Անուշ Գրիգորյան. «Այս խոչընդոտը տանում է նրան, որ ես չեմ կարողանա հասնել իմ նպատակներին» - VNews
Բաժիններ

Անուշ Գրիգորյան. «Այս խոչընդոտը տանում է նրան, որ ես չեմ կարողանա հասնել իմ նպատակներին»

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն աշխարհի գավաթակիր Անուշ Գրիգորյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին իր դժգոհությունը հայտնեց, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն ու սպորտի նախարարությանը խոչնդոտներ են ստեղծում բռնցքամարտիկների համար:

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբիրել Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որին ներկա էր ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Ըստ աղբյուրի՝ մարզիչներին Ռոստոմյանը հորդորել էր, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառեն բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն, իսկ իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մարզիկներին Եվրոպական խաղերին մասնակցելու համար:

«Արդեն 1 տարուց ավելին է ընտրության առաջ են մեզ դրել,ու ակնհայտ է, որ մենք մեր ընտրությունը կատարել ենք, եթե այստեղ նստած ենք: Դա նշանակում է, որ մենք Հայաստանի ֆեդերացիայի կողմից ենք, այն ֆեդերացիայի, որը օրինական է:

Իսկ այն ինչ փորձում են հիմա անել միայն տանում է բռնցքամարտի անկմանը: Բոլորս էլ գիտենք, որ նման պայմաններում մարզիկները չեն շահում: Մարզիչների դիրքոշումը ճիշտ է, եթե այդպես չլիներ, չէր լինի ֆեդերացիա, չէր լինի նախագահ, տնօրեն ու մարզիչներ, այսինքն մենք կընստեինք մեր տանը, նրանք կորոշեին, որ այսօր այս ու այն մարզիկները գնում են մրցումների: Գլխավոր մարզիչը նրա համար է, որպեսզի մարզի թիմին, լինի Հայաստանի առաջնություն, պարզեն ուժեղագույներին, 2-րդ ու 3-րդ համարներին ու ըստ դրա՝ ունենանք կազմ, որը կմասնակցի հավաքներին և դրանց ընթացքում մարզիչները կտեսնեն մարզիկներին, որակավորում տան նրանց, կուղարկեն մրցաշարերի, և այսօր այդ ամենը եղել է, ցանկը արդեն կա, թե ովքեր են մասնակցելու: Բայց հիմա, ըստ տեղեկությունների, մարզիչներին ասում են, եթե կազմը չփոխեն, չեն ֆինանսավորի մեզ»,-շեշտեց Անուշը:

Մկրտչյանը՝ ՀԱՕԿ-ի վերջնագրի մասին. «Որպես մարզիչ չեմ կարող թույլ տալ, որ հավաքականի տղաներից մեկի տեղը գրավի ուրիշը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լոնդոնի վարկանիշային մրցաշար. Անուշ Գրիգորյանը պարտվեց մեկնարկում

Հայ բռնցքամարտիկները այսօր կարող են Օլիմպիական 2 ուղեգիր նվաճել

Հայ բռնցքամարտիկների ու գլխավոր մարզչի ակնկալիքները առաջին վարկանիշային մրցաշարից առաջ (տեսանյութ)

Հայտնի են այն բռնցքամարտիկները, որոնք կմասնակցեն Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին

Բռնցքամարտիկները մեկնում են Ուկրաինա ուսումնամարզական հավաքի

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Անուշ Գրիգորյանը լքում է աշխարհի առաջնությունը

ԱԱ. Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով

Բռնցքամարտի ԱԱ. Կանանց մեր հավաքականը կունենա 3 ներկայացուցիչ

ԵԱ․ Անուշ Գրիգորյանը պարտվել է մեկնարկային մենամարտում

Անի Հովսեփյանի հաղթական մեկնարկը Եվրոպայի կանանց առաջնությունում

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական 2-րդ խաղերի մեդալակիրների հետ (տեսանյութ, ֆոտոշարք)

Եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների ժամանումը Հայաստան (տեսանյութ)

Եվրոպական խաղերում մեծ հաջողությունից հետո հայ մարզիկները ժամանեցին Հայաստան (ֆոտոշարք)

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները