Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Նորավանքն» իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «Տեղեկացնում ենք, որ ակումբը պայմանագիր է ստորագրել Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկած «Գանձասար-Կապան»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Անդրանիկ Քոչարյանի հետ։
Մինչ Նորավանքին միանալը Անդրանիկը հանդես է եկել «Բանանց», «Արարատ Երևան», և «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբներում։ Անդրանիկը Բարձրագույն խմբում մասնակցել է 131 խաղի՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Բարի Գալուստ Նարավանք, Անդրանիկ»,- նշված է հրապարակման մեջ:
Քոչարյանը «Գանձասար-Կապանի» կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 խաղի (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում):
«Նորավանքն» Առաջին խմբի 2020/21թթ․ առաջնությունում անցկացրած 13 խաղից հետո վաստակել է 19 միավոր և 10 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո