fbpx
Բաժիններ

«Խեղված ճակատագրեր». Ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքից հետո այդպես էլ չվերադարձան իրենց մակարդակին

«Խեղված ճակատգրեր». համաձայնեք՝ Դիանա Գրիգորյանի ֆիլմերի համար իդեալական վերնագիր է…

Համաշխարհային ֆուտբոլում վնասվածքները նույնքան սովորական երևույթ են, որքան մենք ամեն օր մի բաժակ ջուր ենք խմում: Ցավոք, ֆուտբոլիստների ապագան շատ հաճախ որոշում է հենց վնասվածքը: Մեր նախորդ շարքերից մեկում մենք ներկայացրել էինք ֆուտբոլիստների, որոնք չնայած ստացած ծանր, անգամ՝ սարսափելի վնասվածքների, վերադարձել են ավելի ուժեղ: Ու ոչ միայն վերադարձել են. նվաճել են կարևոր թիմային ու անհատական տիտղոսներ:

Վիրավորված, բայց ոչ խոցված. Ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են սոսկալի վնասվածքներից հետո

Այս անգամ լրիվ հակառակ պատկերն ենք ներկայացնելու: Ստորև ներկայացնելու ենք ֆուտբոլիստների, որոնք չեն կարողացել հաղթահարել ստացած վնասվածքներն ու կա՛մ ավարտել են կարիերան, կամ էլ այլևս չեն կարողացել վերադառնալ իրենց նախկին մակարդակին:

Մատիաս Զամեր

Գերմանիայի հավաքականը տարբեր տարիներին համաշխարհային ֆուտբոլին տվել է բացառապես լեգենդար պաշտպանների: 70-ականներին անանցանելի էր Ֆրանց Բեկենբաուերը, նրան հաջորդեց ոչ պակաս ֆանտաստիկ Լոթար Մատեուսը: Նրանց շարքին վստահաբար կարող ենք դասել Մատիաս Զամերին: Գերմանացի պաշտպանը հատկապես փայլեց Մունդիալ-90-ից հետո, իսկ առավել հայտնի դարձավ Դորմունդի «Բորոսիայի» կազմում:

1996-ին Զամերը դարձավ Եվրոպայի չեմպիոն, 96/97 մրցաշրջանում գլխավերևում պահեց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն նրա ճակատագիրը խեղեց ստացած չարաբաստիկ վնասվածքը: 1997 թվականին Զամերը վնասեց ծունկը, երկար ժամանակ ապաքինվեց, վերադարձավ, մասնակցեց նոր մրցաշրջանի 3 հանդիպման, երբ բժիշկները հայտնաբերեցին, որ նրա ծնկի մեջ հեղուկ է հավաքվում: Վիրատահության ժամանակ բժիշկները պատահաբար վարակ անցկացրին: Բնականաբար, նման վնասվածքով խաղալը վտանգավոր էր կյանքի համար: Զամերը ստիպված ավարտեց խոստումնալից կարիերան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5 6

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Կլոպը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» կնոջ պատճառով

Օբամեյանգին հունից հանել են տարածված լուրերը

Կիելինի. «Ես «Միլանի» երկրպագու էի, բայց տարիների ընթացքում ավելի խելացի դարձա»

Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»

Իբրահիմովիչն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

Սարին մեկնաբանել է Ռոնալդուի պահվածքը փոխարինումից հետո

Դիբալայի գոլը «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեց «Միլանի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոման» երկրորդ խաղակեսում բաց թողած գոլերի պատճառով պարտվեց «Պարմային» (տեսանյութ)

«Յունայթեդը» վստահ հաղթանակ տոնեց «Բրայթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լացիոն» գոլառատ խաղում հաղթեց «Լեչեին» (տեսանյութ)

«Յուվենտուսի» հայտացուցակը «Միլանի» դեմ խաղի համար

Նայնգոլանը «կրակեց», «Կալյարին» 5 գնդակ ուղարկեց «Ֆիորենտինայի» դարպասը (տեսանյութ)

Ռոյսը չի մասնակցի Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղերին