Շևչենկոն իր կարիերայի ամենատհաճ դեղին քարտն ստացել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին - VNews
Բաժիններ

Շևչենկոն իր կարիերայի ամենատհաճ դեղին քարտն ստացել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ անցկացրած խաղերին։

Հանդիպումներից մեկը շատ լավ է տպավորվել Շևչենկոյի հիշողության մեջ։ Այդ հանդիպմանը նա դեղին քարտ է ստացել, որի պատճառով չի կարողացել մասնակցել Խորվաթիայի հավաքականի դեմ փլեյ-օֆֆ խաղին։

«Հայաստանի հավաքականի դեմ տնային խաղում վրիպումն անհաջողություն էր։ Մենք առաջ էինք հաշվի մեջ, շարունակում էինք գրոհել։ Մրցակցի դարպասապահը բավական հաջող էր խաղում։ Ամեն ինչ տանում էր հաղթանակի, սակայն խաղավերջում մրցակիցը գոլ խփեց, ու հաշիվը դարձավ 1-1։

Մենք խաղում էինք երկու հարձակվողով, որոնցից մեկը միշտ դարպասաձողի մոտակայքում էր։ Կարող եմ ասել, սակայն, որ ոչ հաղթանակին չհասնելը, ոչ էլ իմ վրիպումները 1997 թվականին Հայաստանի հավաքականի դեմ դիմակայության ամենավառ հիշողությունները չեն։

Բանն այն է, որ Երևանում ես դեղին քարտ ստացա, որն ինձ զրկեց Խորվաթիայի հավաքականի դեմ փլեյ-օֆֆում կայանալիք առաջին խաղին մասնակցելու իրավունքից։ Երևի դա իմ կարիերայի ամենաանցանկալի զգուշացումն էր։ Թեթև խախտում էր։ Մենք հաղթում էինք 2-0 հաշվով, խաղի ավարտին 10 րոպե էր մնացել։ Մրցավարը կարող էր նաև ցույց չտալ դեղին քարտ այդ խախտման համար»,- zbirna.com-ը փոխանցում է Շևչենկոյի խոսքը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Էստոնիա – Հայաստան խաղում հաղթող չեղավ (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը հավասար է (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաշիվը հավասարվեց՝ 1-1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվն էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ավարտել է նախավարժանքը (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականը ժամանել է մարզադաշտ (լուսանկարներ)