fbpx

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

Ազգերի լիգայի մրցաշարը Հայաստանի ազգային հավաքականի համար, վստահաբար, լավագույն շանսն էր մեծ մրցաշարին մասնակցելու համար: Հայկական ֆուտբոլի «ոսկե սերունդը» վաստակել է այդ իրավունքը, միանշանակ: Սակայն, ամենաանհարմար պահին մարզչական վերադասավորումներն իրենց սև գործն արեցին. Հավաքականն ընկավ հոգեբանական փոսի մեջ, որից դուրս գալ լիարժեք կերպով չհաջողվեց:

ԵՎՐՈ -2020-ի ընտրական մրցաշարում երկրորդ հորիզոնական գրավելը, բնականաբար, ավելի բարդ է լինելու: Անկախ նրանից՝ մեր մրցակիցները ցանկալի են լինելու, թե անցանկալի: Անհամեմատ ավելի հեշտ է պայքարել Ջիբրալթարների ու Մակեդոնիաների հետ, քան Անգլիաների ու Շվեդիաների: Ու տրամաբանական հարց՝ «եթե չկարողացանք դուրս գալ նման մրցակիցների հետ միևնույն խմբից առաջին տեղով, ո՞նց ենք պայքարելու ավելի բարդ խմբում»: Պատասխանը կարող եք գտնել Հայաստան – Մակեդոնիա խաղի տեսագրությունում, որտեղ մեր տղաները ցույց տվեցին, որ կարող են առավելագույնի հասնել, երբ ցանկանում են:

Հին մայրցամաքի հոբելյանական խաղարկության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի, Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի ազգային թիմերի հետ: Մրցակիցներ (Իտալիային չհաշված), որոնց մենք կարող ենք և՛ հաղթել, և՛ պարտվել: Մրցակիցներ, որոնք ունեն թույլ կողմեր: Մցրակիցներ, որոնց դեմ կարելի է հաղթաթուղթ մտածել:

Իտալիա

«Սկուադրա Աձուրան» վերջին տարիներին չի վայելում իր երբեմնի հեղինակությունը, կորցրել է իր ֆուտբոլային դիմագիծն ու ձեռագիրը: Աշխարհի 2018 թվականի առաջնությանը չմասնակցելը դրա ամենավառ վկայությունն է: Դե իհարկե, ու՞ր կարելի էր հասնել Ջան Պիերո Վենտուրայի հետ՝ տուն, առավելագույնը: Ինչը և արեց Իտալիան շվեդների հետ արտագնա խաղից հետո: Կային ֆուտբոլիստներ, կային կատարողներ, գուցե կար նաև ձգտում, բայց չկար կրակ: Այ եթե ֆուտբոլիստները խաղային այնպես, ինչպես երգում են իրենց «Fratelli d’Italia»-ն, հաստատ կկոտորեին Շվեդիային:

Աշխարհի քառակի չեմպիոնների կազմում հիմա ընթանում է գորբաչովյան «պերեստրոյկա»: Ռոբերտո Մանչինին ներգրավում է առավելապես երիտասարդ տղաների, որոնք մոտ ապագայում կարող են դառնալ ազգային թիմի առանցքային խաղացողներ: Երիտասարդ Ֆեդերիկո Կիեզայի հետ թիմում խաղում է բազմափորձ Ալեսանդրո Ֆլորենցին: Այդպես տարբեր դիրքերում Մանչինին համադրում է երիտասարդությունն ու փորձը:

Իրականում սա գերազանց շանս է մեր բազմափորձ հավաքականի համար: Այո, մեր թիմում էլ է կատարվում սերնդափոխություն, սակայն մեր լավագույն տղաները (Մովսիսյան, Ղազարյան, Մկրտչյան) դեռևս կխաղան: Նրանք Իտալիայի հավաքականի հետ հանդես գալու փորձ ունեն:

Իտալիայի հավաքականից, իհարկե պետք է սպասել գրոհային ֆուտբոլ: Մեր խմբի գլխավոր ֆավորիտը Հայաստանի հավաքականի հետ դժվար թե խաղա իր լեգենդար «կատենաչոն»: Մտքերում միանշանակ պահում են Հենրիխ Մխիթարյանի հրաշալի գոլը Ջիջիի դարպասը կամ Նեապոլում կայացած ոչ-ոքին: Զարմանալի է, բայց մեր խմբում ընդգրկված թիմերից ամենից շատ մենք հենց Իտալիային ենք գոլ խփել (Լիխտենշտեյնը չհաշված)՝ 3 գնդակ:

Հայաստանի հավաքականի խաղացանկը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի համար

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Մխիթարյանը Տորեյրայի ու Լիխշտայների հետ զվարճալի Quiz-ի է մասնակցել (տեսանյութ)

#ՄՐՑՈՒՅԹ. Շահե՛ք Հայաստանի հավաքականի մարզաշապիկ

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը ցանկանում է, որ Մխիթարյանն իրեն զանգահարի՝ անվտանգության երաշխիքներ ունենալու համար

Ինչպիսին էր Մխիթարյանի մրցաշրջանը. զուգահեռներ՝ նախորդ մրցաշրջանների հետ

«ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Մխիթարյանի նկատմամբ խայտառակություն է»․ AFTV-ի անդրադարձը (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու»

«Մխիթարյանի ձախողված մանիպուլյացիան». Ադրբեջանը պաշտպանվում է

Մեր մրցակիցները․ Հունաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հավաքի համար

Ադրբեջանից պնդում են՝ ՈՒԵՖԱ-ին և «Արսենալին» տրամադրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

«Արսենալն» ու Մխիթարյանը բանակցում են Բաքվի եզրափակիչի մասնակցության վերաբերյալ

Հատուկ ակցիա՝ Մխիթարյանի համար. «Արսենալի» ֆան ակումբի հետաքրքիր առաջարկը

ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Արսենալից», բայց ոչ մի խոսք չի ասել Մխիթարյանի հետ կապված

4 տարի անց Կասոռլան վերադառնում է. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչին. The Times

Մխիթարյանն ու թիմակիցները սկսել են նախապատրաստվել Եվրոպա լիգայի եզրափակիչին (լուսանկարներ)

Մխիթարյանը կծածանի՞ եռագույնը Բաքվում. Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույք