Անտոն Կոբյալկոն՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Անտոն Կոբյալկոն՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստ

«Գանձասար-Կապանի» հետ առաջնության 4-րդ տուրի խաղում «Փյունիկին» վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշրջանում: Առաջնության անդրանիկ գոլի հեղինակը թիմի նորեկ, 34-ամյա փորձառու հարձակվող Անտոն Կոբյալկոն էր:

Ռուսաստանցի ֆուտբոլիստը երկար էր սպասել այդ գոլին, որը Բարձրագույն խմբում նրա հոբելյանական՝ 20-րդ գնդակն էր: Վերջին անգամ Կոբյալկոն առաջնությունում գոլի հեղինակ էր դարձել 307 օր առաջ՝ 2019թ. նոյեմբերի 10-ին «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլ ձևակերպելով «Երևանի» հետ մրցավեճում:

«Գանձասար-Կապանի» դարպասը խփած գոլի շնորհիվ Անտոն Կոբյալկոն դարձավ ՀՀ առաջնություններում հանդես եկած ռուսաստանցի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Նա գերազանցեց «Միկայի» նախկին հարձակվող Անդրեյ Բուլանովի ռեկորդը, որը 2001-2002թթ. առաջնություններում թիմի կազմում ընդհանուր առմամբ 19 գոլ էր խփել:

Անտոն Կոբյալկոն Հայաստանում ելույթները սկսել է 2018/19թթ. առաջնությունում՝ նորաստեղծ «Արարատ-Արմենիայի» կազմում 15 գնդակով ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու: Նա ընդամենը 2 գոլով զիջեց առաջնության լավագույն ռմբարկու, «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին:

2019թ. օրացուցային տարում 33-ամյա Կոբյալկոն առաջնության հանդիպումներում ընդհանուր առմամբ 16 գոլ խփեց (12 գոլ՝ 2018/19թթ., 4 գոլ՝ 2019/20թթ. մրցաշրջանում) և գերազանցեց Արսեն Ավետիսյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 15 գոլի հեղինակ էր դարձել:

Նախորդ առաջնությունում Կոբյալկոյի նշանառությունը զգալիորեն խախտվել էր, որի հետևանքով փորձառու հարձակվողն ընդամենը 4 անգամ կարողացավ գրավել մրցակիցների դարպասը: Եվ ահա գրեթե մեկամյա դադարից հետո ռուս ֆուտբոլիստը կրկին վայելեց խփած գոլի բերկրանքը: Հուսանք, որ նրա ֆուտբոլային կարիերայում տեղի ունեցած հաճելի այս իրադարձությունը կոգևորի Կոբյալկոյին և նա կրկին կվերականգնի իր նշանառությունը:

VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում հանդես եկած ռուսաստանցի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Ակումբներ Գոլ Մրցաշրջան
1. Անտոն Կոբյալկո «Արարատ-Արմենիա»՝ 19, «Փյունիկ»՝ 1 20 2018/19-2020/21
2. Անդրեյ Բուլանով «Միկա» 19 2001-2002
3. Վադիմ Կագրամանով «Միկա»` 5, «Կոտայք»՝ 6 11 2001-2004
4. Մաքսիմ Մայրովիչ «Նոա» 11 2019/20-2020/21
5. Եվգենի Կոբզար « Ուրարտու» 9 2018/19-2020/21
6. Վլադիմիր Ազարով «Նոա» 9 2019/20-2020/21
7. Ացամազ Բուրաև «Գանձասար-Կապան»՝ 5, «Ուրարտու»՝ 2 7 2015/16-2016/17
8. Ռամազան Իսաև «Երևան»՝ 6, «Արարատ»՝ 1 7 2019/20
9. Պավել Յուշկով «Միկա» 6 2006
10. Մաքսիմ Ժեստոկով «Փյունիկ» 5 2018/19-2019/20
11. Ալեքսեյ Դավիդով «Միկա» 5 2003
12. Նիկիտա Տանկով «Ալաշկերտ» 5 2018/19-2020/21

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)