«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները - VNews
Բաժիններ

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

2016-2017 մրցաշրջանի մեկնարկից առաջ որևէ մեկը չէր կասկածում, որ «Պարի-Շեյխ-Ժերմենը» հերթական անգամ կդառնա Ֆրանսիայի չեմպիոն։ Սակայն «մոնեգասկները» արեցին անհնարինը։ Չունենալով ՊՍԺ-ի բյուջեի կամ տրանսֆերների համար նախատեսված գումարի անգամ 1/5 մասը՝ «Մոնակոն» եզրագիծը հատեց առաջինը։ Այդ տարի իրեն փառահեղ դրսևորեց Կիլիան Մբապեն ու ու արդեն հաջորդ տարի դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։

Նման երևույթները, երբ չեմպիոնական հավակնություններ չունեցող թիմերը գերազանցում են իրենցից մի քանի անգամ ուժեղ մրցակիցներին, քիչ չեն, բայց դե շատ էլ չեն թոփ առաջնություններում։ Գերմանիայում այդպիսի թիմ եղել է «Կայզերսլաուտերնը», Անգլիայում՝ «Նոթինգեմ Ֆորեստը», Իսպանիայում՝ «Դեպորտիվոն», Ֆրանսիայում՝ «Օսերը»։ Սրանք լրիվ պատահական օրինակներ էին։ Իսկ հիմա հիշենք առավել պատմական դեպքերը, երբ եվրոպական ուժեղագույն լիգաներում հաղթել են «հետնապահները»։

«Վոլֆսբուրգ» – 2008/2009

2000-ականների կեսերին Գերմանիայում ձևավորվեցին թիմեր, որոնք գործնականում կարող էին պայքարել «Բավարիայի» դեմ, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր բավարարում (մեծ հաշվով բան չի փոխվել)։ 2003/2004 մրցաշրջանում մյունխենյան ակումբից չեմպիոնություն խլեց «Վերդերը», իսկ 2008/2009-ին այդպիսի կազմ հավաքեց «Վոլֆսբուրգը»։ Կազմում արդեն կային փորձառու ֆուտբոլիստներ, օրինակ աշխարհի չեմպիոն Քրիստիան Ձակարդոն։ Սակայն մինչև այդ մրցաշրջանի մեկնարկը քչերն էին լսել Էդին Ջեկոյի կամ Գրաֆիտեի մասին։

Այս հարձակվողների զույգը միասին Բունդեսլիգայում խփեց 54 գնդակ։ Նման ցուցանիշ անգամ այսօր հարձակվողները չեն կարողանում գրանցել։ Նրանց թիկունքում գործող Զվեզդան Միսիմովիչը այդ տարի կատարեց 20 գոլային փոխանցում միայն Բունդեսլիգայում։ Իսկ այս ամեն ինչի դիրիժորը Ֆելքս Մագատն էր։ Ի՞նչն է հետաքրքիր. գերմանացի մասնագետը մինչև «գայլերի» ղեկը ստանձնելը աշխատել է «Բավարիայում», իսկ «Վոլֆսբուրգի» հետ չեմպիոնական տարում հենց «Բավարիային» հաղթել է 5-1 հաշվով։

Առաջնության ունիկալությունը կայանում է նրանում, որ առաջնության առաջին հատվածում «Վոլֆսբուրգն» անգամ մոտ էլ չի եղել ոսկե մեդալներին, քանի որ մեկնարկային 18 խաղում տարել էր միայն 7 հաղթանակ։ Սակայն երկրորդում Մագատի տղաները թույց տվեցին այսօրվա «Լիվերպուլին» բնորոշ ցուցանիշ՝ 16 խաղում 14 հաղթանակ։ Վերջնական արդյունքում 2 միավորով ավելին, քան «Բավարիան» ու բաղձալի չեմպիոնություն, առաջինը՝ պատմության մեջ։

 II’l be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով է տոնել «Յուվենտուսի» դեմ մրցավեճում խփած գոլը

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Չելսին» և «Սևիլիան» իրենց խաղերում հաղթեցին ավելացված ժամանակում խփած մեկական գոլի շնորհիվ (տեսանյութ)

ՊՍԺ – «Լայպցիգ»․ Մեկնարկային կազմեր

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

«Ռոմայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կլուժի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Սալահը վերադարձել է մարզումներին ու պատրաստ է խաղալ

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

Պիռլո. «Ռոնալդուին դեռևս ստանդարտների իրացման մարտահրավեր չեմ նետել»

Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից

«Մտածելու ժամանակ ունեմ». Լևանդովսկին՝ իր ապագայի մասին

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ապացուցեց, որ իր անհավատալի տեխնիկայով բազմապիսի գոլեր կարող է խփել