-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» երկրպագուները սրտատրոփ սպասում են ընդամենը մի հարցի պատասխանի՝ Լիոնել Մեսին կմնա՞ թիմում և կկնքի նոր պայմանագիր, թե՞ ոչ: Հաշվի առնելով ակումբի վերջին ելույթները, ինքնաբերաբար, առաջանում է երկրորդ հարցը. «Ի՞նչու խաղալ մի ակումբում, որը 2012 թվականից ի վեր Չեմպիոնների լիգայում ավելի շատ ջախջախվում է, քան հաղթում»:
Լեգենդար հարձակվող Խրիստո Ստոիչկովը 2020 թվականի օգոստոսին պնդում էր, որ «Բարսելոնան» պետք է ամեն գնով պահի Լիոնել Մեսիին: Նա վերջերս կրկին սատարեց արգենտինացուն, երբ հրապարակվեցին նրա պայմանագրի աղմկահարույց մանրամասները:
«Որևէ մեկը չի ստիպել «Բարսելոնայի» այս կամ այն նախագահին պայմանագիր թարմացնել Մեսիի հետ: Նման վիճակում ես սատարում եմ Լեոյին: «Բարսելոնան» նորից թույլ տվեց կոպիտ քայլ իր լեգենդար խաղացողի նկատմամբ: Արժե՞ շարունակել ելույթներն այսպիսի թիմի կազմում: Պետք է որոշի Մեսին»:
Լեոյի հեռանալու մասին խոսակցություններն ու դրա մանրամասները գիտեն բոլորը: Գրեթե ամեն անգամ Լեոյի գնալու մասին շշուկներից հետո «Բարսայի» ղեկավարությունը հասկանում էր՝ Մեսին ցանկանում է վարձատրվել ավելի շատ, քան Ռոնալդուն, ու կրկին վերանայում էր պայմանագիրը: Հետո, գումարի հարցը դարձավ երկրորդական: Լեոն նախ զրկվեց Նեյմարից՝ նրան զիջելով ՊՍԺ-ին, թեպետ այլ ելք որպես այդպիսին չուներ էլ Բարսան, իսկ նախորդ տարվա ամռանը «Բարսայի» լեգենդար եռյակը քանդվեց վերջնականապես. Սուարեսին փաթեթավորեցին ու սկուտեղի վրա մատուցեցին ուղիղ մրցակից «Ատլետիկոյին»:
Սեպտեմբերին Լեոն ուղարկեց իր հանրահայտ ֆաքսը, որտեղ նշված էր. «Վաճառեք իմ տրանսֆերը. Ես ցանկանում եմ հեռանալ»: Ամբողջ աշխարհը սկսեց հավատալ, որ այն, ինչը հնարավոր չէր պատկերացնել սովորական պայմաններում, հենց 2020-ին պետք է իրականանար: Մի քանի օր եվրոպական մամուլը գրում-ջնջում էր, թե որ ակումբն ավելի շատ կհամապատասխանի Լեոյին: Սակայն բոլորի համար անսպասելիորեն Մեսին հանձնվեց: Նախ նա վերջ դրեց «գործադուլին» ու սկսեց մարզվել: Հետո նրան համոզեցին խաղալ: Նրա փոքրիկ հաղթանակը դարձավ Բարտոմեուի հրաժարականը: Մեսին հաղթեց քաղաքական առճակատումը, սակայն սպորտային տեսանկյունից տապալվեց:
Փաստացի Լեոն երջանկացրեց երկրպագուներին իր հավատարմությամբ, սակայն հիմա ոչ բոլորն են ուրախ այդ առիթով: Մեսին իրեն փակեց սիրելի ակումբում, որը չկատարեց նրա ցանկություններից և ոչ մեկը.
Այն լեգենդար «Բարսայից», որն ահ ու սարսափ էր առաջացնում մրցակիցների մոտ, գրեթե ոչինչ չի մնացել: Այլևս թիմի հետ չեն Չավին, Պույոլը, Ինյեստան, ծերացել են Բուսկետսն ու Պիկեն։ Իսկ սարսափելին այն է, որ Լեոն ՊՍԺ-ի հետ վերջին «պերֆոմանսից» հետո, որտեղ նա, ի դեպ, վատ չխաղաց, իր հետագա ճակատագիրը դարձրեց ավելի մշուշոտ:
Որևէ մեկը չի ասում, որ Լեոն հանճար չէ: Նա շարունակում է մնալ համաշխարհային ֆուտբոլի 2 գլխավոր գործող անձանցից մեկը, որը կարող է ցանկացած իրավիճակում միայնակ վճռել հանդիպման ելքը: Բայց նման դեպքերը ավելի են նվազում: Որո՞նք են այս մրցաշրջանում Մեսիի տպավորիչ ցուցանիշները:
Մեր հիշողության մեջ գուցե դաջված է, որ Լեոն «Բարսելոնայի» ավագն է անհիշելի ժամանակներից, սակայն պաշտոնապես նրա համար այդ «չարաբաստիկ» թևկապը Մեսին կրում է միայն 2018 թվականից: Այդ օրվանից ի վեր թիմին «ջարդել են» «Լիվերպուլը» (0-4), «Բավարիան» (2-8) և ՊՍԺ-ն (1-4): Երբ թիմը ֆիասկոյի ենթարկվեց Հռոմում, ավագն Ինյեստան էր, բայց թիմի առաջատարը Մեսին էր, որն անջատվել էր ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ հաջորդ բոլոր ծանր պարտությունների ժամանակ: «Բարսային» հիմա պետք է խարիզմատիկ (Հենդերսոն) և/կամ ջղային ավագ (Ռամոս), որը թափ կտա հանդերձարանը: Այդպիսի մարդ այսօր «Բարսայում» չկա:
Մեր ընտրանին
Իրականում Մեսին լրջագույն դեսպոտ է հանդերձարանում: ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Խորվաթիայից կրած 0-3 հաշվով պարտությունից հետո արգենտինացիները հանդերձարանից դուրս չէին գալիս ավելի քան 40 րոպե: Երբ դռները բացվեցին, ֆուտբոլիստները բանակի լավագույն ավանդույթներով՝ դիմացինի ծոծրակին նայելով «ձախ, ձախ, ձախ-աջ-ձախ» անելով մեռյալ լռությամբ դուրս եկան ու առանց հարցազրույց տալու հեռացան: Ճանապարհին կանգ առավ միայն Մասկերանոն, որը չկարողացավ անարգել հեռավոր Արգենտինայից Ռուսաստան ժամանած լրագրողների աշխատանքը ու փորձեց որոշ մեկնաբանություն տալ: Բայց մի քանի վայրկյան անց 6-րդ զգայարանով իր վրա զգաց Մեսիի սառեցնող հայացքը, տեսավ, որ ամբողջ թիմը կանգնել է ու չի շարժվում, իրեն է սպասում: Սա ցույց է տալիս ևս մեկ անգամ, որ կարելի է լինել խիստ, բայց պահանջկոտ, և ոչ թե դեսպոտ դիկտատոր, ինչպիսին Մեսին է:
Արգենտինացին ամեն հարմար առիթով վատաբանում է «Բարսելոնայի» ղեկավարությանը: Այն որ կապտանռնագույն գրասենյակում նստած և մենեջմենթով զբաղվող փողկապով պարոնայք դրան ավելի քան արժանի են, դրանում կասկած չկա: Դեռ մի բան էլ քիչ է անում Լեոն: Սակայն ինչպես ժողովորդական խոսքն է ասում՝ «պետք է ոչ թե լավ անել, այլ ճիշտ անել»: Ցանակացած այլ ակումբ ցանկացած ավագի կամ առաջատարի նման պահվածքի համար տուգանում է, պատժում է՝ հասկացնելու համար, որ ֆուտբոլիստը ակումբից կարևոր չէ: Ջեկոյի օրինակն ամենավառն է:
Նաև Մեսիի պատճառով ակումբի մե՜ծ դրամանապանակը գրեթե դատարկ է: Այո, 120+ մլն քամուն տալը (իսկ Գրիզմանի ու Կոուտինյոյի տրանսֆերները նման են քամուն տալու) ևս էական էր, բայց 560+ միլիոն մի ֆուտբոլիստի (նույնիսկ աշխարհի և պատմության լավագույնի) համար չափից շատ է: Հիմնականում հենց այդ ագահության պատճառով «Բարսան» նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրա հետ նոր պայմանագիր չի կարող կնքել: Իսկ Լեոն չի համաձայնի աշխատավարձի կտրուկ նվազեցման: Հարց է առաջանում՝ ով կցանականա նման Մեսիին գնել կամ երկարաձգել պայմանագիրը։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո