fbpx

Անչելոտի. «Այդ հնարքն ինձ Ռոնալդուն է սովորեցրել»

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Պարմա»-«Նապոլի» խաղն ավարտվեց նեապոլյան թիմի՝ 4-0 հաշվով հաղթանակով: Իտալիայի փոխչեմպիոնների կազմում 3-րդ գոլը տուգանային հարվածից «Պարմայի» ֆուտբոլիստների կազմած պատի տակով խփեց լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը: «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացահայտել է տուգանայինն այդպես իրացնելու գաղտնիքը:

«Ես Արկադիուշին ասացի, որ հարվածն այդպես կատարի, քանի որ դիրքը չափազանց մոտ էր բարձրից հարվածելու համար: Քանի որ Միլիկը լավ է հարվածում, պատ կազմած ֆուտբոլիստները բարձր են թռչում:

Ամեն ինչ կախված է, թե որ դիրքից ես հարվածում, սակայն տուգանայիններն իրացնելու այդ ձևը ես չեմ հնարել. այն ինձ սովորեցրել է Ռոնալդուն», – խոստովանել է իտալացի մասնագետը:

«Նապոլին» «Պարմայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո շարունակում է ընթանալ Իտալիայի առաջնության երկրորդ հորիզոնականում և առաջատար «Յուվենտուսին» զիջում է 13 միավորով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ազարը՝ Սալահի մասին․ «Փորձում եմ հասնել նրա մակարդակին»

Բեյլ. «Ռոնալդուի հետ երբեք խնդիր չեմ ունեցել, նրա հետ խաղալը վայելք էր»

Էմրե Ջան․ «Սիմեոնեի ժեստից հետո Ռոնալդուն կարող էր տոնել մեր հաղթանակը, ինչպես ցանկանար»

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել պատժել Ռոնալդուին Սիմեոնեին ուղղված ժեստի համար

«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» միանգամից 3 ֆուտբոլիստի

Գիգզ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ»

Էմրե Ջանը զարմացած է. «Ռոնալդուն առաջինն է ողջունում ու միշտ շնորհակալություն հայտնում բոլորին»

«Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում հավաքից Ռոնալդուի պատճառով

Բեքհեմը խոսել է Մեսիի և Ռոնալդուի «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին

Կոնոր Մակգրեգոր. «Ռոնալդուն շարունակում է ֆենոմենալ մնալ, անկախ տարիքից»

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ

Ալեգրի. «Ռոնալդուի հետ էլ կպարտվեինք «Ջենոային»

«Ոսկե խաղակոշիկ». Մեսին հեռու-հեռուներում է թողնում իր մրցակիցներին

«Նապոլին» հաղթանակի շնորհիվ փոքր-ինչ մոտեցավ «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Ջենոայի» երկրպագուները, Ռոնալդուի բացակայության պատճառով, ցանկացել են վերադարձնել «Յուվենտուսի» դեմ խաղի տոմսերը

Արսեն Վենգեր․ «Կարիք չկա, որ ես Էմերիին խորհուրդներ տամ»