Անդրեյ Շևչենկոյի համակրելի թիմը․ Ուկրաինան պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա ԵՎՐՈ-ում - VNews
Բաժիններ

Անդրեյ Շևչենկոյի համակրելի թիմը․ Ուկրաինան պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա ԵՎՐՈ-ում

ukrr - Անդրեյ Շևչենկոյի համակրելի թիմը․ Ուկրաինան պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա ԵՎՐՈ-ում

Ուկրաինայի հավաքականը քաղաքականացրեց ԵՎՐՈ-2020-ը։ Մարզաշապիկը բավականին մեծ իրարանցում առաջացրեց, մանավանդ Ռուսաստանում։ Առջևի մասում Ուկրաինայի քարտեզն է՝ ներառյալ Ղրիմը։ Ռուսաստանում սա պրովոկացիոն քայլ որակվեց, իսկ ՈւԵՖԱ-ն հայտնեց, որ որևէ խնդիր չկա։

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Ուկրաինայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Ուկրաինայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր նվաճեց՝ խմբում առաջ անցնելով Եվրոպայի գործող չեմպիոններից։ Նրանց մրցակիցներն էին Պորտուգալիայի, Սերբիայի, Լյուքսեմբուրգի ու Լիտվայի հավաքականները։ 8 խաղերից 6-ում՝ հաղթանակ, ևս երկուսում՝ ոչ-ոքի։ Վաստակած 20 միավորով Ուկրաինայի հավաքականը վստահ գրավեց առաջին տեղն ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Պորտուգալիայի դեմ խաղերից մեկում նրանք հաղթեցին, մյուսում գրանցվեց ոչ-ոքի։ Սերբիայի դեմ խաղերից մեկում ևս գրանցվեց ոչ-ոքի։ Մյուս բոլոր խաղերում Անդրեյ Շևչենկոյի թիմը հաղթեց։

Ukraine Celebrates - Անդրեյ Շևչենկոյի համակրելի թիմը․ Ուկրաինան պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա ԵՎՐՈ-ում

ԵՎՐՈ-ի ընտրական փուլն այնքան վաղուց էր, որ թիմի անցած ճանապարհի մասին ամբողջական պատկերացման համար պետք է ուսումնասիրել նաև Ազգերի լիգայում մրցելույթներն ու աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Իսկ իրականությունն այն է, որ Ուկրաինան բավականին անհաջող շարք ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից հետո։ Ազգերի լիգայում նրանք Գերմանիայի, Իսպանիայի ու Շվեյցարիայի հետ մեկ խմբում էին։ Մեկական հաղթանակ տարան Շվեյցարիայի ու Իսպանիայի դեմ խաղերում, մյուս բոլոր խաղերում պարտվեցին։ Ջախջախիչ պարտություն կրեցին Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Շևչենկոյի թիմը երեք անգամ ոչ-ոքի խաղաց, ի դեպ դրանցից մեկը Ֆրանսիայի հետ։ Եթե համեմատենք ընտրական փուլն ու դրանից հետո հաջորդած ժամանակաշրջանը, ապա ունենք Ուկրաինայի երկու տարբեր հավաքականներ։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ – Գեորգի Բուշան («Դինամո Կիև»), Անդրեյ Պյատով («Շախտյոր»), Անատոլի Տրուբին («Շախտյոր»),

Պաշտպաններ – Ալեքսանդր Կարավաև («Դինամո Կիև»), Սերհի Կրիստով («Շախտյոր»), Միկոլա Մատվիենկո («Շախտյոր»), Վիտալի Միկոլենկո («Դինամո Կիև»), Դենիս Պոպով («Դինամո Կիև»), Էդուարդ Սոբոլ («Բրյուգե»), Ալեքսանդր Տիմչուկ («Դինակո Կիև»), Իլիա Զաբարնիյ («Դինամո Կիև»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»),

Կիսապաշտպաններ – Ռոման Բեզուս («Գենտ»), Յևեն Մակարենկո («Կորտրեյկ»), Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա»), Մարլոս («Շախտյոր»), Միկոլա Շապարենկո («Դինամո Կիև»), Տարաս Ստեպանենկո («Շախտյոր»), Հեորհի Սուդակով («Շախտյոր»), Սերհի Սիդորչուկ («Դինամո Կիև»), Վիկտոր Ցիգանկով («Դինամո Կիև»),

Հարձակվողներ – Արտյոմ Բեսեդին («Դինամո Կիև»), Արտյոմ Դովբիկ («Դնեպր-1»), Ռոման Յարեմչուկ («Գենտ»), Անդրեյ Յարմոլենկո («Վեսթ Հեմ»), Ալեքսանդր Զուբկով («Ֆերենցվարոշ»)։

Ukraine Euro 2020 Squad - Ukraine National Team For Euro 2021!

