fbpx
Բաժիններ

«Անհասցե մնացողները». 2020 թվականի ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Չհասցրեցինք անգամ թարթել, 19/20 մրցաշրջանն արդեն հատում է հասարակածը: Թոփ առաջնություններից մի քանիսում արդեն ամանորի տրամադրություններ են, ֆուտբոլիստները գնացել են վաստակած հանգստի: Ոմանք ամփոփում են անցնող տարին՝ կազմելով ապագայի հանգիստ ծրագրեր իրենց ներկայիս ակումբում, իսկ ոմանք էլ սպասում են տրանսֆերային զարգացումների, քանի որ հաջորդ ամռանը հանգստի մեկնելուց հետո կարող են դառնալ գործազուրկ:

2020 թվականի ամռանը մի շարք հայտնի, տիտղոսակիր ու արժանավոր ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են: Նրանցից շատերը դեռևս կարիերան բարձրակարգ ակումբում շարունակելու հեռանկար ունեն, սակայն կան նաև այնպիսի տիտաններ, որոնց մեծ կարիերան մոտենում է մայրամուտին: Այնուամենայնիվ, օրինակ, 32-ամյա Բլեզ Մատուիդիի հետ պայմանագիր ստորագրելու համար դեռ տասնյակ թիմեր կպայքարեն:

Ալեքսանդր Նյուբել – «Շալկե-04»

Ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ, միակ ընտւրությունը, որ կարող էինք կատարել: Նյուբելին այսօր համարում են Մանուել Նոյերի կրկնօրինակը: Ու, կարծես թե, նա կրկնում է իր անվանի ավագ ընկերոջ ճանապարհը: Ժամանակին ևս Նոյերը, խաղալով «Շալկեում», ստացավ և ընդունեց «Բավարիայի» առաջարկը: Գերմանական մամուլն արդեն այսօր ողողված է 23-ամյա դարպասապահի՝ «Բավարիա» մոտալուտ տրանսֆերի մասին շշուկներով: Սակայն, քանի դեռ տրանսֆերը կայացած չէ, իսկ նոր պայմանագիր ստորագրված չէ՝ Նյուբելը համարվում է 2020 թվականի ամռանն ազատ գործակալ դարձող ֆուտբոլիստ:

Մեկ այլ ընտրություն էր Ջո Հարթը: Բայց Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահն այս պահին անգամ խաղային պրակտիկա չունի: 32-ամյա Հարթը «Բարնլիի» պահեստայինների նստարանի հավերժ «բնակիչ է»: Այս մրցաշրջանում Հարթն անցկացրել է միայն 1 հանդիպում, որում, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում սեփական դարպասն ընդունել է 3 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Լրտեսական խաղեր». Ինչպես Պիկեն քանդեց Շակիրայի ընտանիքն ու դարձավ Պեպի լրտեսական թիրախը

«Ռեալի» ֆուտբոլիստը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը

Սետյեն. «Կցանկանամ «Բարսելոնա» վերադարձնել այդ ֆուտբոլիստին»

Մոուրինյոն հերթական կոնֆլիկտի մեջ է մտել ֆուտբոլիստի հետ

Լեմպարդը չի բացառել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի տեղափոխությունն իր թիմ

Մբապե. «Լիվերպուլը» իսկական մեքենա է»

Մբապեն ասել է՝ ով է իր մանկության կուռքը

«Արսենալը» երկու տրանսֆերային թիրախ ունի ամռան համար

«Միլանի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Sky Sports. «Ինտերն» առաջիկա օրերին կհայտարարի Էրիկսենին ձեռք բերելու մասին

Ազարն ու Ասենսիոն արդեն մարզվում են խոտածածկին

Աղբյուր․ Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից արդեն հետաքրքրվել է նոր գլխավոր մարզչի մասին

Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ռեյնիերը (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռեյնիերը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Վան դե Բեկ. «Ռեալի» հետ դեռ պաշտոնական ոչինչ կա»

Մոուրինյոն ցանկանում է «Ռեալի» ֆուտբոլիստին տեսնել «Տոտենհեմում»