Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում - VNews
Բաժիններ

Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

182043567 779109503043133 6816753022033947411 n - Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը մշտապես խելահեղ հանդիպումների կենտրոնակայան է եղել։ Ուժեղագույն ակումբները ամեն ինչ են թողնում դաշտում, որպեսզի հասնեն գլխավոր եվրագավաթի եզրափակիչ։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում այնքան պատմական դեպքեր են եղել, որ դրանց համար ոչ միայն մեկ հոդվածն է քիչ, այլև մեկ գիրքը։ «Անօգուտ շքեղություններ», «գեղեցիկ պարտություն»․ սրանք երևույթներ են, որոնք եղել են ՉԼ-ի կիսաեզրափակիչում։

VNews-ը ներկայացնում է 5 դեպք, երբ Չեմպիոնների լիգայի այս փուլի խաղերը պատմական են դարձել ու հիշվում են մինչև հիմա։

1․ Հանճարեղ գոլն ու վստահ մուտքը եզրափակիչ

«Բարսելոնայի» երկրպագուները հաճախ են քննարկում, թե որն է Լիոնել Մեսիի լավագույն մրցաշրջանը կատալոնական ակումբում։ Ճիշտ այդպես քննարկվում է նաև Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ լավագույն մրցաշրջանը։ Շատերի պնդմամբ՝ դա 2010/11 թվականների մրցաշրջանն էր, երբ «Բարսելոնան» հաղթեց Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում։ Ճիշտ է, Պեպի առաջին տարում նրանք 6 տիտղոս էին նվաճել, բայց խաղային առումով 2010/11-ի թիմն ավելի լավն էր։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը «Ռեալն» էր։ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած առաջին խաղում ամեն ինչ որոշեցին Մեսիի գոլերը։

goal 960x643 - Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Արգենտինացին նախ աչքի ընկավ Դանի Ալվեսի փոխանցումից հետո։ Րոպեներ անց նա խփեց իր կարիերայի ամենաշքեղ գոլերից մեկը։ Դաշտի կենտրոնում գնդակը ստանալուց հետո Մեսին անցավ Լասանա Դիարայի կողքով, հետո շրջանցեց Ռամոսին, Ալբիոլին, Մարսելոյին ու գնդակն ուղարկեց Կասիլյասի դարպասը։ Պատասխան խաղից առաջ ամեն ինչ գրեթե որոշված էր։ «Գրողի տարած այս տղան»․ հենց այս բառերով էր իսպանական մամուլը նկարագրում Մեսիի ֆանտաստիկ խաղը։ Նրա կատարումը կատալոնացիներին եզրափակիչի ուղեգիր բերեց։ Մրցաշարի վերջին խաղում կատալոնացիները մեկ գլուխ բարձր էին լինելու «Մանչեսթեր Յունայթեդից»։

Մեր ընտրանին

2․ «Ես արդեն հաղթել էի Չեմպիոնների լիգան, բայց այդ օրը ավելի լավն էր»

Սա հանդիպում է, որը երբեք չի մոռացվի։ «Ինտերը» «Կամպ Նոուում» պայքարից դուրս թողեց «Բարսելոնային»։ Ինչպիսի՜ դրամա, այն էլ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Պարադոքսն այն է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը պարտվեց, բայց դիմակայությունում առավելության հասավ։ Դա 2010 թվականն էր՝ «Ինտերի» փառահեղ մրցաշրջանը։ Տանը նրանք հաղթել էին 3-1, իսկ Բարսելոնայում պարտվեցին՝ 0-1։ Ժոզե Մոուրինյոյի պնդմամբ՝ սա իր կյանքի ամենագեղեցիկ պարտությունն էր․

«Սա կյանքիս ամենագեղեցիկ պարտությունն էր։ Դա արյան ոճ է, այլ ոչ թե վարպետության։ Երբ գալիս է դաշտում ամեն ինչ թողնելու պահը, դու այնտեղ արյուն ես թողնում, ոչ թե վարպետություն։ Մենք հերոսների թիմ ունեինք։ Ես արդեն հաղթել էի Չեմպիոնների լիգան, բայց այդ օրը նույնիսկ ավելի լավն էր»։

jose mourinho inter milan barcelona 960x720 - Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Մոուրինյոյի խոսքերից հասկանում ես, թե որքան էմոցիոնալ է եղել այս հաղթանակն իր համար։ «Ինտերն» այդ տարի շատ ուժեղ էր։ Միակ թիմը, որը կարող էր կանգնեցնել նրանց, երևի թե, հենց «Բարսելոնան» էր։ Նրանց պայքարից դուրս թողնելուց հետո Ժոզեն երևի զգում էր Չեմպիոնների լիգայում սպասվող հաղթանակը։ Հավանաբար այդ պատճառով է նա այս դիմակայությունում հաղթանակը համեմատում է Չեմպիոնների լիգայում իր առաջին հաղթանակի հետ։

3․ Ամենածանր երեկոն

«Չգիտեմ, ես երբեք չեմ պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»։ Հենց այսպես այդ նույն Ժոզե Մոուրինյոն պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք բարդ է պարտվելը ամենահեղինակավոր եվրագավաթի գլխավոր խաղում։ Այո՛, Մոուրինյոն երբեք չի պարտվել այնտեղ, բայց նրա մարզչական կարիերայի ամենածանր երեկոն դարձյալ այս մրցաշարում է եղել։ 2011/12 թվականների խաղարկությունում «Ռեալը» փայլում էր։ Ամեն ինչ գնում էր նրան, որ «Արքայական ակումբը» կխաղա ՉԼ-ի եզրափակիչում։ Դե Ժոզեին հենց դրա համար էին բերել։ «Բավարիայի» հետ առաջին խաղում նրանք պարտվել էին 1-2։

