«Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար - VNews
Բաժիններ

«Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար

muller1 1 - «Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար

«Մյուլերը ամենաթերագնահատվածն է՝ գնահատված ֆուտբոլիստների շարքում»,-երկրպագուներից մեկը մի անգամ թվիթերում շատ դիպուկ գրառում էր կատարել «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի մասին: Այլ կերպ ասած՝ բոլորը գիտեն, որ նա թոփ ֆուտբոլիստ է, բայց շատ քչերն են հասկանում՝ որքան բացառիկ ու կարևոր ֆուտբոլիստ է նա «Բավարիայի» համար:

Նեյմարն ունի հրաշալի տեխնիկա, Մբապեն՝ արագություն, Ռոնալդուն՝ հարված, իսկ Մյուլերը, իսկապես, չունի կայծակնային արագություն, չունի գեղեցիկ տեխնիկա ու չունի ֆիզիկական առանձնահատուկ պատրաստվածություն: Ավելին՝ նրա նախկին թիմակից Արյեն Ռոբենը մի անգամ կատակել էր այդ թեմայի մասին. «Մյուլերը վնասվածք չի ստանում, քանի որ պարզապես չունի մկաններ»:

«Բավարիայից» մամուլի, երկրպագուների ու փորձագետների ուշադրության կենտրոնում եղել են Շվայնշտայգերը, Ռոբենը, Ռիբերին, Լևանդովսկին, նույնիսկ դարպասապահ Նոյերը, բայց Մյուլերի ներդրումն այս թիմի հաջողություններում պակաս չի եղել: Վերոնշյալ տվյալներով չլինելով լավագույնն աշխարհում ու չհամարվելով անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստ՝ Մյուլերը 12-13 տարի է՝ ամենաբարձր մակարդակի ֆուտբոլն է ցուցադրում, խփում շատ գոլեր, կատարում բազմաթիվ գոլային փոխանցումներ ու նվաճում բազում տիտղոսներ: Բայց ինչպե՞ս է նա անում դա, ինչպե՞ս է նա միշտ հայտնվում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, որտե՞ղ է առեղծվածը: Փորձենք հասկանալ՝ ինչու է գերմանացին այդքան բացառիկ ու անփոխարինելի ֆուտբոլիստ մյունխենցիների համար:

fcbhippo xtralargesixteentonine 960x540 - «Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար

Raumdeuter՝ ազատ տարածություններ փնտրողը

Ամեն ինչ սկսեց նրանից, որ ավելի քան մեկ տասնամյակ շատ մասնագետներ ու ֆուտբոլասերներ այդպես էլ չհասկացան՝ որ դիրքում է խաղում Մյուլերը: Այս ֆուտբոլիստը ո՛չ կենտրոնական հարձակվող է, ո՛չ՝ ենթահարձակվող, ո՛չ՝ վինգեր, ո՛չ էլ խաղարկող: Մյուլերի խաղն պարունակում է այս բոլոր դիրքերից ու դերերից որոշ կտորներ, և որպես մեկ ամբողջություն, ֆուտբոլիստն ինքն իրեն անվանեց Raumdeuter, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «ազատ տարածություններ փնտրողը»:

Մյուլերն այս եզակի դիրքում խաղացող միակ ֆուտբոլիստն է, և խաղադաշտում նույնն անել ուրիշ ոչ ոքի այսքան ժամանակ դեռ չի հաջողվել: Մյուլերն ամբողջ խաղի ընթացքում տեղաշարժվում է տուգանային հրապարակում ու դրա մատույցներում՝ խաղընկերների համար գտնելով ազատ տարածություններ ու փոխանցում է նրանց գնդակը՝ առանց որևէ ավելորդությունների: «Ես չեմ սիրում, երբ ինձ ասում են կենտրոնական հարձակվող: Ես սիրում եմ գործել մրցակցի կիսապաշտպանների ու պաշտպանների թիկունքում, այդպես ես կարողանում եմ ցավ պատճառել ու խնդիրներ ստեղծել մրցակցի համար: Ես հարձակվողից ու կիսապաշտպանից ստացված կոկտեյլ եմ», – նշում է հենց ինքը՝ Մյուլերը, որն ամենից լավն է պատկերացնում՝ ինչ է անում խաղադաշտում:

