ալոնսոն:

GettyImages 1201524836 1024x682 1 960x639 - «Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը

Այդտեղ Բեքսն առաջին անգամ գործարար-բիզնեսմենի-ֆուտբոլային ֆունկցիոների կարգավիճակում բախվեց իրականության աչքերին. ոչ մի թոփ չի տեղափոխվի մի թիմ, որը չունի ստադիոն ու ֆանատներ: 2020 մրցաշրջանի սկզբում Բեքսի թիմում ոչ մի աստղ չկար, սակայն «Մայամին» հաստատուն քայլերով գնում էր դեպի պայծառ ապագա: Ու վերջնական նպատակին գուցե հասներ ավելի շուտ, քան սպասվում էր, սակայն Ուհանում մեկը որոշեց հիվանդ չղջիկ ուտել:

«Ինտերը» 2020-ի մարտին 2 հանդիպում անցկացրեց ու գնաց կարանտին: Թիմը սպասեց 4 ամիս, մինչև նորից վերադարձավ խաղադաշտ: Առաջին հաղթանակը «Ինտերը» տարել է միայն օգոստոսին՝ պարտության մատնելով «Օռլանդոյին»: Իսկ երբ բացվեց տրանսֆերային պատուհանը, Մայամիից եկած «ցիկլոնը» հասավ Եվրոպա ու վարակեց շատերին: Առաջին թոփ տրանսֆերը եղավ Բլեզ Մատյուիդին: 33-ամյա աշխարհի չեմպիոնը հեռացավ «Յուվենտուսից», հին աշխարհամասում այլ տարբերակ չգտավ և հեռացավ Ֆլորիդա: Մեկ ամիս անց Բեքսն իր թիմ բերեց Գոնսալո Հիգուայինին: «Պիպիտան» դարձավ առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Բեքսից «քերելով» 7 մլն եվրո աշխատավարձ:

maxresdefault 3 960x540 - «Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը

Բեքհեմի բերած առաջին թոփերը, սակայն, թիմին չօգնեցին. «Ինտերը» արևելյան կոնֆերենցիայում գրավեց միայն 10-րդ հորիզոնականը, իսկ Հիգուայինն ու Մատյուիդին ընդամենը մեկական գնդակ խփեցին: Սակայն դա չխանգարեց ունենալ տարեկան հաշվարկով 27 մլն դոլար մաքուր եկամուտ: Բեքսը նորից դուրս եկավ տրանսֆերային որսի: Նախ թիմի մարզչի պաշտոնը ստանձնեց Ֆիլ Նևիլը, 2021-ին Ֆլորիդա եկավ նախկին «մանկունյանցի» Ռայան Շոուկրոսը: Սակայն այս տրանսֆերները շարժեցին տեղի իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ըստ կանոնակարգի՝ MLS-ում թիմերը իրավունք ունեն անսահմանափակ աշխատավարձ տրամադրել յուրաքանչյուր թիմից 3-ական ֆուտբոլիստի: Ըստ փաստաթղթերի՝ Մատյուիդին այդ ցուցակում չէ և նրա առավելագույն աշխատավարձը պետք է կազմի 1,6 մլն դոլար: Թուրինում մոտ 4 մլն եվրո ստացող ֆուտբոլիստի նման քայլը կասկածելի է որակվել: Հետաքննությունը սկսվել է:

Անկախ ֆրանսիացի ֆուտբոիստի անվան շուրջ բարձրացած աղմուկից, Բեքսը շարունակում է ընկալվել ոչ թե փողկապավոր չինովնիկ, որը ակումբի գործունեությանը հետևում է միայն ժամանակ առ ժամանակ, այլ անձամբ է մասնակցում բոլոր աշխատանքներին. «պրարաբների» հետ քննարիկում է նոր ստադիոնի նախագծի մանրուքները, մասնակցում է ֆուտբոլիստների ու մարզիչների հետ բանակցություններին սկզբից մինչև վերջ: Բեքհեմը ժամանակ է գտնում անգամ այցելելու երիտասարդական ակադեմիայի մարզումներին ու ֆուտբոլ խաղալ տեղի ջահելների հետ:

 

View this post on Instagram

 

A post shared by David Beckham (@davidbeckham)

Մարսելոն արդեն կամաց-կամաց հավաքում է իրերն ու պատրաստվում Ֆլորիդայի կյանքին: Բեքհեմի հաջորդ տրանսֆերներից մեկը կարող է լինել Կրիշ-Լեո զույգից մեկը: Ընդ որում, երկու թոփերի տեղափոխության հավանականությունը փոքր չէ.

