fbpx
Բաժիններ

Անգլիայում տրանսֆերների դռները փակվեցին. ի՞նչ պատկեր ստացվեց ԱՊԼ-ին ընդառաջ

Փակվեց տրանսֆերային պատուհանը ԱՊԼ-ում, ինչը նշանակում է, որ անգլիական թիմերն այլևս չեն կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել մինչև հունվար՝ հաջորդ տրանսֆերային պատուհան: 2019/20 մրցաշրջանին ընդառաջ Անգլիայում ծախսվեց շուրջ 1.400 մլրդ եվրո, 224 ֆուտբոլիստ փոխեց իր ակումբային գրանցումը: Ինչպես աշխարհաքաղաքական դաշտում, այնպես էլ ԱՊԼ-ում՝ զարգացածող թիմերն ավելի մեծ ջանքեր գործադրեցին իրենց կազմն ուժեղացնելու համար, մինչդեռ նախորդ մրցաշրջանի չեմպիոնության ֆավորիտներն աչքի ընկան համեստ գնումներով: Փորձենք հասկանալ, թե ինչ պատկեր ստացվեց Պրեմիեր լիգայի արդեն այսօր մեկնարկող խաղարկությանն ընդառաջ:

«Մանչեսթեր Սիթի»

Ծախսված – 159 մլն, ստացված – 63 մլն

«Մանչեսթեր Սիթին», ի տարբերություն նախորդ տարիների, համեստ տրանսֆերային շուկա անցկացրեց: Ճիշտ է՝ դժվար է 159 միլիոն եվրոն և համեստ բառերը կիրառել մեկ նախադասության մեջ, սակայն խոսքը գնում է «Մանչեսթեր Սիթիի» մասին: Անգլիայի չեմպիոնների համալրումներն այնքան էլ մեծ անդրադարձ չունեցան իրենց հիմնական՝ մեկնարկային կազմի վրա, սակայն Գվարդիոլան, այնուամենայնիվ, իրականացրեց կենսական ձեռքբերումը՝ թոփ հենակետային կիսապաշտպանի տրանսֆերը: Ծերացող Ֆերնանդինյոյին Ռոդրիգոն արժանի փոխարինող է, որը բացի երիտասարդ ու հեռանկարային լինելուց, ամբողջովին համապատասխանում է հենց Գվարդիոլայի ֆուտբոլին՝ հրաշալի կերպով խաղը դաշտի կենտրոնում վերահսկելով ու ճշգրիտ փոխանցումների արվեստին տիրապետելով: Ռոդրիգոն թույլ կտա դե Բրույնեին ու Դավիդ Սիլվային ավելի համարձակ առաջ շարժվել, իսկ հարկ եղած դեպքում հենց ինքը կարող է գրոհներ կառուցել: Իսպանացին «Սիթիի» աստղային տրանսֆերն էր, որի համար շեյխերը վճարեցին նրա հրաժարագինը՝ 70 միլիոն եվրո:

Կարևոր ձեռքբերում էր նաև Կանսելոյի՝ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը կայացած համալրումը: Աջ պաշտպանի դիրքում, իհարկե, հաջող է խաղում Քայլի Ուոքերը, սակայն այս դիրքում Կանսելու-Դանիլո փոխանակման մեջ «Սիթին» շահողի դերում է: Կանսելուն Գվարդիոլային կարող է որոշ խաղերում այլ լուծումներ ևս տալ. իսպանացի մասնագետը կարող է Ուոքերին երբեմն աջ կիսապաշտպանի կամ վինգերի դիրքում օգտագործել:

Ինչ վերաբերում է հեռացած ֆուտբոլիստներին, ապա այստեղ «Սիթին», մեծ հաշվով, կորցրեց միայն Կոմպանիին, սակայն պաշտպանության կենտրոնը «Սիթիի» մոտ ապահով վիճակում է:

«Մանչեսթեր Սիթի». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Լիվերպուլ»

Ծախսված – 1.9 մլն, ստացված – 29 մլն

«Լիվերպուլն» ամենապասիվն էր անգլիական գրանդներից ամառային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, և դա տրամաբանական է: «Լիվերպուլն» անցկացրեց իր պատմության թերևս լավագույն մրցաշրջանը՝ նվաճելով Չեմպիոնների լիգան, իսկ Պրեմիեր լիգայում վաստակելով 97 միավոր: Հաշվի է պետք առնել նաև, որ «Լիվերպուլը» նախորդ ամռանը բավական գումար ծախսեց՝ գնելով Ալիսոնին, Ֆաբինյոյին, Շաքիրիին ու Ռոբերտսոնին, հունվարին էլ արդեն 85 միլիոն եվրո վճարելով վան Դեյկի համար:

«Մեր կազմը շատ դժվար է ուժեղացնելը», – ասել էր Կլոպը օրեր առաջ: Եվ իսկապես, «Լիվերպուլի» այսօրվա կազմը դժվար է բարելավել. խաղացողների միջին տարիքը շատ բարձր չէ, բոլորն էլ դեռ կայուն խաղամակարդակ ու հեռանկար ունեն: Մերսիսայդցիների թիմը չէր հասել իր խաղային վերջնագծին կամ գագաթնակետին, այս թիմի հաջողությունները դեռ կարող են շարունակական լինել: «Լիվերպուլի» դեպքում մեծագույն հաջողությունն իր աստղերին չվաճառելն էր եվրոպական խոշոր «շնաձկներին», ինչն էլ և ակումբն արեց:

«Լիվերպուլը» գնեց տաղանդավոր պաշտպան Վան դեն Բերգին, իսկ թիմից հեռացան Դանի Ինգսը, Սթարիջն ու Մինյոլեն, որի փոխարեն եկավ փորձառու Ադրիանը:

«Լիվերպուլ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Կլոպ. «Սուլշերին պետք չեն իմ խորհուրդները»

Գվարդիոլան զվարճալի մեթոդ է առաջարկել՝ ֆուտբոլիստներին վնասվածքներից ազատելու համար

Պաշտոնական․ «Ման․ Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել իր հեռանկարային ֆուտբոլիստի հետ

«Ֆիրմինոն «Լիվերպուլի» Մեսին է»․ Մերսիսայդյան ակումբի նախկին ֆուտբոլիստ

#Գոլային_օրացույց_26. Ո՞րն է հոկտեմբերի 18-ի լավագույն գոլը

Վան Դեյկ. «Կորցնելու ոչինչ չունենք»

Օզիլ. «Միշտ ես եմ մեղավոր, նույնիսկ եթե չեմ խաղում»

Լեմպարդ. «Դեմ եմ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափին»

Ֆերգյուսոնը խաղ է «վաճառել»՝ թանկարժեք ժամացույցի դիմաց

Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում (լուսանկար)

Օրվա ամենահետաքրքիր տրանսֆերային շշուկները

Մանեն պատմել է՝ ինչ է տեղի ունեցել հանդերձարանում Սալահի հետ միջադեպից հետո

Օզիլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ ու հայտարարել այդ մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 6 տրանսֆեր իրականացնել հունվարին

Հայտնի է՝ ով կփոխարինի Էմերիին «Արսենալում»

Ալեգրին կատակով է պատասխանել ՄՅՈւ-ն գլխավորելու վերաբերյալ հարցին