Անչելոտին՝ «Շերիֆից» կրած պարտության մասին. «Մի փոքր հիասթափված եմ» - VNews
Բաժիններ

Անչելոտին՝ «Շերիֆից» կրած պարտության մասին. «Մի փոքր հիասթափված եմ»

Շերիֆից կրած պարտության մասին. Մի փոքր հիասթափված եմ - Անչելոտին՝ «Շերիֆից» կրած պարտության մասին. «Մի փոքր հիասթափված եմ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-2 հաշվով զիջել է մրցաշարի նորեկ մոլդովական «Շերիֆին»:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է խաղի մասին:

«Անկեղծ ասած՝ մի փոքր հիասթափված եմ, քանի որ մենք արժանի չէինք պարտության: Կարող ենք ասել՝ մեր բախտը չբերեց, իսկ մանրուքները միավոր արժեցան: Մենք գնդակներ բաց թողեցինք հակագրոհից ու եզրային նետումից հետո:

Մեծ թվով հարվածներ ենք կատարել, բայց ֆուտբոլում լինում են դեպքեր, որ ուղղակի բախտդ չի բերում: Մրցակցի համար ամեն բան լավ էր ընթանում, մեզ համար՝ հակառակը:

Մենք վերահսկում էինք խաղը մեկնարկից, նույնիսկ եթե հաշվի առնենք այն, որ գործողությունների ինտենսիվությունը ֆանտաստիկ չէր:

3 միավորի կորուստը տագնապալի է: Խմբում դեռ ոչինչ որոշված չէ, ուստի մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում»,- ասել է Անչելոտին Movistar-ի եթերում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լոպետեգին՝ «Ռեալից» կրած պարտության մասին. «Սևիլիան» արժանի էր հաղթանակի»

Անչելոտին 1 բառով բնութագրել է Վինիսիուսի խաղը

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Ռեալի» հայտացուցակը «Սևիլիայի» դեմ խաղի համար

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Անրի. «Եթե ՊՍԺ-ն ցանկանում է հաղթել ՉԼ-ն՝ չպետք է 7 հոգով պաշտպանվի»

ՊՍԺ-ն չի հանձնվում. նոր բանակցություններ Զիդանի հետ

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Կարագեր. «Մեսին, Մբապեն և Նեյմարն ուղևորներ են. ՊՍԺ-ն չի հաղթի ՉԼ-ն»

Անչելոտի. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»

Գրիզման. «Միլանն» ամեն ինչով գերազանցում էր մեզ»

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

«Ռեալի» ռեկորդային ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Շերիֆի» նկատմամբ (տեսանյութ)