Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի նորեկը հայտնի է

kibFqpzRo E - Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի նորեկը հայտնի է

«Վուլվերհեմփթոնը» երաշխավորում է իր տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19թթ. մրցաշրջանում:

Ներկա պահին Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում ընթացող «Ֆուլհեմը» չկարողացավ տնային խաղում հաղթել «Բրենթֆորդին» (1:1), ինչի պատճառով ինքն իրեն զրկեց «Վուլվերհեմփթոնին» հասնելու հնարավորությունից:

Չեմպիոնշիփի ընթացիկ խաղարկության ավարտին դեռ 4 տուր կա:

«Վուլվերհեմփթոնը» դուրս էր մնացել ԱՊԼ-ից 2011/12թթ. մրցաշրջանից: Դրանից հետո ակումբը նահանջել է նույնիսկ Առաջին լիգա, իսկ 2015 թվականից հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում:

Ընթացիկ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպանական և հարձակման գիծը կազմում են գործակալ Ժորժե Մենդեշի հաճախորդները՝ Էլդեր Կոշտա, Ռուբեն Նևեշ, Դիոգու Ժոտա, Իվան Կավալեյրու և Լեո Բոնատինի: Բացի այդ, ակումբը գլխավորում է պորտուգալացի մասնագետ Նունու Էշպիրիտու Սանտուն:

ԱՊԼ-ի նորեկի վրա մեծ ազդեցություն թողող գործակալը դուր չի գալիս առաջնության մյուս ակումբներին, որոնք նույնիսկ բողոք են ներկայացրել Մենդեշի դեմ:


Թոփ-11 տրանսֆեր, որոնք գուցե չեք նկատել «Մունդիալ-2018»-ի պատճառով

Հայտնի է «Արսենալի» խաղացանկը ԱՊԼ-ի մեկնարկային տուրերում

«Վուլվերհեմփթոնը» 4-րդ անգամ հաղթել է Չեմպիոնշիփում

«Վալենսիայի» 20-ամյա ռմբարկուն մերժել է «Ռեալին» և միացել «Վուլվերհեմփթոնին»

«Դու ուզո՞ւմ ես իմ մարզաշապիկը». «Վուլվերհեմփթոնի» դարպասապահը ապշեց, երբ դե Բրույնե առաջարկեց փոխանակվել մարզաշապիկներով

Ինչպես է 18-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով «կործանում» աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» դժվարին հաղթանակներ տարան (տեսանյութ)

«Լեսթերը» դուրս մղեց «Լիվերպուլին» Անգլիայի լիգայի գավաթից (տեսանյութ)

«Լիվերպուլը» պարտվում է «Վուլվերհեմփթոնին» և դուրս մնում Անգլիայի գավաթից (տեսանյութ)