ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ու Կատարին ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու մեջ - VNews
Բաժիններ

ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ու Կատարին ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը մի քանի տարվա հետաքննությունից հետո մեղադրանքներով է հանդես եկել Ռուսաստանի ու Կատարի հասցեին։ Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ դատախազների կարծիքով, Ռուսաստանի ու Կատարի ներկայացուցիչները կաշառել են ՖԻՖԱ-ի այն պաշտոնյաներին, որոնք այդ տարիներին աշխատում էին աշխարհի 2018 թ. առաջնության ու աշխարհի 2022թ. առաջնության անցկացման իրավունքների տրամադրման ուղղությամբ։

Մասնավորապես, հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները 5 մլն. եվրո էստացել կեղծ ընկերությունների միջոցով՝ նախքան իր ձայնը Ռուսաստանին տալը։ Նշվում է նաև, որ Գվատեմալայի ֆուտբոլի պաշտոնական ներկայացուցիչ Ռաֆայել Սալգերոն մեկ միլիոն եվրո է ստացել ռուսների օգտին իր ձայնի դիմաց։ 2016-ին նա իրեն մեղավոր էր ճանաչել փողերի լվացման ու խարդախության գործում։

Համաձայն մեղադրող կողմի եզրակացության՝հարավամերիկացի երեք պաշտոնյաները՝ Խուլիո Գրոնդոնը, Նիկոլաս Լեոսը, որը մահացել է անցած տարի, ու բրազիլական ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշերան, կաշառք են ստացել կատարյան հայտի օգտին քվեարկելու համար։

Ընդգծվում է, որ պաշտոնյաներից ոչ մեկը հասանելի չի եղել մեկնաբանության համար, իսկ ՖԻՖԱ-ն ու Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չեն պատասխանել էլեկտրոնային նամակներին։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն պատմել էր, որ սկսել է սեփական հետաքննությունը Ռուսաստանում աշխարհի առաջնությունը անցկացնելու ընտրության պրոցեսի վերաբերյալ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ի դաժան «հարվածը» Սուպերլիգային. ի՞նչ պատիժ է սպառնում ֆուտբոլիստներին

Ռոնալդուն ասել է, թե ինչի մասին է երազում որպես ֆուտբոլիստ

«Սա մի բան է, որ կարելի է հանդիպել միայն գրքերում». ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին

Աշխարհի Մ17 և Մ20 առաջնությունները 2021 թվականին չեն կայանա

Իսլանդիայի հավաքականը հայտարարել է գլխավոր մարզչի անունը

Ինչպես The Best մրցանակը հանձնվեց Ռոբերտ Լևանդովսկիին (տեսանյութ)

Նեյմարը ծաղրել է ՖԻՖԱ-ին՝ իրեն The Best-ի եռյակում չընդգրկելու համար

«Ավելի լավ չէր կարող լինել»․ Արշակ Կորյանը՝ ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանության մասին

Քաթարի հավաքականը կմասնակցի ԱԱ 2022-ի եվրոպական գոտու որակավորման փուլի մրցաշարին

Հաստատվել է Հայաստանի հավաքականի խաղացանկը ԱԱ 2022-ի որակավորման փուլում

Յոահիմ Լյով. «Մենք ակնհայտ ֆավորիտ ենք այս խմբում»

Կանխատեսում. Հայաստանի հավաքականի ամենահեշտ/բարդ մրցակիցները ԱԱ 2022 ընտրական մրցաշարում

Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը VNews-ի ուղիղ եթերում

Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Հրաժեշտ տվեց ու գնաց տուն». Դիեգո Մարադոնայի կարիերայի 5 ամենավառ պահերը

ԱԱ 2022-ի ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները