«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում - VNews
Բաժիններ

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Ֆուտբոլիստների մեծամասնությունը, եթե չասենք ավելին, շատ հիշաչար է ու վրեժով լցված։ Յուրաքանչյուր խաղացողի համար դաշտում տեղ ունեցող 90 րոպեանոց դիմակայությունը մի ամբողջ կյանք է։ Ֆուտբոլիստներից ոմանք դուրս են գալիս խաղադաշտ, բառի բուն իմաստով ապրում այդ 90 րոպեները առանձին կյանքով, հետո դուրս են գալիս հանդերձարանից ու դառնում նորից նույն բարի ու կամեցող մարդը։

Սակայն եղել են ու առ այսօր լինում են դեպքեր, երբ հանդիպման ընթացքում կաշվե գնդակի վարպետները հունից դուրս են գալիս, բախվում ու վիճում են մրցակցի հետ։ Շատերը չեն մոռանում մրցակցի այս կամ այն արարքն ու մտածում վրեժխնդրության մասին։ Որոշները վրեժը լուծելու համար սպասում են 6 ամիս, ոմանք էլ՝ անգամ 6 վայրկյան։

1․ Մեսի VS Ռոնալդու

Իսպանիայի առաջնության 2016/2017 մրցաշրջանում «Բարսելոնան» չկարողացավ նվաճել առաջնության ոսկե մեդալները։ Այդ անգամ ներքին առաջնությունում ուժեղ էր «Ռեալը»։ Չօգնեց անգամ «Կլասիկոյում» «սերուցքայինների» նկատմամբ Մադրիդում տարած հաղթանակը։ Երկրորդ շրջանի գերդրամատիկ ու գերլարված այդ խաղի ելքը վճռեց Լիոնել Մեսին։ Արգենտինացին խաղի ավարտից վայրկյաններ առաջ փայլուն հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Գոլից հետո Լեոն ցուցադրաբար հանեց իր մարզաշապիկն ու այն պահեց «Ռեալի» երկրպագուների առաջ։

Հաջորդ «Կլասիկոյին» պետք էր սպասել մի քանի ամիս։ Թիմերն առերեսվեցին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում։ Երկխաղյա դիմակայություն առաջին ռաունդում կրակ վառվեց միայն խաղի վերջում։ 80-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ փայլուն գոլի հեղինակ։ Վայրկյաններ անց նա հանեց շապիկն ու պահեց «Կամպ Նոու» մարզադաշտի երկրպագուների առաջ՝ պատասխանելով Լեո Մեսիին։

2․ Ռոյ Քին VS Ալֆ-Ինգե Հոլանդ

Եթե մեկը կգտնվի, որ կասի՝ Ռոյ Քինն օրինակելի և կարգապահ ֆուտբոլիստ է, ուրեմն․․․ի՞նչ կարող ենք ասել։ Ուրեմն Դուք ուրիշ ֆուտբոլ եք նայել։ Իռլանդիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանը երբեք աչքի չի ընկել կարգապահությամբ կամ մրցակիցների նկատմամբ հարգանքով։ Բայց եկեք հենց սկզբից նրա վրա քար կշպրտենք, որովհետև եղել են դեպքեր, որոնք ունեցել են նախապատմություն։

Ռոյ Քինն իր կարիերայի ընթացքում շատ ֆուտբոլիստների է ստիպել տառապել։ Ամենատառապյալն այդ տեսանկյունից Նորվեգիայի հավաքականի անդամ Ալֆ-Ինգե Հոլանդն է։ Սկանդինավ ֆուտբոլիստը տխուր փորձ է ունեցել 1997-ին «Լիդս» – «Մանչեսթեր» խաղի ժամանակ վնասվածք հասցնել Ռոյ Քինին, հետո մոտենալ ընկած մրցակցին ու հորդորել սիմուլացիա չանել ու ոտքի կանգնել: Նորվեգացին փոքր-ինչ չափազանցրել էր. Ռոյ Քինը կտրել էր ծնկի խաչաձև կապանները:

Ավելի քան 10 ամիս է պահանջվել Ռոյ Քինին վերականգնվելու համար: Ի վերջո, երբ Քինը նորից խաղադաշտ է վերադարձել, Հալանդն արդեն խաղում էր «Մանչեսթեր Սիթիում»: Մանկունյական հաջորդ դերբում, Ռոյ Քինը լուծել է վրեժը՝ սարսափելի վնասվածք հասցնելով մրցակցին: Հալանդն այս դրվագից հետո ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Բարտոմեու. «Հասկանում եմ Մեսիի զայրույթը»

Գրիզմանը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լիոն»

Նեյմարը կազմել է երազանքի հինգ հոգանոց թիմ

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

Բարտոմեու. «Ոչ մի անգամ չեմ մտածել հրաժարականի մասին, մենք հիանալի նախագիծ ենք կառուցում»

«Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի համար

«Ռեալը» մնացել է առանց աջեզրային պաշտպանի

«Մանչեսթեր Սիթին» թոփ փոխարինող է գտել Գվարդիոլային

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Իսկոն Կլասիկոյի ժամանակ դժգոհել է Զիդանի որոշումներից

Բարտոմեուն ու իր թիմը կարող են վաղը հրաժարական տալ

«Բարսելոնան» բողոքարկել է «Ռեալի» հետ խաղի մրցավարությունը

Ռոնալդինյոն վարակվել է կորոնավիրուսով

Ազարը վերադառնում է․ «Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման համար

Ազարը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Կոուտինյոն վնասվածք է ստացել