Անչելոտին վերադարձավ «Ռեալ» - VNews
Բաժիններ

Անչելոտին վերադարձավ «Ռեալ»

Անչելոտին վերադարձավ Ռեալ - Անչելոտին վերադարձավ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է, որ Կառլո Անչելոտին վերադառնում է «Արքայական ակումբ»՝ նշանակվելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

Կողմերի միջև կկնքվի 3 տարվա պայմանագիր: Անչելոտիի ու «Ռեալի» պայմանագրի կնքումը կկայանա վաղը, որից հետո իտալացի մասնագետը մամուլի ասուլիս կանցկացնի:

Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Անչելոտիի տարեկան աշխատավարձի չափը «Ռեալում» կկազմի մոտ 6 մլն եվրո:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբին(«Էվերթոն»-խմբ.) հսկայական աջակցության համար: Ես միայն հարգանք եմ զգում «Էվերթոնի» հետ կապ ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ: Հուսով եմ՝ նրանք կկարողանան հասնել այն ամենին, ինչ ցանկանում են:

Մինչ ես վայելում էի «Էվերթոնում» իմ ժամանակաշրջանը, անսպասելի առաջարկ ստացա, որն ընդունելը, կարծում եմ, այս պահին ամենաճիշտ քայլն է ինձ ու իմ ընտանիքի համար»,- «Էվերթոնի» պաշտոնական կայքը մեջբերում է «Պապա Կառլոյի» խոսքը:

Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալի» ղեկին է եղել 2013-15 թվականներին՝ թիմի հետ դառնալով Չեմպիոնների լիգայի, Արքայական գավաթի, ԱԱԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող: 2013-14 մրցաշրջանում Անչելոտին «Ռեալի» ղեկին ճանաչվել է աշխարհի լավագույն ակումբային մարզիչ:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Հանրահայտ ֆուտբոլիստը կաշխատի Լա լիգա TV-ում

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Հարոյան. «Հուսով եմ՝ կկարողանամ ցուցադրել իմ լավագույն որակները»

Էդեգորը փոխել է որոշումն իր ապագայի վերաբերյալ

Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