fbpx

Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Հերթական տարին մոտենում է ավարտին: Ոմանք իրենց մեքենաների անիվներն են փոխում՝ անցնելով ձմեռայինի, քանի դեռ ձյուն չի եկել, ոմանք արդեն սկսել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները, բլինչիկների լիստերի պատրաստումներն ու նախատոնական գնումները: Իսկ VNews-ը կամաց-կամաց սկսում է ամփոփել մարզական, մասնավորապես ֆուտբոլային տարին:

Այն լի էր բազմաթիվ պատմական պահերով, հետաքրքիր հանդիպումներով ու երկար սպասված իրադարձություններով: «Ռեալը» նորից հաղթեց Չեմպիոնների լիգան, Ֆրանսիան երկրորդ անգամ իր պատմության մեջ դարձավ աշխարհի չեմպիոն, ընդհատվեց Ռոնալդուի ու Մեսիի հեգեմոնիան «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում…

2018 թվականին իրենց խաղով միլիոնավոր մարդկանց սրտերը գերեցին բազմաթիվ ֆուտբոլիստներ: Ո՞վ գիտի՝ գուցե այդ ֆուտբոլիստների համար այս տարին այդպես էլ կմնա լավագույնը, ինչպես ժամանակին մի շարք խաղացողների կարիերայում (պրիվետ, Պռշո՛): Բայց հիմա եկել է պահը, երբ պետք է միասին ընտրենք այս տարվա լավագույններին: Եղեք օբյեկտիվ, ընտրեք միայն արժանիներին:

Քանի որ տարին մունդիալական էր, այստեղ անկասկած պետք է հաշվի առնել դարպասապահների ցուցանիշները նաև աշխարհի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսում:

Ուգո Լյորիս – Ֆրանսիա/«Տոտենհեմ»

Ֆրանսիայի հավաքականը աշխարհի գավաթը նվաճեց բացառապես թիմային փայլուն խաղի շնորհիվ: Չկար մի օղակ, որտեղ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը թերանար, թուլանար կամ կաղար: Դարպասապահի դիրքն, իհարկե, առաջնհահերթ: Ուգո Լյորիսը գերազանց մրցաշրջան անցկացրեց «Տոտենհեմում», չոր խաղերով զիջելով միայն Դավիդ դե Խեային «Մանչեսթեր Յունայթեդից»:

Լյորիսը բաց է թողել ԱԱ-ում 6 գնդակ: 7 խաղում՝ 6 գոլ: Առաջին հայացքից ցուցանիշն այնքան լավ չէ, սակայն եթե հիշենք, որ դրա ուղիղ կեսը գրանցվել է Արգենտինայի հետ թրիլլերային խաղում, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Շատ դեպքերում էլ հենց նրա խաղը թույլ չի տվել, որ այդ 6-ը դառնա ճակատագրական 7 կամ ավելին (եզրափակիչի ֆեյլը մոռանալով):

Տիբո Կուրտուա – Բելգիա/«Չելսի»/«Ռեալ Մադրիդ»

Ավանդաբար ստաբիլ խաղացող Տիբո Կուրտուայի համար Անգլիայում մրցաշրջանը ստաբիլ չստացվեց: Չեմպիոնների լիգայում էլ «Չելսին» ճանապարհը զիջեց «Բարսային»: Այդտեղ իր «ներդրումն» ունի նաև Կուրտուան՝ 2 անգամ (երկու տարբեր եզրերից) ոտքերի արանքով գոլ բաց թողնելով Լիոնել Մեսիից:

Սակայն եկավ աշխարհի առաջնությունը, որտեղ Բելգիան համարվում էր ակնհայտ ֆավորիտ: Նման կազմ ունենալ ու չլինել ֆավորիտ, առնվազն, ծիծաղելի է: Ունենալով խնդիրներ պաշտպանությունում, ամբողջ Բելգիան իր հույսը հետին գծում դրել էր Տիբոյի վրա: Զորեղ դարպասապահը հուսախաբ չարեց ու իր թիմին հասցրեց կիսաեզրափակիչ՝ այնտեղ զիջելով միայն ապագա չեմպիոններին, այն էլ մեկ գոլի տարբերությամբ: Եթե չհաշվենք Թունիսի հետ հախուռն խաղը, որտեղ մրցակիցը «հանդգնեց» 2 գնդակ խփել, Կուրտուան գերազանց անցկացրեց առաջնությունը՝ ընդհանուր բաց թողնելով 5 գնդակ (1-ով քիչ, ան Լյորիսը):

Գալով «Ռեալ», Լյորիսը կորցրեց իր ստաբիլությունը: Անիմաստ դրվագներում գոլեր բաց թողնելով` Կուրտուան փչացրեց ընդհանուր տարին, սակայն, միևնույնն է, շարունակում է այսօր համարվել լավագույններից մեկը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Ռեալը» դիտարկում է «Այաքսին» առաջատարներից մեկին գնելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդը» ավարտին է հասցրել թոփ տրանսֆերը

Զիդանի գլուխկոտրուկը. «Ռեալի» 4 հավանական սխեմաները՝ հաջորդ մրցաշրջանում

Պոգբան կարող է «պառակտել» «Ռեալը»

Ալեքսանդր Գլեբի սենսացիոն հայտարարությունը Ռոնալդինյոյին ու Դեկուին վաճառելու վերաբերյալ

Նեյմարը ուլտիմատում է ներկայացրել ՊՍԺ-ին հանուն «Բարսայի»

«Բարսելոնան» ունի դե Լիխտի պլան Բ-ին

Սիմեոնե. «Բոլորը մտածում են, որ Մեսին մրցակցում է Մարադոնայի հետ»

«Արսենալը» պատրաստ է 50 միլիոն վճարել «Ռեալի» ֆուտբոլիստի համար

Գործակալ. «Այո՛, «Ինտերը» փորձում է ձեռք բերել Լուկակուի տրանսֆերը»

Պաշտոնական. Անդրե Գոմեշը՝ «Էվերթոնի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Յասպեր Սիլեսենը տեղափոխվեց «Վալենսիա»

Լուկակուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Պաշտոնական. «Ռեալը» ֆուտբոլի կանանց թիմ կունենա

Աղբյուր. «Լիվերպուլի» պաշտպանը կարիերան կշարունակի Իսպանիայում

Էլ Շարավիին տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկում