Անհավանական՝ Ֆարերներից. Պոկեր՝ 13 րոպեում, 3 գոլ՝ տուգանայինից (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Անհավանական՝ Ֆարերներից. Պոկեր՝ 13 րոպեում, 3 գոլ՝ տուգանայինից (տեսանյութ)

Քանի որ ֆուտբոլն աստիճանաբար վերադառնում է մեր առօրյա, այս ընթացքում կարելի է հետևել ոչ միայն Հայաստանի, Գերմանիայի կամ Բելառուսի, այլև օրինակ Ֆարերյան կղզիների ֆուտբոլի առաջնություններին։ Մանավանդ, որ այնտեղ տեղի ունեցող խաղերը, փաստորեն, ունենում են անհավանական ընթացք։

Այդպես, առաջնության 3-րդ տուրում «Տորսհավնա» ակումբի ֆուտբոլիստ Ադրիան Յուստինուսենը 4 գնդակ է ուղարկել «Արգիրայի» դարպասը։ Նա աչքի է ընկել 8-րդ, 12-րդ, 17-րդ և 21-րդ րոպեներին։ Հատկանշական է, որ խփած 4 գոլերից 3-ը ստացվել տուգանայինից կատարած ուղիղ հարվածներով։

Նշենք, որ «Տորսհավնան» հաղթել է 5-0 հաշվով, իսկ 21-ամյա հարձակվողը մասնակցել է նաև թիմի վերջին գոլին՝ կատարելով գոլային փոխանցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: