Անչելոտի. «Եթե ցանկանայի արագություն, ձեռք կբերեի Ուսեյն Բոլտին» - VNews
Բաժիններ

Անչելոտի. «Եթե ցանկանայի արագություն, ձեռք կբերեի Ուսեյն Բոլտին»

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Տոտենհեմին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի խաղի վերաբերյալ: Մասնագետը ընդգծել է, որ նրան չի անհանգստացնում կոլումբիացու ֆիզիկական ցածր պատրաստվածությունը ու դանդաղությունը:

Ֆուտբոլիստը լավագույններից էր իր թիմի կազմում ու ստեղծել է գոլային 5 հնարավորություն:

«Ֆուտբոլիստները, որոնք կարողանում են ֆուտբոլ խաղալ, շատ ժամանակ պետք չէ ընտելանալու համար: Խամեսը գիտի, թե ինչ պետք է անի, Ալանը ու Դուկուրեն՝ նույնպես: Ես պարզապես նրանց ասացի, որ ցույց տան իրենց որակը, նրանք այդպես էլ արեցին: Կիսապաշտպանությունում լավ կոմբինացիա ունենք: Նախորդ մրցաշրջանում գնդակով գործող բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեինք, բայց պետք է կարողանաս խաղաս նաև առանց գնդակի:

Խամեսը աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը չէ, բայց նա շատ որակներ ունի: Պետք է նրան օգտագործենք նրա որակները ցուցադրելու համար: Նա վինգեր չէ, բայց նա կարող է առաջ շարժվել ու գնդակ ստանալ, լինել վտանգավոր:

Անհանգստացած չեմ ֆիզիկականի համար: Եթե դա ինձ հուզեր, կգնեի Ուեսյն Բոլտին, ոչ թե Խամեսին»,-ասել է Անչելոտին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Քեյնը գերազանցել է Ռունիի ու Անրիի ռեկորդը ԱՊԼ-ում

Մոուրինյո. «Բեյլին պահեստայինների նստարանին թողնելը լավ որոշում էր»

«Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ» խաղը ֆանտաստիկ վերջաբան ունեցավ (տեսանյութ)

«Էվերթոն» – «Լիվերպուլ». մեկնարկային կազմերը

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

Կլոպ. «Էվերթոնը» լավագույնն էր այս տրանսֆերային շուկայում»

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Հայտնի են Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

«Տոտենհեմն» «Օլդ Թրաֆորդում» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում Խամեսի դուբլը հաղթանակ բերեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Պաշտոնական․ «Տոտենհեմը» նոր հարձակվող ունի

ԵԼ. «Միլանը» ու «Տոտենհեմը» խմբային փուլում են (տեսանյութ)

«Տոտենհեմը» հաղթեց «Չելսիին» և կշարունակի պայքարը Լիգայի գավաթում (տեսանյութ)

«Տոտենհեմը» ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ գնդակ ընդունելով ավելացված ժամանակի 7-րդ րոպեին (տեսանյութ)

«Էվերթոնը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու Պրեմիեր լիգայի առաջատարն է (տեսանյութ)

«ՈւԵՖԱ-ն հաստատեց, որ մեր դարպասը չափերով փոքր էր». Մոուրինյոն՝ «Շկենդիայի» դեմ խաղի մասին