Ուկրաինայի հավաքականի հայտացուցակում 18 ֆուտբոլիստ կա, որոնք խաղում են ներքին առաջնությունում։ Անդրեյ Շևչենկոն հրավիրել է արտերկրում խաղացող աստղերին, ինչպես նաև դեռևս Ուկրաինայում խաղացող լավագույններին։ Հայտացուցակից զարմանալիորեն դուրս է մնացել «Ռեալի» երկրորդ դարպասապահ Անդրեյ Լունինը։ Չնայած նրան, որ Լունինը ընդհանրապես խաղային փորձ չունի, այնուամենայնիվ նրան կանչելը՝ թեկուզ որպես պահեստային դարպասապահի, կոմերցիոն տեսանկյունից հետքրքիր քայլ կլիներ։ Ի վերջո կազմում կլիներ «Ռեալի» խաղացող։ Սակայն Շևչենկոն նման ձևականությունների հետևից չի ընկել ու գտել է, որ Լունինն այս ԵՎՐՈ-ում իրեն պետք չէ։ Մարզչի որոշումը զուտ ֆուտբոլային առումով առավել քան արդարացված է․ Լունինը ընդամենը մեկ հանդիպման էր մասնակցել ավարտված մրցաշրջանում։ Մյուս դիրքերում Շևչենկոն ամենաօպտիմալ ընտրությունն է կատարել ազգային հավաքականի համար։

Մեր ընտրանին․

Մարզչական գործոնը

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը այդ նույն հավաքականի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ու ամենատարեց խաղացողն է՝ Անդրեյ Շևչենկոն։ Նա արդեն 5 տարի է գլխավորում է երկրի ազգային հավաքականը։ Շևչենկոն ուկրաինական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է։ Նրա ներկայությունը հանդերձարանում չէր կարող բացասաբար ազդել ազգային հավաքականի վրա։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Շևչենկոն կատարում էր գլխավոր մարզիչ Միխայլո Ֆոմենկոյի օգնականի պարտականությունները։ Խմբային փուլից դուրս մնալուց հետո Ֆոմենկոն հեռացվեց, նշանակվեց Շևչենկոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Ուկրաինան դուրս չեկավ։ Սակայն Շևային շարունակեցին վստահել։ ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Ուկրաինան անկասելի էր։

Ukrinform: Andriy Shevchenko 12th among Champions League's greatest goal-scorers | KyivPost - Ukraine's Global Voice

Շևչենկոն մեծ փորձ ունի, որով կարող է կիսվել իր խաղացողների հետ։ Որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ սա նրա առաջին խոշոր մրցաշարն է։ Վստահաբար կարող ենք ասել, որ նրա ներկայությամբ խաղացողներն իրենց լավ են զգում ու պատրաստ են ամեն ինչ թողնել խաղադաշտում։ Շևայի մարզչական շտաբում է աշխատում «Միլանի» նախկին պաշտպան Մաուրո Տասոտին։ Երբ Շևչենկոյին նշանակեցին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ուրախացողները շատ չէին։ Երկրպագուների կարծիքով՝ սա լավ որոշում չէր, քանի որ Շևան դեռ պատրաստ չէ գլխավորել երկրի ընտրանին։ Սակայն մարզչական համարձակ քայլերը ժամանակի ընթացքում ապացուցեին հակառակը։ Ուկրաինայի հավաքականին պետք էր հենց այսպիսի թարմ ուժ, որը չէր վախենալու ոչնչից։ Շևչենկոն փոխեց թիմի խաղային մարտավարությունը։ Ուկրաինան սկսեց ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ՝ նախընտրելով 4-3-3 մարտավարությունը։ Եթե նույնիսկ Ուկրաինան ձախողվի ԵՎՐՈ-ում, դժվար թե Շևան հեռանա թիմից։

Գլխավոր աստղը

Oleksandr Zinchenko Reveals He Received Death Threats After Mistake for Ukraine Against Germany

Ուկրաինայի հավաքականի գլխավոր աստղը ավելի բարձր տրամադրությամբ կարող էր միանալ հավաքականին, սակայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտությունը կոտրեց նրան։Ամեն դեպքում Զինչենկոն ունի ուրախանալու առիթ։Օրեր առաջ նա հայտարարեց, որ հայր է դառնալու։Այնպես որ տրամադրությունը հաստատ տեղն է, պետք է կենտրոնանալ ԵՎՐՈ-ի վրա։«Մանչեսթեր Սիթիի» կազմում Զինչենկոն հերթական հաջող մրցաշրջանն անցկացրեց՝ դառնալով Անգլիայի չեմպիոն։Նա զգալիորեն ավելացնում է ամեն տարի։Եթե տարիներ առաջ կար վտանգ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու, ապա հիմա Զինչենկոն ամբողջ Ուկրաինայի հույսն է դարձել։ Նրանից սպասելիքները շատ են։ Զարմանալի է, բայց սա նրա արդեն երկրորդ ԵՎՐՈ-ն է։ 2016 թվականին նա հրավեր էր ստացել ազգային հավաքականից։ Այդ ժամանակ խաղում էր դեռ «Ուֆայում» ու նոր պետք է տեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի»։

Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Մրցակիցներ/շանսեր

Ուկրաինայի հավաքականն ընդգրկված է C խմբում։ Մրցակիցներն են Նիդերլանդների, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Այս խմբից նրանք կարող են դուրս գալ։ Նույնիսկ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղալ հնարավոր է։ Առանց Վիրջիլ վան Դեյկի ու Յասպեր Սիլեսենի Նիդերլանդների պաշտպանությունը կարող է խոցելի դառնալ։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Ուկրաինան միանշանակ ֆավորիտ է լինելու։ Ավստրիան ամուր ու կարգապահ թիմ ունի, որոնց դեմ հեշտ չի լինելու։ Այստեղ թիմերը գրեթե նույն շանսերն ունեն։

Ukraine vs Northern Ireland prediction, preview, team news and more | International Friendlies 2021

Խաղացանկը բավականին լավ է դասավորվել Ուկրաինայի համար։ Նրանք մրցաշարը սկսում են խմբի գլխավոր ֆավորիտի՝ Նիդերլանդների հավաքականի հետ արտագնա խաղով Ամստերդամում։ Առաջին խաղից հետո Շևչենկոյի թիմը մեկնելու է Բուխարեստ ու մինչև խմբային փուլի ավարտը մնալու է այնտեղ։ Նախ հանդիպելու են Հյուսիսային Մակեդոնիային, իսկ վերջին տուրում՝ Ավստրիային։ Հավանական է, որ հենց այս խաղում վճռվի խմբի երկրորդ ուղեգրի հարցը։ Ուկրաինացիների համար խաղացանկը բարեհաջող է առաջին հերթին քաղաքից քաղաք ընդամենը երկու մեկնում կատարելու համար։ Կան հավաքականներ, որոնք բոլոր հանդիպումների համար պետք է փոխեն վայրը։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-3-3։ Բուշան, Միկոլենկո, Մատվիենկո, Կրիստով, Կարավաև, Զինչենկո, Ստեպանենկո, Մալինովկսի, Մարլոս, Յարեմչուկ, Յարմոլենկո։

Սա բավականին հարձակվողական կազմ է, բայց Ուկրաինան պետք է փորձի հենց այսպես խաղալ, եթե ուզում է հաջողության հասնել ԵՎՐՈ-ում։ Պաշտպանության գծում ամեն ինչ թերևս պարզ է։ Միակ հարցը հետևյալն է․ Զինչենկոն կխաղա պաշտպանությունու՞մ, թե՞ Շևան ազատություն կտա նրան՝ ուղարկելով առաջ։ Ունիվերսալ Զինչենկոն մի քանի խաղային դիրքերում կարող է խաղալ։ Կիևի «Դինամոյի» պաշտպան Միկոլենկոն կարող է հուսալի ֆուտբոլ ցուցադրել պաշտպանության ձախ եզրում։ Այնպես որ, Զինչենկոյին պետք է ուղարկել առաջ։ Պաշտպանության կենտրոնում Մատվիենկո-Կրիստով զույգն ամենաօպտիմալն է։ Նրանք միասին խաղում են «Շախտյորում»։ Աջից կխաղա Ալեքսանդր Կարավաևը։ Կիսապաշտպանության կենտրոնում մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու Ստեպանենկոն։ Նրա կողքերով խաղալու են Զինչենկոն ու Մալինովսկին։ Հարձակման կրակագծում կլինի Յարեմչուկը։ Եզրերից էլ կգրոհեն Մարլոսն ու Յարմոլենկոն։ Այս կազմով Ուկրաինան ագրեսիվ ու հարձակվողական ֆուտբոլ պետք է ցուցադրի։

ukr 960x960 - Անդրեյ Շևչենկոյի համակրելի թիմը․ Ուկրաինան պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղա ԵՎՐՈ-ում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Ֆրանսիան չկարողացավ կոտրել Ուկրաինայի դիմադրությունը. մյուս արդյունքները (տեսանյութ)

Ղազախստանն ու Ուկրաինան դրամատիկ խաղում հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

VBET-ը դարձել է ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի «Պրեմիում» հովանավորը

Ուկրաինայի հավաքականը ցնցող գոլով բացում է ղազախների դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Շևչենկոն հեռացավ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան