Անհավատալի վրիպում Բելառուսի կանանց առաջնությունում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Անհավատալի վրիպում Բելառուսի կանանց առաջնությունում (տեսանյութ)

«Նեմանի» կանանց թիմի ավագ Եկատերինա Դուդկոն Բելառուսի կանանց առաջնության 3-րդ տուրում չի կարողացել գնդակն ուղարկել մրցակցի դատարկ դարպասը։

Հանդիպման 6-րդ րոպեին մրցակցի դարպասապահն անփույթ է գործել, որի արդյունքում գնդակը հայտնվել է Դուդկոյի մոտ։ Վերջինը, սակայն, ավելի անփույթ է գործել, ու գնդակը դուրս է եկել դիմային գծից։

Չնայած այս դրվագին՝ «Նեմանին» հաջողվել է տնային խաղում 2-1 հաշվով հաղթանակ տոնել, իսկ Դուդկոն խփել է թիմի առաջին գոլը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: