fbpx
Բաժիններ

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է «Անժիի» ռուս ֆուտբոլիստ Անտոն Բելովի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Ֆուտբոլիստը հարցազրույց է տվել թիմի պաշտոնական կայքին:

«Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին: Չեմ թաքցնի, որ թիմին միանալու գլխավոր պատճառը գլխավոր մարզիչն է: Ալեքսանդր Տարխանովը շատ հայտնի և փորձառու մասնագետ է: Նրա հետ 1 հեռախոսազանգը բավական էր որոշում կայացնելու համար: Ալեքսանդր Տարխանովը շատ հայտնի ֆուտբոլիստների է օգնել դառնալ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին նրանք հիմա կան: Երկրորդ պատճառը եվրագավաթներն են: Նախորդ տարի թիմը եվրագավաթներում մեծ քայլ է կատարել: Հավատում եմ, որ այս տարի մեզ կհաջողվի հաղթահարել նաև մյուս արգելքները»,- «Փյունիկի» պաշտոնական կայքը փոխանցում է Բելովի խոսքը:

«Ես բավական շատ հայ ընկերներ ունեմ և յուրաքանչյուրն էլ բավականաչափ գունեղ է պատմում Հայաստանի և Երևանի մասին: Նրանք շատ են հպարտանում իրենց հայրենիքով: Այդ ամենից ենթադրելով՝ կարող եմ ասել, որ այստեղ իսկական հայրենասերներ են ապրում: Շատ բան գիտեմ Արարատ լեռան նշանակության մասին: Գիտեմ, որ Երևանը 2800 տարեկանից ավելի է: Դա ապշեցնող է: Գիտեմ նաև, որ հայերի մեծամասնությունն ապրում է Հայաստանից դուրս»,- ասել է Բելովը:

Պաշտոնական. «Անժիի» պաշտպանը միացել է «Փյունիկին»

Լուսանկարը՝ «Փյունիկի» պաշտոնական կայքի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»