fbpx
Բաժիններ

Ձեր Էլ Կլասիկո ցավը տանեմ. 3 կարևոր կետ «Ռեալ»-«Բարսա» սուպերխաղից առաջ

Խաղի մանրամասները

Իսպանիա, Իսպանիայի գավաթ, Փլեյ-օֆֆ

06 Փետրվար 2019 - 00:00

1

ՖԱ Բարսելոնա

1

Ռեալ Մադրիդ

0 - 1 - 5`

1 - 1 - 57`

Իսպանիայի գավաթի խաղարկության վիճակահանության մասնակիցները հերթական անգամ հարամեցին իրենց, մեր և ձեր սպասելիքները՝ «Ռեալին» ու «Բարսային» դարձնելով մրցակիցներ ոչ թե եզրափակիչում, այլ միայն կիսաեզրափակիչում: Երկխաղյա դիմակայության պարագայում պայքարն, անհամեմատ, ավելի անկանխատեսելի է դառնում, իսկ եթե հաշվի առնենք որոշ հանգամանքներ, ապա բացարձակ հնարավոր չի լինի գնտել խաղի անգամ թեթև ֆավորիտին:

«Բարսելոնայում» իրենց լավագույն մարզավիճակում չեն Լուիս Սուարեսն ու Ֆիլիպե Կոուտինյոն, «Ռեալում» Սոլարին կոնֆլիկտ ունի Իսկոյի հետ, չի արդարացնում Ասենսիոն… Մի խոսքով, խնդիրները շատ են: Դրանցից յուրաքանչյուրի մասին կարելի է խոսել մինչև խոր ծերություն: Սակայն առջևում կայանալիք խաղում կա 3 գլխավոր կետ, որոնց հետ պետք է հաշվի նստել:

Մրցաշրջանի միջնահատված

Եթե այս դիմակայությունը գավաթային ֆորմատով նախատեսված լիներ ոչ թե հիմա, այլ օրինակ ուշ գարնանը, լրիվ այլ ֆուտբոլ կընթանար: Այդ ժամանակ պարզ դարձած կլիներ՝ թիմերից ո՞րն է շարունակում պայքարը Չեմպիոնների լիգայում և Լա Լիգայում ոսկե մեդալների համար: Այս պահին երկու թիմերի ցուցադրած ֆուտբոլը ոչ թե կատարյալ է, այլ կատարելության հետ ոչ մի աղերս էլ չունի:

Վստահաբար կարելի է պնդել, որ թիմերը ոչ մի կերպ չէին ցանկանա այս կերպ ու հենց այս պահին մրցել, երբ առաջնությունում դեռ ոչինչ պարզ չէ, իսկ Չեմպիոնների լիգայում «Բարսան» էլ, «Ռեալն» էլ շատ հեշտ մրցակից չեն ստացել: «Այաքսն» էլ, «Լիոնն» էլ մի ակնթարթում կարող են պատժել: Ինչը չես ասի «Բարսայի» մասին: Վալվերդեի գլխավորած թիմը վերջին 5 խաղում տարել է 3 հաղթանակ, մեկական անգամ պարտվել ու ոչ-ոքի խաղացել: Ընդ որում՝ «Վալենսիայի» հետ խաղում վաստակած 1 միավորի համար պարտական են միայն Լեոյին: Հրաշագործը եթե չլիներ, «Բարսան» կպարտվեր, այն էլ խոշոր հաշվով:

Սանտիագո Սոլարին վերջին 10 խաղի ընթացքում, կարծես թե, գտել է հաղթանակի բանալին: Վերջին անգամ «Ռեալը» պարտվել է հունվարի 17-ին: Նույն՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «սերուցքայինները» 0-1 հաշվով պարտվել են «Լեգանեսին»՝ խաղալով կիսապահեստային կազմով: Դրանից հետո թիմը տարել է միայն հաղթանակներ:

Ձմեռա-գարնանային այս հատվածը սովորաբար ամենածանրն է լինում մրցաշրջանի ընթացքում՝ անընդմեջ հանդիպումներ, վնասվածքներ, հոգնածություն: Դրա ֆոնին կարելի է ակնկալել գոլառատ, բայց շատ հախուռն ֆուտբոլ, որտեղ պարզապես «կհաղթի այն թիմը, որն ավելի շատ գոլ կխփի» (Վարդան Մինասյան):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Ռոնալդուն 375 հազար դոլար է վճարել իրեն բռնաբարության համար մեղադրող կնոջը՝ լռության համար

Դեմբելեն մոտ 5 շաբաթ չի խաղա

«Յուվենտուսը» գտել է ՊՍԺ-ի խնդրի լուծման բանալին

Նեյմարի հայրը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ

Պաոլո Մալդինին կբանակցի մադրիդյան երկու թիմերի հետ

Մեսին, Իբրահիմովիչը ու ևս 8 ֆուտբոլիստ, որոնց գոլերը հավակնում են Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին (տեսանյութ)

«Բարսելոնան» վերջին առաջարկն է պատրաստում Նեյմարի համար

Մարսելո. «Նոր տրանսֆերների կարիք չունենք»

«Բարսելոնան» խախտել է «Բավարիայի» հետ ունեցած պայմանավորվածությունը

Կյանքը Ռոնալդուի հետ ու առանց նրա. «Ռեալի» խոսուն վիճակագրությունը

«Ռոնալդուն եսակենտրոն էր». Ֆոռլան

Հայտնի են Կոուտինյոյի տրանսֆերի բոլոր մանրամասները

Գրիզմանը չի կարող փոխել խաղահամարը «Բարսելոնայում»

Հայտնի է Կոուտինյոյի խաղահամարը «Բավարիայում»

«Ռեալն» առաջիկա օրերին նորից կբանակցի ՊՍԺ-ի հետ

Կոուտինյոն ժամանել է Մյունխեն