Անվանի ֆուտբոլիստն Իսպանիայի քաղաքացիություն ստացավ. նա ներկայացնելու է այդ երկրի հավաքականը - VNews
Բաժիններ

Անվանի ֆուտբոլիստն Իսպանիայի քաղաքացիություն ստացավ. նա ներկայացնելու է այդ երկրի հավաքականը

laporte - Անվանի ֆուտբոլիստն Իսպանիայի քաղաքացիություն ստացավ. նա ներկայացնելու է այդ երկրի հավաքականը

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը պաշտոնապես հնարավորություն է ստացել ներկայացնել Իսպանիայի հավաքականը: 26-ամյա ֆուտբոլիստին քաղաքացիություն տալու որոշումն այսօր հաստատվել է Իսպանիայի նախարարների խորհրդում, գրում է Marca-ն: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախարարների խորհրդի պաշտոնական կայքում:

Լապորտը ծնվել է Ֆրանսիայում, սակայն բասկյան արմատներ ունի, ինչը նրան թույլ է տվել խաղալ Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում: 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթին» 65 մլն եվրոյով գնել է նրա տրանսֆերը:

Լապորտը ներկայացրել է Ֆրանսիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, սակայն երբեք չի խաղացել ազգային հավաքականում: Այդ պատճառով ՖԻՖԱ-ն նրան թույլատրել է տեղափոխվել Իսպանիայի հավաքական:

Պաշտպանին «ֆուրիա ռոխա» հրավիրելու նախաձեռնությունը գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեինն է, որը համապատասխան առաջարկով դիմել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Մարզիչը մտադիր է Լապորտին հայտավորել Եվրո-2020-ում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

Պոգբայի տպավորիչ ցուցանիշները Գերմանիայի հետ խաղում

Պոգբան՝ Ռյուդիգերի հետ դրվագի մասին․ «Չեմ ուզում, որ նրան որակազրկեն այդ պահի համար»

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց գերմանացիներին մրցակցի ինքնագոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիա – Գերմանիա խաղին Ռյուդիգերը փորձում էր կծել Պոգբային (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է գերմանացիներին (տեսանյութ)

Հյումելսի ինքնագոլն առաջ է մղում ֆրանսիացիներին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Ֆրանսիա – Գերմանիա. Մեկնարկային կազմեր

Պավար․ «Հույս ունեմ՝ կհաղթենք ԵՎՐՈ-ում, ու դա թույլ կտա նրան հաղթել «Ոսկե գնդակը»

Ֆրանսիա – Գերմանիա․ VNews-ի Quiz-ը երեկոյի գլխավոր խաղին ընդառաջ

Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ

Շիկի ֆանտաստիկ գոլի ունիկալ ռեկորդն ու Իսպանիայի ձախողումը․ ԵՎՐՈ-ի խաղային օրվա ամփոփում

Սենսացիոն չեմպիոն, հիշարժան խաղեր, որ երբեք չեն մոռացվի․ Ինչ եղավ նախորդ 5 ԵՎՐՈ-ներում

Իսպանիան Շվեդիայի հետ խաղում կրկնել է ԱԱ-2010-ի Շվեյցարիայի հետ խաղի անհաջող ցուցանիշը

Իսպանիա – Շվեդիա խաղն ընթացավ առանց գոլերի (տեսանյութ)

Մանուել Նոյերը խոսել է Կիլիան Մբապեի մասին