  • Daily Star-ը գրում է, որ Բեքհեմն ու Ռոնալդուն արդեն քննարկել են տեղափոխության հեռանկարները, անգամ շոշափել են հնարավոր պայմանագրի որոշ կետեր: Ակնհայտ է, որ պորտուգալացին հիասթափված է Թուրինում անցկացրած ժամանակով, իսկ այն պայմանները, որոնք Ռոնալդուն պահանջում է թիմերից, Եվրոպայում շա՜տ թոփեր պատրաստ չեն վճարելու 35-ամյա (հետո ինչ, որ հաճարեղ է) Կրիշտիանուին: MLS-ի ղեկավարությունը ցույց է տվել, որ կարող է ձևափոխել ֆինանսական որոշ դրույթներ հանուն աստղերի, ինչպես դա եղավ 2007-ին, երբ Բեքհեմը տեղափոխվեց «Գելեքսի» (հանուն Բեքսի փոխվեց աշխատավարձերի սահմանագիծը): Բացի դրանից, Կրիշտիանուն քանիցս հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ-ում ապրել կարիերայի ավարտելուց հետո և զբաղվել սեփական բրենդի զարգացմամբ:

showbiz david beckham training 1 960x648 - «Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը

  • Լեոյի տեղափոխության մասին խոսակցությունները ևս կան, թեպետ մինչև վերջերս այդքան ակտիվ չէին: Լեոն այնպիսի մեդիա դեմք չէ, ինչպես Կրիշտիանուն և այդքան ֆիքսված չէ վարտիքների բրենդի զարգացմամբ, սակայն չէր հրաժարվի լավ ֆինանսներից և նոր միջավայրում խաղալուց: El Mundo Deportivo-ն տեղեկացրել է, որ Լեոն հաստատ վարել է/վարում է բանակցություններ Բեքսի հետ, իսկ Մեսիի հայրը հայտնել է, որ «Մեսին մի օր անպայման կխաղա «Մայամիի» կազմում»:

beckham messi 1200x675 1 960x540 - «Ամերիկյան երազանք՝ Մեսին ու Ռոնալդուն մի թիմում». Ինչ փուլում է Բեքհեմի «Ինտեր Մայամիի» նախագիծը

Բեքհեմը միշտ եղել է, կա ու գուցե դեռ երկար ժամանակ մնա նպատակասլացության էտալոն: 2007-ին Բեքսը ստավ MLS-ում ակումբ հիմնելու շանս՝ դեռևս լինելով ֆուտբոլիստ: 7 տարի անց, խաղակոշիկները մեխից կախելուց հետո Բեքհեմը սկսեց լրիվ 0-ից ու ևս 6 տարի վատնեց նոր մարզադաշտի նախագծի ու հեղինակության ձեռք բերման վրա: Նա այնքան ֆինանս, առողջություն ու ժամանակ է վատնել այս նախագծի վրա ու հասել շոշափելի հաջողության, որ ժամանակակից ֆուտբոլի գլխավոր երազանքի իրականացումը՝ Մեսիին ու Ռոնալդուին մի թիմ հրավիրելը, արդեն սարերի հետևում չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն մեկնաբանել է Մեսիի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ ստանալու մասին լուրը

Դեպայը՝ «Բավարիայից» պարտությունից հետո․ «Հավատում եմ՝ կգտնենք միջոց պայքարելու բոլոր տիտղոսների համար»

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ֆատին

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

Դեպայ. «Ամբողջ թիմը հարգում է Կումանին»

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

L’Equipe-ը պարզել է՝ որքան է Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում

«Բարսելոնան» հունվարին մտադիր է գնել «Մանչեսթեր Սիթիի» աստղին

Ռայոլա. «Դե Լիխտը կարող է հեռանալ «Յուվենտուսից»

Լա լիգան պատասխանել է «Ռեալին», «Բարսելոնային» ու «Ատլետիկին»

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկը» համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Աղբյուր. «Բարսելոնան» Կումանին փոխարինող է փնտրում»

Ռայոլա. «Պոգբան առաջվա պես սիրում է Թուրինը»

Հայտնի է՝ երբ Անսու Ֆատին կվերադառնա խաղադաշտ

«Բարսայի» փոխնախագահ. «Ֆլորենտինո Պերեսն արժանի է, որ նրա դիմաց գլխարկ բարձրացվի»

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը չի քննարկել Ռոնալդ Կումանի հրաժարականի հարցը