Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտա» – «Ռեալ» խաղի մրցավարին: Իտալական թիմի ֆուտբոլիստ Ռեմո Ֆրոյլերը 17-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել:
«Ցավալի է, որովհետև նա պաշտպանվող վերջին ֆուտբոլիստը չէր: Ամեն դեպքում Մենդին դեպի եզր էր վազում:
Դեղին քարտը նորմալ կլիներ, իսկ դրա համար կարմիր ցույց տալը՝ անհասկանալի է: Դա փչացնում է խաղը»,- «Դոն Ֆաբիոյի» խոսքն է մեջբերում Football Italia-ն:
Ուշագրավ է, որ կարմիր քարտ վաստակած Ֆեռլան Մենդին խաղավերջում հաղթական գոլ է խփել:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո