-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես տեղեկացնում է ABC պարբերականը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ծրագրում է թենիսի հանդիպում անցկացնել Ռաֆայել Նադալի և Ռոջեր Ֆեդերերի միջև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Եթե այդպիսի հանդիպում կայանա «Արքայական ակումբի» տնային մարզադաշտում, ապա կգրանցի բոլոր ռեկորդները հանդիսականների թվով: Այս պահին ռեկորդային է համարվում 2010 թվականին Բրյուսելում կայացած հանդիպումը Սերենա Վիլյամսի և Կիմ Կլեյստերսի միջև, որին ներկա էր 35.681 հանդիսական:
Նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսի մոտ այս գաղափարը նոր չէ, պարզապես այժմ իսպանացին պատրաստ է լուրջ քայլեր ձեռնարկել այն իրագործելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո