Անհավանական. Կոստա Ռիկայում դարպասապահը տուգանայինից փայլուն գոլ է խփել ու փրկել թիմին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Անհավանական. Կոստա Ռիկայում դարպասապահը տուգանայինից փայլուն գոլ է խփել ու փրկել թիմին (տեսանյութ)

Կոստա Ռիկայից «Ասկատուսունայի» դարպասապահ Մինոր Ալվարեսը գոլը տուգանային հրապարակից հիացրել է բոլորին։

Կոստա Ռիկայի 2-րդ լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը «Ասկատուսունայի» ու «Դեսամպարադոսի» միջև անհավատալի ընթացք է ստացել։

0։1 հաշվի ժամանակ՝ հանդիպման 85-րդ րոպեին, մրցավարը տուգանային հարված է նշանակում տանտերերի օգտին։ «Ասկատուսունայի» դարպասապահը առաջարկում է իրացնել հարվածը ու արդարացնում թիմակիցների սպասումները՝ գնդակը ուղարկելով դարպասը։ Արդյունքում, հանդիպումը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ ու գործը հասնում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ հաղթանակի է հասնում Ալվարեսի թիմը 4։1 հաշվով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: