-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հերթական տարին մոտենում է ավարտին: Ոմանք իրենց մեքենաների անիվներն են փոխում՝ անցնելով ձմեռայինի, քանի դեռ ձյուն չի եկել, ոմանք արդեն սկսել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները, բլինչիկների լիստերի պատրաստումներն ու նախատոնական գնումները: Իսկ VNews-ը կամաց-կամաց սկսում է ամփոփել մարզական, մասնավորապես ֆուտբոլային տարին:
Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ
Մեր վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստների քվեարկությունը, բնականաբար, սկսել էինք դարպասապահից: Հիմա հերթը պաշտպանությանն է: Որոշեցինք պաշտպանությունում ընդգրկել 4 ֆուտբոլիստի՝ ձախից աջ: Ստորև ձեր դատին ենք հանձնելու 2018 թվականի լավագույն 10 ձախ պաշտպաններին: Քվեարկության միջոցով ընտրեք լավագույնին:
2018 թվականի ընթացքում Մարսելոն հերթական անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ մասնակցեց Աշխարհի առաջնությանը: Այդտեղ աշխարհի հնգակի չեմպիոնների ճանապարհն ավարտվեց քառորդ եզրափակիչում: Մարսելոն մունդիալի ժամանակ առանձնապես ոչնչով աչքի չընկավ, բայց ակումբային մակարդակով գերազանց էր, ինչպես միշտ:
Սերբ ֆուտբոլիստը չնայած իր պատկառելի տարիքին (33 տարեկան), «Ռոմա» տեղափոխվելուց հետո խաղամակարդակը չիջեցրեց: Նա շարունակում է նույն ոգով. գերազանց իրացնում է տուգանային ու հեռահար հարվածները, միանում է գրոհներին երիտասարդի խանդավանքով, անձնուրաց պաշտպանվում է: Նրա վստահ խաղի շնորհիվ «Ռոման» հասավ նաև ՉԼ նախորդ խաղարկության կիսաեզրափակիչ: Մունդիալի ընթացքում էլ Կոլարովը իր բարձրության վրա էր: Հենց նրա անգերազանցելի տուգանայինի շնորհիվ Սերբիան հաղթեց Կոստա-Ռիկայի հավաքականին:
Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի համար 2018 թվականն արտակարգ է դասավորվել: Եթե անկեղծ, նա հանգիստ կարող էր մրցաշրջանի արդյունքով հավակնել «Ոսկե գնդակին» այնպես, ինչպես Գրիզմանը: Անգամ ավելին: Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում նվաճեց տիտղոսներ Եվրոպայում, Ֆրանսիայի հավաքականի հետ էլ դարձավ աշխարհի չեմպիոն: Ընդ որում, Էրնանդեսը «եռագույնների» հաղթանակում ոչ պակաս մեծ ավանդ ունի, քան նույն Գրիզմանը:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո