-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ալաշկերտին»: Ի դեպ, արդեն հայտնի է դարձել, որ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հեռացել է ակումբից, իսկ թիմի ղեկը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը:
1․ «Ալաշկերտն» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ 10 հանդիպումներում վաստակելով 18 միավոր (+5=3-2, 11-8), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: «Ալաշկերտն» «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ առաջնության առաջատարներից մեկն է:
Նախորդ առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում «Ալաշկերտը» 2 միավոր պակաս էր վաստակել (+5=1-4, 17-11), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն էր:
«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
«Ալաշկերտն» առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն էր (մյուսը «Նոան» էր), որ չխաղաց լուծարված «Գանձասար-Կապանի» հետ:
2․ «Ալաշկերտը» սեփական դաշտում անցկացրած 6 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 44,4 տոկոսը (+2=2-2, 5-5): Սեփական հարկի տակ ալաշկերտցիները միևնույն 1-2 հաշվով պարտվել են «Ուրարտուին» և «Արարատին»:
Հյուրընկալվելիս անցկացրած 4 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց 10 միավոր (+3=1-0, 6-3), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ ալաշկերտցիները հաղթել են «Վանին» (1-0), «Նոային» (2-1) և «Ուրարտուին» (2-1):
«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով
3․ «Ալաշկերտն» իր պատմության մեջ 2-րդ անգամ չկարողացավ Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային խաղում գրավել մրցակցի դարպասը՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Արարատ-Արմենիայի» հետ: Նախկինում դա տեղի էր ունեցել 2016/17թթ. առաջնության մեկնարկում, որում ալաշկերտցիները կրկին գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել «Գանձասար-Կապանի» հետ:
Մեկնարկային 2 հանդիպումներում ալաշկերտցիները սեփական դարպասն անառիկ պահեցին՝ կրկնելով 2018/19թթ. առաջնությունում թիմի գրանցած լավագույն ցուցանիշը: Իսկ ահա «Ալաշկերտի» արդյունավետությունը (10 խաղում 11 գոլ) 2013/14 և 2014/15թթ. առաջնություններում թիմի գրանցած վատագույն արդյունքի կրկնությունն է: Ճիշտ է, բաց թողած գոլերի քանակով էլ (8) «Ալաշկերտը» կրկնեց 2016/17, 2018/19թթ. առաջնությունում գրանցած իր լավագույն արդյունքը:
10 հանդիպումներից միայն 2-ում «Ալաշկերտին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» հետ: 4 խաղում էլ «Ալաշկերտի» դարպասն անառիկ մնաց: «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում խոշոր հաշիվ չգրանցվեց:
VBET ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)
4․ «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 2 հարվածներն էլ դիպուկ է իրացրել Ալեքսանդր Գլիշիչը՝ գրավելով Վալերիո Վիմերկատիի («Նոա») և Սամուր Ագամագոմեդովի («Վան») պաշտպանած դարպասները:
«Ալաշկերտի» դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից երկուսը հետ է մղել Օգնեն Չանչարևիչը՝ հաղթող դուրս գալով «Նոայի» ֆուտբոլիստներ Դենիս Դեդեչկոյի և Յուրի Գարեգինյանի հետ մենամարտում: Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակից դարպասապահների մեջ: Իսկ ահա «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն և արարատցի Մորի Կոնեն խոցել են Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:
5․ Առաջնության աշնանային հատվածում խփած 11 գոլերի հեղինակներ դարձան 5 ալաշկերտցիներ: Բոլորից արդյունավետ գործեց թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը՝ խփելով 5 գնդակ: Նախորդ առաջնության մեկնարկային 10 հանդիպումներում նույնպիսի արդյունքով լավագույնը Գուստավո Մարմենտինին էր:
Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
Դավիդյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ գոլերի հաշիվը բացելով 22 տարեկան 251 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Ուրոշ Նենադովիչին, որը թիմի կազմում առաջին գոլը խփել էր 23 տարեկան 35 օրականում:
Տիագո Գալվաոն էլ ընդգրկվեց «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (31 տարեկան 94 օրական)՝ ցանկից դուրս մղելով Գևորգ Նռանյանին (31 տարեկան 83 օրական):
3 գոլ խփած Ալեքսանդր Գլիշիչն էլ 14 գնդակով եզրափակեց «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականների եռյակը՝ իրենից առաջ թողնելով Ուրոշ Նենադովիչին (18 գոլ) և Հեբեր Արաուխոյին (16):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո