fbpx

Անդրե Սպայթ Մկրտչյանը կարող է կարիերան շարունակել NBA-ում

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սպայթ Մկրտչյանը կարող է տեղափոխվել NBA-ը ներկայացնող «Դենվեր Նագեթս» ակումբ: «Նոդերն Կոլորադոյի» խաղացողը համալսարանի այն 6 ուսանողների թվում է եղել, որոնց հնարավորություն է տրվել մարզվել թիմի հետ:

«Ինձ համար դա ամեն ինչ է: Առաջին մարզումն է NBA-ը ներկայացնող թիմի հետ: Սա իրականացած երազանք է, և անշուշտ ես լավագույնն եմ քաղում այս հնարավորությունից և դրան լուրջ եմ վերաբերում: Սա օրհնանք է»,-Սպայթի խոսքերն է փոխանցում NBA-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ այս մրցաշրջանում Անդրե Սպայթը ամենաարդյունավետ խաղացողներից էր իր թիմի կազմում, նա ճանաչվել է CIT-ի MVP, ինչպես նաև Big Sky-ի  և UNC-ի ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանում հավաքած միավորների քանակով (855):

«Ադրե Սպայթը հիանալի խաղացող է: Նրա դեմ խաղացել եմ Big Sky-ի մրցաշարի ժամանակ: Նա լավ հանդիպումներ անցկացրեց: Կարծում եմ, որ նրանք նաև հաղթեցին համալսարանական  մրցաշարը (CollegeInsider.com Tournament): Նա լավ բասկետբոլիստ է ու հրաշալի խաղարկող: Նա գիտի, թե ինչպես պետք է առաջնորդի թիմը: Սպայթը նաև կարողանում է միավորներ վաստակել իր թիմի համար: Այսօր նա լավ խաղաց»,-ասել է «Իդահոյի» հարձակվող Բրայոն Բլեյքը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նոկաուտ՝ բասկետբոլում. Ջեյմս Հարդենին չփրկեց նույնիսկ հայտնի մորուքը (տեսանյութ)

Հայտնի դարձան բասկետբոլի Հայաստանի տարիքային հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Սեր առ Լեբրոն. Ջեյմսի վերադարձը Կլիվլենդ շատ հուզիչ է ստացվել (տեսանյութ)

Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսի» կազմում առաջին անգամ դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ

Լեբրոն Ջեյմսի նորամուտը «Լեյքերսի» կազմում հաջող չստացվեց (տեսանյութ)

Սպորտի նախարարությունից անդրադարձան հայկական բասկետբոլում առկա խնդիրներին

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021 նախընտրական փուլին

Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Մոնտենեգրոյում

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՀՐԱՇՔ. Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ

Բասկետբոլի Հայաստանի ընտրանին ցավալի պարտություն կրեց Դանիայի հավաքականից

Բասկետբոլ. Դանիա-Հայաստան` 40:42 (ընդմիջում)

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Դանիայի դեմ խաղում

Բասկետբոլ. Դանիա-Հայաստան. Ուղիղ եթեր

Նիկշա Բավցևիչ. «Հայաստանի հավաքականը արդեն ապացուցել է , որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների»

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մարզվեց «Բալերուպ» մարզադահլիճում