fbpx

Անսովոր պայմաններում. Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ջիբրալթարում (տեսանյութ)

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է, որ «Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա: Աղբյուրին նաև հայտնի է դարձել, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ 23:45-ին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ավելի քան 2 տարի պահանջվեց պաշտոնական խաղում կրկին կամային հաղթանակ տոնելու համար

Ընդամենը 1 ֆուտբոլիստ է գերազանցում Յուրա Մովսիսյանին միջին արդյունավետության այդ ցուցանիշով

Ո՞վ կհավատար. Երկրպագուն ճիշտ է գուշակել Ջիբրալթար – Հայաստան խաղի հաշիվը և շահել խոշոր գումար

Արտյոմ Խաչատուրովը չի մասնակցի Ջիբրալթար-Հայաստան խաղին

Հայտնի է, թե ով կսպասարկի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը

Հայաստանի հավաքականը ևս մեկ շարժառիթ ունի այսօր հաղթանակի հասնելու համար

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի դեմ խաղում

Կառլեն Մկրտչյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակում

Հայաստանի հավաքականը մեկնել է Ջիբրալթար (տեսանյութ)

«Ձեր սիրո աշունն էլ երբեք չի կրկնվի». Թոփ 5 մարզիչներ, որոնց համար աշունը բարի չէր

Ջիբրալթարի ֆուտբոլիստների ցնծությունը Լիխտենշտեյին հաղթելուց հետո (տեսանյութ)

Պատմության 2-րդ հաղթանակը․ Ջիբրալթարցիները շարունակում են իրենց հերոսագործությունները (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ֆուտբոլից հետո նույնիսկ իմ «ամենամոլի երկրպագուներն» ինչ ասես գրում են իմ մասին»

«Մխիթարյանի և Մովսիսյանի միջև ոչ մի խնդիր չկա»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Ջիբրալթարի գլխավոր մարզիչ․ «Սա պատմական հաղթանակ է մեզ համար»

Սփոփիչ փաստեր․ Վիճակագրություն, որը չի արտահայտում Հայաստան-Ջիբրալթար խաղի հաշիվը