Մյուլերի խաղային գլխավոր առավելությունը՝ խաղը կարդալն է, բոլորից ավելի արագ մտածելը և ազատ տարածությունները գտնելն այն ժամանակ, երբ դրանք ոչ ոքի համար տեսանելի չեն: Նա դիրքային խաղի վարպետ է, որ, ըստ միջին վիճակագրության, 2 խաղում առավելագույնը 1 անգամ է հայտնվում խաղից դուրս վիճակում: «Բավարիան», որպես կանոն, խնդիրներ չի ունենում նույնիսկ այն թիմերի դեմ, որոնք ավտոբուս են կանգնեցնում իրենց դարպասի առջև, քանի որ Մյուլերն իր կրեատիվ ու ոչ ստանդարտ որոշումներով գտնում է ճեղքերի բանալին ու բացում տարածքները խաղընկերների կամ ինքն իր համար. «Սկզբում մենք ունեինք Շվայնշտայգեր, որը վերահսկում էր գնդակը, ունեինք Ռոբեն ու Ռիբերի, որոնք եզրերով արագացումներ ու անցումներ էին կատարում, բայց այդ ամենն ավելի արդյունավետ կլիներ այն դեպքում, եթե ինչ-որ մեկը գտներ ու բացեր նրանց համար այդ տարածություններն ու իր վրա շեղեր պաշտպանների ուշադրությունը. այդ մեկը դարձա ես»:

fkivtyhtj4gxjgufvjuh 960x540 - «Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար

Մյուլերը նաև ընդգծում է իր խաղային առավելությունների 2 կարևորագույն գործոնները. «Առաջինը, որ կնշեմ՝ բնազդն է: Ինձ մոտ հրաշալի է ստացվում բնազդաբար հասկանալ՝ որտեղ պետք է լինեմ խաղադաշտում ու երբ հարվածեմ կամ փոխանցեմ գնդակը: Երկրորդը՝ տարածության ու ժամանակի ճիշտ հաշվարկը: Հիշում եմ՝ ԱԱ 2010-ին՝ Ուրուգվայի դեմ խաղում Շվայնշտայգերը հարվածեց դարպասին. հարվածի ժամանակ ես արդեն գիտեի՝ դեպի որ կողմ է մղվելու գնդակը, ու բոլորից արագ հայտնվեցի այնտեղ, որտեղ դարպասապահը հետ մղեց գնդակը, ու ես այն ուղարկեցի դարպասը: Դա լավ օրինակ է՝ իմ խաղը բացատրելու համար: Ես նույնիսկ առանց գնդակի հաշվարկում եմ մրցակցի պաշտպանական շերտերի միջև տարածությունը, հաշվարկում թիմակցիս վազքի արագությունը և ըստ դրա փոխանցում կամ հարված կատարում: Առեղծվածային ոչինչ չկա», – նշում է Մյուլերը:

Հիմա՝ մի փոքր թվերով: Սպասվող գոլերի, սպասվող գոլային փոխանցումների, փոխանցումների ճշգրտության, պրեսինգի արդյունավետության, տուգանային հրապարակում հպումների քանակի ու հաջողված եզրային փոխանցումների տոկոսով Մյուլերի ցուցանիշները շատ տպավորիչ են: Ներքևում պատկերված նկարում կապույտ գույնով պատկերված են թոփ 5 առաջնությունների միջին վիճակագրական ֆուտբոլիստի ցուցանիշը, իսկ կարմիր գույնով՝ Մյուլերինը:

Screenshot 2 1 960x870 - «Անտաղանդ լեգենդը». Ինչու է Թոմաս Մյուլերը բացառիկ ֆուտբոլիստ «Բավարիայի» համար

Հենց այս ամենն է պատճառը, որ Մյուլերը դարձել է իր կարիերայի գրեթե բոլոր մարզիչների սիրելին: Իր թիմային, օգտակար ու ճկուն խաղով նա կարողացել է ընդգրկվել բոլոր խաղային համակարգերում ու իր մարզիչների բոլոր տակտիկաներում: Մյուլերն իր հաստատուն տեղն ուներ Յոահիմ Լյովի արագ խաղարկումների հակված պրագմատիկ ֆուտբոլում, Պեպ Գվարդիոլայի տիկի-տակայի արվեստում ու նույնիսկ Լուի վան Գալի դիրքային առումով կարգապահ մարտավարությունում:

Երկրորդ երիտասարդությունն ու Գերմանիայի հավաքական վերադարձը

Մյուլերի կարիերայում, այնուամենայնիվ, եղավ լուրջ անկում: ԱԱ 2018-ից հետո, որում Գերմանիայի հավաքականը ձախողվեց, «Մանշաֆթի» գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դադարեց հավաքական հրավիրել թիմի 3 փորձառու ֆուտբոլիստի՝ Մատս Հյումելսին, Ժերոմ Բոատենգին և Թոմաս Մյուլերին: «Ես նույնպես ապշած եմ Լյովի հանկարծակի որոշումից, բայց ես ձեզ մի բան կարող եմ վստահեցնել՝ խաղը դեռ ավարտված չէ», – հայտարարեց Մյուլերը Լյովի որոշումն իմանալուց հետո:

Մյուլերը Կովաչի՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ դարձավ պահեստային ֆուտբոլիստ: Նա նույնիսկ մտածում էր իր հարազատ ակումբից հեռանալու մասին, բայց խորվաթ մասնագետը շատ արագ հեռացվեց՝ անհաջող արդյունքներից հետո: Եկավ Ֆլիկն ու կարողացավ թիմի վետերաններից առավելագույնը քաղել. Նոյերը, Ալաբան ու Մյուլերը հիշեցին՝ ովքեր են իրենք ու միասին մեկ տարվա ընթացքում նվաճեցին 6 տիտղոս: Մյուլերը 2019/20 մրցաշրջանում դարձավ 14 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բունդեսլիգայում սահմանեց ասիստների ռեկորդ (20): Այս մրցաշրջանում էլ գերմանացին լավ վիճակագրություն ունի (15 գոլ, 22 ասիստ):

Այս ամենը պարզապես հարկադրեց Լյովին Մյուլերին կրկին հրավիրել Գերմանիայի հավաքական. Մյուլերն ասում էր, որ խաղը դեռ ավարտված չէ, ու ի ուրախություն բոլորի՝ ԵՎՐՈ 2020-ը չի անցնի առանց Raumdeuter-ի:

Մեր ընտրանին

«Բավարիայի» նվիրյալն ու հանդերձարանի սիրելին

Մյուլերի դերը շատ մեծ է նաև խաղադաշտից դուրս: Նա ֆուտբոլում արդեն եզակի դարձած One man team ֆուտբոլիստն է. ծնվելով Պահլ գյուղում, որը Մյունխենից 30 կմ հեռավորության վրա է, Մյուլերը 10 տարեկանում ընդունվեց «Բավարիայի» ակադեմիա ու մինչ այժմ ծառայում է իր հարազատ ակումբին:

Մյուլերն այժմ դարձել է թիմի վետերանն ու առաջնորդում է իր թիմին: Հատկապես կորոնավիրուսի պայմաններում՝ առանց հանդիսատեսի, թիմի խփած գոլերի ժամանակ ամենաբարձրը լսվում է հենց Մյուլերի բղավոցը: Մյուլերը նաև միշտ «բացում է դռները» երիտասարդ նորեկների առաջ ու փորձում օգնել վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներին. «Դա մեր աշխատանքն է, մեր պարտքը: Մենք մի թիմ ենք, ու երբ ինչ-որ մեկն այստեղ ընկնում է, պետք է բարձրացնենք նրան ու օգնենք առաջ շարժվել:

Մյուլերը նաև թիմի հանդերձարանի ուրախությունն է: Ձիու հետ պար, ընկնող գարեջրեր, երգեր, պարեր… որտեղ կա զվարճանք, ուրեմն այնտեղ կանգնած է Մյուլերը: Այս տեսանյութը դիտելով կհամոզվեք դրանում:

Գնահատված՝ գործընկերների շրջանում

Մյուլերը, գուցե, ըստ արժանվույն, գնահատված չէ ֆուտբոլասերների կողմից, բայց նրա արժեքն ամբողջությամբ գիտեն իր խաղընկերներն ու մարզիչները, որոնք մեկ անգամ չէ, որ գովեստի խոսքեր են շռայլել գերմանացու մասին:

  • «Ամբողջ Եվրոպայում չկա Մյուլերի նման ֆուտբոլիստ, դրա համար ես երբեք նրան իմ ձեռքից բաց չեմ թողնի: Թոմասը ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլև օրինակելի ավագ». Հայնկես
  • «Նա աչքի համար ամենահաճելին չէ, բայց չափազանց արդյունավետ է». Հարգրիվս
  • «Բավարիայում» ոչ ոք այնպիսի որակներ չունի, ինչպես Մյուլերը: Նա «Բավարիայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Ես Մյուլերի երկրպագուն եմ». Ռոբեն
  • «Մյուլերն իմ տեսած ամենաանկանխատեսելի ֆուտբոլիստն է: Երբեք չես կարող գուշակել՝ ինչ կանի նա, և դա նրան դարձնում է շատ վտանգավոր». Լյով
  • «Ես ու Մյուլերը հասկանում ենք իրար կուրորեն: Յուրաքանչյուր վայրկյան Թոմասը գիտի՝ որտեղ եմ ես, ուր եմ տեղաշարժվում: Մենք միմյանց հետ խաղադաշտում խոսելու կարիք նույնիսկ չունենք». Լևանդովսկի

Նա Թոմաս Մյուլերն է՝ ֆուտբոլիստ, որ առաջին հայացքից անում է շատ պարզ բաներ, բայց ոչ ոք չի կարողանում կանգնեցնել նրան: Նա Աշխարհի չեմպոն է, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Բունդեսլիգայի 9-ակի չեմպիոն. ոչ մի գերմանացի ֆուտբոլիստ ավելի շատ տիտղոսներ չի նվաճել (28), ավելի շատ չի խաղացել ՉԼ-ում (124), Բունդեսլիգայում ավելի շատ ասիստ չի արել (165): Այո՛, Մյուլերը Բունդեսլիգայի պատմության լավագույն ասիստենտն է, ու թոփ 5 լիգաներում գերազանցում է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ասիստենտին (Ռայան Գիգզ, 160 ասիստ), Ա սերիայի պատմության լավագույն ասիստենտին (Ֆրանչեսկո Տոտի, 139 ասիստ) և միայն զիջում է Լիոնել Մեսիին՝ Լա լիգայի լավագույն ասիստենտին: Մյուլերը բրազիլացի Ռոնալդոյի ու Գերդ Մյուլերի հետ միասին այն եզակի ֆուտբոլիստներից է, որ Աշխարհի առաջնության տարբեր առաջնություններում կարողացել է 5 գոլ խփել: Անկախ նրանից՝ որքան կգնահատեն Մյուլերին ու նրա խաղը ֆուտբոլասերները՝ խոսքը գերմանական ֆուտբոլի լեգենդի մասին է:

«Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խավի Մարտինեսը նոր թիմ ունի

Գոզենս․ «Այս անգամ Ռոնալդուից մարզաշապիկ չխնդրեցի, քանի որ ուզում էի վայելել հաղթանակը»

ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

Գերմանիան գոլառատ խաղում հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)

Պորտուգալիա – Գերմանիա. մեկնարկային կազմերը

Մատս Հյումելսի որդին տոնել է հոր ինքնագոլը

Մորատա․ «Կուզեի ունենալ Լևանդովսկիի հատկանիշներից շատերը, բայց՝ չունեմ․ ես Մորատան եմ»

Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել»

Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Պոգբայի տպավորիչ ցուցանիշները Գերմանիայի հետ խաղում

Պոգբան՝ Ռյուդիգերի հետ դրվագի մասին․ «Չեմ ուզում, որ նրան որակազրկեն այդ պահի համար»

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց գերմանացիներին մրցակցի ինքնագոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիա – Գերմանիա խաղին Ռյուդիգերը փորձում էր կծել Պոգբային (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է գերմանացիներին (տեսանյութ)

Հյումելսի ինքնագոլն առաջ է մղում ֆրանսիացիներին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Ֆրանսիա – Գերմանիա. Մեկնարկային կազմեր