fbpx

«Ամոթի զգացում՝ Error 404. Not found». 5 դեպք, որոնք դիտելուց հետո Ստեռլինգը պիտի գետինը մտնի

Համաշխարհային ֆուտբոլի անբաժանելի մասն են կազմում ամեն տեսակի դերասանություններն ու սիմուլյացիաները: Ֆուտբոլիստներ կան, ովքեր առանց դրա չեն կարողանում ապրել: Ասես-չասես՝ միևնույնն է՝ «գելի գլխին ավետարան կարդալու» ասույթը հատուկ նրանց համար է գրված: Դա նույնն է, ինչ Ռամոսին ասես «Սերխիո, զգու՛յշ խաղա»:

Սիմուլյանտ ֆուտբոլիստների գործողությունները գրեթե միշտ չեն վրիպում մրցավարների աչքից ու պատժվում են դեղին քարտով: Դրանցից շատերն այսօր դարձել են պատմություն ու մեմ: Առավել հիշվողը Բուսկետսի հայացքն է և Արտուրո Վիդալի բախումը խոտածածկի հետ:

Արտուրո Վիդալի «անկման» պարագայում ենթադրում էինք, որ նման բան այլևս տեղի չի ունենա, իսկ եթե անգամ տեղի էլ ունենա, ապա ֆուտբոլիստը գոնե կամաչի իր արարքից ու ներողություն կխնդրի: Սակայն նորից նման բան եղավ ու նորից Չեմպիոնների լիգայում ու նորից Գվարդիոլայի թիմում (վերջին կետն, իհարկե, լրիվ պատահական համընկնում էր): Ռահիմ Ստերլինգը «Շախտյորի» հետ խաղում հարվածեց խոտածածկին ու Նյու Յորքի զույգ աշխատարկների պես փլուզվեց (Ջոնի Դեպը կանգնած ծափահարում է): Դրանից տպավորված մրցավարը նշանակեց 11 մետրանոց:

Խաղից հետո, ճիշտ է, Ստեռլինգը ներողություն է խնդրել բոլորից իր «սուզման» համար, Գվարդիոլան ևս լրագրողների առաջ նախատել է իր ֆուտբոլիստին ու հայտարարել, որ այդ դրվագում 11 մետրանոց չկար: Բոլորս համացանցում հարյուր անգամ դիտել ենք արդար խաղը գովերգող տեսանյութեր, երբ ֆուտբոլիստները ընկնելուց հետո են գիտակցել, որ 11 մետրանոց չեն վաստակել ու գնդակը նվիրել են մրցակցին՝ արժանանալով բոլորի մեծարանքին: Սակայն եղել են դեպքեր, երբ ֆուտբոլիստները անձամբ մոտեցել են մրցավարին ու խնդրել են չնշանակել 11 մետրանոց: Ահա դրանք.

1. Միրոսլավ Կլոզե

Գերմանացի ֆուտբոլիստն առհասարակ համարվում է արդար խաղի գլխավոր խորհրդանիշը: Իտալական «Լացիում» հանդես գալու տարիներին նա աչքի է ընկել աներևակայելի գեղեցիկ քայլով: Դրվագներից մեկում նա ձեռքով է գրավել «Նապոլիի» դարպասը, սակայն վայրկյաններ անց շտապել է մրցավարին տեղեկացնելու, որ գոլը խփել է կանոնների խախտման գնով: Մրցավարը դրան արձագանքել է արագորեն ու փոխել որոշումը:

Սակայն դանից շա՜տ տարիներ առաջ, երբ Կլոզեն խաղում էր Բրեմենի «Վերդերում», գրանցվել է նմանատիպ իրավիճակ: Մեզ հարազատ «Արմինիա» թիմի հետ խաղի երկրորդ կեսում Միրոն դուրս է եկել դարպասապահի հետ մեն մենակ, բախվել նրա հետ ու ընկել: Մրցավարն առանց վարանելու ձեռքը տարել է դեպի նշակետը, դարպասապահին էլ պատժել դեղին քարտով: Սակայն լրացուցիչ օգնականի հետ խոսելուց ու Կլոզեի խոստովանությունը լսելուց հետո փոխել է որոշումը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

#Ապրող_ֆոտոներ_11. Ռոբի Ֆաուլերն ու կոկայինը

Սերխիո Ագուերոյն մեկ քայլ է մնում ռեկորդի հասնելու համար

Սթերլինգը ծաղրում է սեփական շարժուձևը (տեսանյութ)

«Հնդիկներ, սևամորթներ և նորմալ մարդիկ». Գվարդիոլան զավեշտալի լեզվական սխալ է թույլ տվել

7 ֆուտբոլիստներ հավակնում են ճանաչվել Պրեմիեր լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող

Պաշտոնական․ «Ման․ Սիթին» նոր պայմանագիր կնքեց իր ֆուտբոլիստի հետ

Մարզիչ՝ Պեպ Գվարդիոլա. Պրեմիեր լիգայի տուրի լավագույն թիմն ըստ Fantasy միավորների

Ազգերի լիգա․ Իսպանիան տանը զիջեց Անգլիային, այլ արդյունքներ (տեսանյութ)

Միրոսլավ Կլոզեն պաշտոնապես վերադարձել է «Բավարիա»

Լուկակուն խփեց 100-րդ գոլը ԱՊԼ-ում

Սրտից թույլ, կամքից՝ ուժեղ. Թոփ 5 ֆուտբոլիստներ, ովքեր հաղթահարել են մահը

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Կլոզեին (լուսանկաներ)

Ովքեր են վերջին 10 տարվա ընթացքում հաղթել «Golden Boy» մրցանակը

Ֆուտբոլի պատմության թոփ 10 ամենատպավորիչ անվճար տրանսֆերները

Ապրիլի 9. Օրվա հոբելյարները ֆուտբոլային աշխարհում (տեսանյութ)