Անգլիական ակումբի գաղտնիքը բացահայտվել է ֆենտզի ֆուտբոլի պատճառով - VNews
Բաժիններ

Անգլիական ակումբի գաղտնիքը բացահայտվել է ֆենտզի ֆուտբոլի պատճառով

«Ասթոն Վիլան» հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ կիսապաշտպան Ջեք Գրիլիշի վնասվածքի մասին տեղեկությունը հայտնի է դարձել հանրությանը: «Լեսթերի» դեմ հանդիպումից (1:2) երկու օր առաջ անգլիացի ֆուտբոլիստը ցավերի պատճառով չի կարողացել ավարտել մարզումը, գրում է The Times-ը:

Դրանից հետո թիմի ֆուտբոլիստներ՝ Մեթ Թարգեթը, Նիլ Թեյլորը և Քոնոր Հուրիեհեյնը, ինչպես նաև ակումբի վերլուծաբան Սքոթ Էդի-Լինֆորդն ու ֆիզիոթերապևտ Ռոբ Մարշալն իրենց ֆենտզի թիմերի կազմերից հանել են Գրիլիշին: Այդ փոխարինումը նկատել են երկրպագուները և տեղեկությունը տարածել սոցցանցերում, ինչի շնորհիվ վնասվածքի մասին լուրը հայտնվել է մամուլում:

Դրանից հետո «Ասթոն Վիլան» որոշել է ակումբի բոլոր աշխատակիցներին ու ֆուտբոլիստներին արգելել Պրեմիեր լիգայի ֆենտզի ֆուտբոլ խաղալ: Ակումբը կարծում է՝ նման ճանաչված խաղին մասնակցելը սխալ է, հաշվի առնելով, որ ֆուտբոլիստները կարող են ոչ միտումնավոր կերպով գաղտնի տեղեկություն հրապարակել:

Աղբյուրը հայտնում է, որ ԱՊԼ-ի մյուս ակումբները նույնպես դիտարկում են իրենց ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին արգելել մասնակցել ֆենտզի ֆուտբոլին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արսենալը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

«Սիթին» հաղթեց «Ասթոն Վիլային» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Այլ մրցակից և հետաձգումներ․ փոփոխություններ ԱՊԼ-ի խաղացանկում

«Լիվերպուլը» հաղթեց «Ասթոն Վիլային» և կշարունակի պայքարն Անգլիայի գավաթի խաղարկությունում (տեսանյութ)

Կխաղան «Լիվերպուլի» դեմ, թեև կազմի մեծ մասը վարակված է կորոնավիրուսով․ «Ասթոն Վիլան» հաստատել է իր մասնակցությունը

«Լիվերպուլը» հույս ունի, որ «Ասթոն Վիլայի» դեմ վաղը նախատեսված խաղը կկայանա

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Օլդ Թրաֆորդում» և հավասարվեց առաջատարին (տեսանյութ)

«Չելսին» ու «Ասթոն Վիլան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Կորոնավիրուսի պատճառով Պրեմիեր լիգայի խաղ է հետաձգվել

«Ասթոն Վիլան» «Էմիրեյթսում» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը (տեսանյութ)

«Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստը 12 րոպեում տուգանայինից 2 գնդակ է ուղարկել «Ասթոն Վիլայի» դարպասը (տեսանյութ)

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիդսը» հաղթեց 2-րդ տեղը զբաղեցնող «Ասթոն Վիլային», Բեմֆորդը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Ասթոն Վիլան» 100%-անոց արդյունք ունի․ հաղթանակ նաև «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիվերպուլը» 7 գոլ բաց թողեց և պարտվեց «Ասթոն Վիլային» (տեսանյութ)

Պաշտոնական․ «Լիոնի» ֆուտբոլիստ Բերտրան Տրաորեն տեղափոխվեց «Ասթոն Վիլա»