Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում - VNews
Բաժիններ

Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում

ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է․ «Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ այսօր կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:

Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով»,- նշված է հրապարակման մեջ:

Հավելենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականն այս ընտրական փուլում անցկացրած 8 հանդիպումներում տոնել է 1 հաղթանակ, կրել 7 պարտություն և 3 միավորով 1-ին խմբում վերջին 2՝ 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։ Մեր երիտասարդականը ԵՎՐՈ 2021-ի ընտրական փուլում իր վերջին 2 խաղերն անցկացնելու է առաջիկա ամսին՝ Երևանում ուժերը չափելով Շվեդիայի (նոյեմբերի 12) ու Իսլանդիայի (նոյեմբերի 16) երիտասարդական հավաքականների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումները չեն կայանա

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը փոխվել է

Հայաստանի Մ-21 հավաքականը խայտառակ հաշվով պարտվեց Շվեդիայի ընտրանուն

Առանց մի շարք առանցքային ֆուտբոլիստների. Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Թվեք Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը, որը հաղթեց Թուրքիային 2008-ին. VNews-ի Quiz-ը

ՈւԵՖԱ-ն հաստատել է ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի վերջին 4 տուրերի հանդիպումների նոր ժամկետները

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի Մ-21 հավաքականը 6 անպատասխան գնդակ ընդունեց Իտալիայի ընտրանուց (տեսանյութ)

Մոյզե Քինը դուբլ ձևակերպեց Հայաստանի Մ-21 հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի Մ-21 հավաքականն արդեն 2 գոլի առավելություն ունի Հայաստանի ընտրանու դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21․ Ուղիղ եթեր (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը

Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21․ Մեկնարկային կազմեր

Վահան Բիչախչյան․ «Գոլ բաց թողնելուց հետո սկսում ենք ավելի լավ խաղալ․ պիտի 0-0-ի ժամանակ այդպես գործենք» (տեսանյութ)

Անտոնիո Ֆլորես․ «Ոչ ճշգրիտ գործողությունները շատ էին, գնդակը շատ շուտ էինք կորցնում» (տեսանյութ)