143396196 crop north 960x640 - Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Պատասխան խաղում իր տարերքի մեջ էր Մադրիդի գլխավոր աստղը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ Շատ արագ դուբլ ու թվում էր ամեն ինչ կավարտվի տանտերերի համար բարենպաստ կերպով։ Բայց երեկոն առավել քան դրամատիկ էր ավարտվելու Ժոզե Մոուրինյոյի թիմի համար։ «Բավարիայի» պատասխան մեկ գոլից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ հետո հետխաղյա հարվածաշար։ «Ռեալը» պարտվեց։ Այդ օրը վրիպեցին գլխավոր աստղերը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Կական, Սերխիո Ռամոսը։ Մոուրինյոյի հուսահատ «վայրէջքը» դեպի հանդերձարան օրվա ամենադրամատիկ տեսարաններից էր։

Տարիներ հետո պորտուգալացի մասնագետը բացահայտեց, որ դա իր մարզչական կարիերայի ամենածանր երեկոն է եղել։ Նա պատմեց, որ խաղից հետո իր տան մոտակայքում իր իսկ մեքենայի մեջ նա արտասվել է իր օգնական Այտոր Կարանկայի հետ։

4․ «Անօգուտ» շքեղություն

Ֆուտբոլի պատմության մեջ կան դեպքեր, երբ կարևորագույն գոլը խփվում է հասարակ հարվածով։ Ու կա հակառակը, երբ անկարևոր, ոչինչ չորոշող գնդակ է խփվում, որի շքեղությունը սահմաններ չի ճանաչում։ Ու կան դեպքեր, երբ կարևորագույն խաղերում այդ կարևորագույն գոլերը խփվում են ֆանտաստիկ հարվածներով։ Օրինակները բազմաթիվ են։ Գարեթ Բեյլի գոլը «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, կամ էլ Մեսիի գլխով գոլը Էդվին վան դեր Սարին 2009-ի եզրափակիչում։

GettyImages 1146483927 960x640 - Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Այս «անօգուտ շքեղության» օրինակը այդ նույն Մեսին է։ 2018/19 թվականների Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Երեկոյի գլխավոր զարդը Մեսիի հանճարեղ գոլն էր տուգանայինից։ Հարվածն իսկապես շքեղ էր։ Պատը լավ էր շարված, դարպասապահը իր դիրքում էր, բայց Մեսին այնպես կատարեց, որ ոչ մի շանս չտվեց գոլից խուսափելու։ Ո՞վ կմտածեր այդ պահին, որ Մեսիի այդ գոլն, ըստ էության, ոչինչ չի որոշելու։ Պատասխան խաղում «Լիվերպուլը» անելու էր պատմական քամբեքն ու դուրս էր գալու եզրափակիչ։

5․ ՈւԵՖԱ-ի վախն ու պլանավորվա՞ծ կիսաեզրափակիչը 

Երբ խոսում ես Չեմպիոնների լիգայի վերջին փուլերի մասին, կա տպավորություն, որ անընդհատ ասում ես նույն բանը։ Իսկ ո՞րն է պատճառը։ Դե այստեղ հիմնականում խաղում են նույն թիմերը, մանավանդ, երբ խոսքը նախորդ տասնամյակի մասին է։ «Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան» այստեղ շատ հաճախ են լինում։ Երբեմն այս ամենից զգուշանում է նաև ՈւԵՖԱ-ն։ 2014 և 2016 թվականներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպեցին մադրիդյան գլխավոր թիմերը «Ռեալն» ու «Ատլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեն եվրագավաթային ամուր թիմ էր կառուցել ու գրեթե ամեն տարի թեժ պայքար էր ծավալում Չեմպիոնների լիգայում։ 2016/17 թվականների խաղարկությունը բացառություն չէր, «Ատլետիկոն» հասավ կիսաեզրափակիչ։

ՈւԵՖԱ-ում վախ կար, որ երրորդ անգամ չորս տարվա ընթացքում կարող է լինել նույն եզրափակիչը։ Կոմերցիոն տեսանկյունից սա լավ չէր։ Կա տեսակետ, որ 2016/17 թվականների մրցաշրջանի կիսաեզրափակիչ վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ն մտադրված իրար դեմ է դուրս բերել «Ռեալին» ու «Ատլետիկոյին», որ բացառի նրանց հանդիպումը եզրափակիչում։ Ի վերջո, մադրիդյան դերբին այս անգամ եղավ կիսաեզրափակիչում։

182043567 779109503043133 6816753022033947411 n 960x649 - Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Առաջին խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» հաղթեց 3-0 հաշվով։ Պատասխան խաղում «Ատլետիկոն» գնում էր քամբեքի, արդեն խփել էր երկու գոլ, սակայն այստեղ էլ օգնության եկավ Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացու հանրահայտ անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Իսկոն։ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչները խելահեղ են ստացվում, քանի որ թիմերն ամեն գնով ջանում են դուրս գալ եզրափակիչ։ Ամենակարևորն այն է, որ տարիների ընթացքում այդ ցանկությունը չի փոխվում ու եզրափակիչում խաղալը առաջնահերթություն է մնում համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերի համար։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլա. «Հավերժ կհիշեմ այս մրցաշրջանը»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Փախավ պատերազմից, ապրեց ավտոտնակում, հիմա ՉԼ եզրափակիչում է. Զինչենկոյի պատմությունը

Իտալական 2 գրանդ հետաքրքրված է Ժիրուով

«Հռոմը սԷր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Մեր մրցակիցները. Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հնարավոր է վերադառնա ազգային հավաքական