fbpx
Բաժիններ

Ամփոփում-2018. Տարվա լավագույն աջ պաշտպանները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Հերթական տարին մոտենում է ավարտին: Ոմանք իրենց մեքենաների անիվներն են փոխում՝ անցնելով ձմեռայինի, քանի դեռ ձյուն չի եկել, ոմանք արդեն սկսել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները, բլինչիկների լիստերի պատրաստումներն ու նախատոնական գնումները: Իսկ VNews-ը կամաց-կամաց սկսում է ամփոփել մարզական, մասնավորապես ֆուտբոլային տարին:

Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Ամփոփում-2018. Տարվա լավագույն ձախ պաշտպանները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Մեր վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստների քվեարկությունը, բնականաբար, սկսել էինք դարպասապահից: Հիմա հերթը պաշտպանությանն է: Որոշեցինք պաշտպանությունում ընդգրկել 4 ֆուտբոլիստի՝ ձախից աջ: Ստորև ձեր դատին ենք հանձնելու 2018 թվականի լավագույն 10 աջ պաշտպաններին: Քվեարկության միջոցով ընտրեք լավագույնին:

Շիմե Վրսալկո – «Ինտեր»/Խորվաթիայի հավաքական

Շիմե Վրսալկոյի համար 2018 թվականը չափազանց հաջող էր: Չլինելով «Ատլետիկոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ նա նվաճեց Եվրոպա լիգան ու մեկնեց աշխարհի առաջնության: Ռուսաստանում անցկացրած կատարյալ մունդիալը երկրպագուներին թույլ տվեց ակնկալել, որ Վրսալկոն մադրիդյան թիմի հիմնական կազմից դուրս կթողնի ծերացող Խուանֆրանին:

Սակայն Սիմեոնեն խորվաթ հերոսին ուղարկեց «գործուղման» «Ինտեր»՝ փորձ հավաքելու: Եթե մրցաշրջանի ավարտին «Ինտերը» չցանկանա գնել Վրսալկոյին, նրա համար տեղը «Ատլետիկոյի» հիմնական կազմում ապահոված է:

Դանի Կարվախալ – «Ռեալ Մադրիդ»/ Իսպանիայի հավաքական

Իսպանացի պաշտպանը «Ռեալի» չեմպիոնլիգյան ֆանտաստիկ ելույթների առաջամարտիկներից էր: «Ռեալի» պաշտպանը հիանալի հանդես եկավ 2018 թվականի ընթացքում, սակայն ՉԼ եզրափակիչում ստացած վնասվածքը փչացրեց ընդհանուր տպավորությունը մրցաշրջանից: Մունդիալի մեկնարկային խաղը բաց թողնելուց հետո Կարվախալը դուրս եկավ խաղադաշտ Իրանի դեմ խաղում:

Աշխարհի առաջնությունում ձախողվելը ոչ մի կերպ չի անդրադառնում Դանիի խաղի վրա: Թեպետ և Իսպանիայի հավաքականը ձախողվեց, թե՛ հիմա «Ռեալն» իր լավագույն ժամանակները չի ապրում, սակայն Կարվախալը շարունակում է մնալ թոփ մակարդակի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5

«Ռեալի» հակառեկորդն ու «Յուվենտուսի» թույլ կողմը. ՉԼ 2-րդ խաղային օրվա բոլոր փաստերը

Տուխել. «Նեյմարի, Մբապեի ու Կավանիի բացակայությունը կարող է օգտակար լինել թիմին»

Վիճակագրություն, որը «բացառում» է «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգան հաղթելը

Կուրտուա. «Ժամանակ չունեի արձագանքելու համար»

Զիդան. «ՊՍԺ-ն մեզ գերազանցում էր ամեն ինչով»

ՊՍԺ-ն 3 գնդակ ուղարկեց «Ռեալի», «Սիթին»՝ «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» երրորդ գնդակն ուղարկեց «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն հաղթում է «Ռեալին» Դի Մարիայի դուբլի շնորհիվ, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Տոտենհեմը» ձեռքից բաց թողեց հաղթանակը, «Բրյուգեն» ու «Գալաթասարայը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

ՊՍԺ – «Ռեալ». Մեկնարկային կազմեր

«Շախտյոր» – «Մանչեսթեր Սիթի», «Ատլետիկո» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

Էտո՛օ. «Ուզում եմ լինել առաջին սևամորթ մարզիչը, որ Չեմպիոնների լիգա կհաղթի»

«Օլիմպիակոս» – «Տոտենհեմ». Մեկնարկային կազմեր

Սուարեսի սարսափելի շարքը Չեմպիոնների լիգայում շարունակվում է

Գվարդիոլան՝ «Շախտյորի» հետ դիմակայությունների մասին. «Ես արդեն տուն եմ գնել Ուկրաինայում»

Հայտնի է, թե երբ Ժորդի Ալբան կվերադառնա խաղադաշտ