Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն ամռանը կարող է հեռանալ ակումբից, եթե գերմանական թիմին, որն այս պահին զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, մրցաշրջանի արդյունքներով չհաջողվի հայտնվել Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում:
«Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ կլինի նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում, եթե գործարքի իրականացումն այս ամառ հնարավոր լինի: Բայց «Բորուսիան» չի պատրաստվում 2021 թվականին վաճառել հարձակվողի իրավունքները: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հալանդը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն պատրաստ է դիտարկել նաև «Մանչեսթեր Սիթիին» միանալու հնարավորությունը: «Բավարիայի» ու «Չելսիի» տարբերակները նրան այնքան էլ չեն գրավում:
20-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի և դարձել 17 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Օպերացիա Հալանդ». ինչ շանսեր ունեն ակումբները և ովքեր են տրանսֆերի գլխավոր դեմքերը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո