-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հնարավոր է վերադառնա «Յուվենտուս»։
Իտալացի մասնագետը նախօրեին կտրուկ քննադատել էր միլանյան ակումբի ղեկավարությանը։ Կոնտեի խոսքով՝ ղեկավարները չեն աջակցում մարզչին ու ֆուտբոլիստներին։ Այդ պատճառով էլ շշուկներ են պտտվում, որ «Ինտերը» կարող է հեռացնել նրան։
Այդ պարագայում «Յուվենտուսը» կարող է որոշում ընդունել հրավիրել Կոնտեին, եթե իհարկե նրանք ի վերջո բաժանվեն Մաուրիցիո Սարիից։
Իսկ «Ինտերը» կարող է գլխավոր մարզիչ նշանակել Մասիմիլիանո Ալեգրիին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո