Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրը: Խաղային 2-րդ օրը հարուստ էր փաստերով, իրադարձություններով ու վիճակագրությամբ, որոնցից ամենահետաքրքիրներին առաջարկում ենք ծանոթանալ:
- «Մարսելը» կրեց իր 13-րդ անընդմեջ պարտությունը ՉԼ-ում. դա մրցաշարի պատմության ամենաերկար շարքն է:
- «Լիվերպուլը» 6 տարվա ընթացքում առաջին անգամ «Էնֆիլդում» 2 գոլի տարբերությամբ պարտվեց: Վերջին անգամ նման բան եղել է 2014-ին, երբ «մերսիսայդցիները» պարտվեցին «Ռեալին» (0-3):

- Արտուրո Վիդալը դարձավ 3-րդ ֆուտբոլիստը՝ Զլատան Իբրահիմովիչի ու Պատրիկ Վիեյրայի հետ միասին, որ կարմիր քարտ է ստացել 3 տարբեր թիմերում («Բավարիայում», «Բարսելոնայում» ու «Ինտերում»):
- Գվարդիոլան մարզչական կարիերայում 12 փորձից 12-րդ անգամ դուրս եկավ ՉԼ փլեյ-օֆֆ փուլ: Այդ 100 տոկոսանոց ցուցանիշը լավագույնն է մրցաշարի պատմության մեջ:

- «Ատլետիկոն» 20 հարված է կատարել «Լոկոմոտիվի» դարպասին՝ առանց գոլ խփելու:
- «Ռեալն» առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց «Սան Սիրո» մարզադաշտում. մինչ այդ 15 խաղից 10-ում պարտվել էր, 5-ում՝ ոչ-ոքի խաղացել:

- «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը (18 տարեկան, 193 օրական) դարձավ 3-րդ ամենաերիտասարդ հոլանդացին, որ գոլ է խփել ՉԼ-ում՝ Նայջել դե Յոնգից ու Պատրիկ Կլյուվերտից հետո:
- Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 60 խաղում խփել է 69 գոլի հեղինակ, որոնցից 18-ը՝ ՉԼ 14 խաղում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար
Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: