-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է թիմի ձմեռային տրանսֆերային քաղաքականության մասին։ Երիտասարդ մասնագետը հայտարարել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, գուցե, Թուրին տեղափոխվի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն։
«Կարծում եմ՝ նա պետք կգա մեզ։ Տրանսֆերային պատուհանն այսօր է բացվում, և մենք ակումբի հետ արդեն զրուցել ենք մեր ծրագրերի ու հնարավորությունների մասին։ Ժիրուն կարող է մրցակցություն առաջարկել մեր այսօրվա հարձակվողներին», – Պիռլոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժիրուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միլանյան երկու թիմերը՝ «Ինտերն» ու «Միլանը», ինչպես նաև ֆրանսիական «Մարսելը»։ Ժիրուի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո