«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո - VNews
Բաժիններ

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

h 54313039 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Մրցաշրջանը մոտենում է ավարտին։ Ֆուտբոլային Եվրոպայում բազմաթիվ խաղացողներ կան, որոնք չգիտեն, թե որտեղ են խաղալու գալիք մրցաշրջանում։ Մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում է, ու դեռևս անորոշ է, թե որտեղ են նրանք շարունակելու կարիերան։ VNews-ը ներկայացնում է թոփ-15 խաղացողներ, որոնք այս մրցաշրջանից հետո կարող են մնալ ազատ գործակալի կարգավիճակով։

Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)

Inter Milan Donnarumma 960x649 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

«Ռոսոներիների» երիտասարդ դարպասապահի ապագան այս պահին անորոշ է: Օրեր առաջ տեղեկություն կար, որ Դոնարուման վերջնական որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ ու մնում է «Միլանում»։ Սակայն պաշտոնական հայտարարություն այս մասով դեռևս չկա։ Նրա ծառայություններով անգլիական երկու գրանդ է հետաքրքրված՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։ Այս թիմերը մեծ հաշվով այս պահին չունեն դարպասապահի դիրքի ուժեղացման կարիք։ «Մանկունյանցիների» կազմում դեռ ամուր կանգնած է Դավիդ դե Խեան, իսկ Դեն Հենդերսոնը զգալիորեն ավելացնում է։ Լոնդոնյան թիմում էլ կա Էդուար Մենդին ու Կեպա Արիսաբալագան։ Դոնարումային՝ որպես պահեստային դարպասապահ դիտարկելը, խելքին մոտ չէ։ Նրա համար լավագուն որոշումը թերևս կլինի «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելը։

Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)

tiga kali kalah di laga final liga champions gigi buffon kecewa berat B8ykzE92bg - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

«Ծեր սինյորայի» «ամենածեր» ներկայացուցիչը նորից պայմանագրի երկարաձգման խնդիր ունի։ Բուֆոնն արդեն վաղուց երկրորդ ընտրություն է «Յուվենտուսում»: Մի քանի տարի առաջ Բուֆոնը փորձեց իր ուժերը ՊՍԺ-ում։ Մեկ տարի Փարիզում խաղալուց հետո նա վերադարձավ Թուրին։ Այնպիսի տպավորություն է, որ Բուֆոնը բաց է թողել այն ճիշտ պահը, երբ պետք էր ավարտել կարիերան, իսկ հիմա ուղղակի չգիտի, թե ինչպես է դա պետք անել։ Տարբերակները նրա պարագայում շատ չեն․ մնալ «Յուվենտուսում», գնալ հին ու բարի «Պարմա», կամ էլ ավարտել կարիերան։ Եթե «Յուվենտուսը» չորակավորվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, Բուֆոնը գուցե որոշի ավարտել կարիերան արդեն այս մրցաշրջանից հետո։

Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»)

1567190542 chiellini - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Եվս մեկ հնաբնակ «բիանկոներիների» շարքերում, ում ապագան անորոշ է։ Կար տեղեկություն, որ Կյելինին ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է ավարտել մարզական կարիերան։ Բայց Կյելինին որոշել է շարունակել մրցելույթները։ Խնդիրն այն է, որ «Յուվենտուսում», կարծես, չեն ուզում երկարաձգել պայմանագիրը նրա հետ։ Կյելինին էլ չի պատրաստվում խաղալ իտալական կամ էլ եվրոպական այլ ակումբներում։ Նրա կարիերայի հավանական շարունակությունը օվկիանոսից այն կողմ է։ Փորձառու պաշտպանը գուցե տեղափոխվի MLS, կամ էլ Լատինական Ամերիկա։

Լուկաս Վասկես («Ռեալ Մադրիդ»)

1230504992 960x640 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Վասկեսի պարագայում մեկ բան ակնհայտ է․ նա ցանկանում է մնալ «Ռեալում», բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Ակումբը  առաջարկել է, բայց Վասկեսը մերժել է ցածր աշխատավարձի պատճառով։ Նրա նկատմամբ կա հետաքրքրություն «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից» ու նույնիսկ «Բավարիայից»։ Նա կարող է բազմաթիվ դիրքեր փակել, խաղալ պաշտպանության ու հարձակման աջ եզրում։ Վասկեսի պես խաղացողին շատ մարզիչներ կցանկանան տեսնել իրենց թիմում։ Բացառված չէ, որ Վասկեսի «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված լինի հենց «Արքայական ակումբի» վերջնական արդյունքներից ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագայից։

Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)

henrikh mkhitaryan roma 960x540 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Մխիթարյանի մասին այս օրերին շատ է խոսվում, պարզապես այս ցանկում նրան չներառել հնարավոր չէր։ Կմնա՞ նա «Ռոմայում», թե՞ այլ ակումբ կտեղափոխվի, բարդ է ասել։ VNews-ն ավելի վաղ ներկայացրել էր 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան։

Ջորջինիո Վեյնալդում («Լիվերպուլ»)

P2020 11 03 Atalanta Liverpool 56 1080x675 1 960x600 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

«Լիվերպուլի» անփոխարինելի համարվող խաղացողներից մեկի պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Տարօրինակ է, բայց Վեյնալդումը «մերսիսայդցիներից» կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Եթե Վեյնալդումը հեռանա, ապա ամենահավանական տարբերակը տեղափոխությունն է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը գլխավորում է Ռոնալդ Կումանը, որը Ջինիին լավ գիտի Նիդերլանդների հավաքականից։ Հետաքրքրություն կա նաև «Ինտերից»։ «Լիվերպուլում» մնալու տարբերակը ևս պետք չէ բացառել։

Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»)

EiiwRe7WkAEAsjZ 960x540 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Մատայի համար այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա խաղում է այստեղ 2014 թվականից, ու արդեն վաղուց կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում։ Մեծ է հավանականությունը, որ Մատան անվճար հիմունքներով այլ ակումբ կտեղափոխվի։ Այսպիսի խաղացողները հիմնականում իրադարձություններով լի շրջագայություններից հետո վերադառնում են ակունքներին։ Մատան հնարավոր է վերադառնա Լա լիգա։ Ժամանակին կար հետաքրքրություն «Բարսելոնայից», բայց հիմա կատալոնական ակումբն ընդհանրապես հետաքրքրված չէ նրանով։ Տարբերակ է նաև MLS-ը։

Մեր ընտրանին

Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»)

edinson cavani manchester united 2020 21 1j54qlwzg0rv6z2mivm8bkrs3 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Ուրուգվայցու տեղափոխությունը Մանչեսթեր, համարում էին ձախողված տրանսֆեր, բայց հիմա Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծի գլխավոր ուժն է։ Շաբաթներ առաջ նրան ակտիվորեն ուղարկում էին «Բոկա Խունիորս», որը Կավանիի երազանքի ակումբն է եղել։ Սակայն հիմա ամեն բան այդքան էլ պարզ չէ։ Սուլշերն ուզում է, որ Կավանին մնա։ Նրա արդյունավետությունն ու տպավորիչ խաղը ապացուցում են, որ անկախ տարիքից, նա կարող է օգտակար լինել թիմին նաև գալիք մրցաշրջանում։

Սա այն դեպքն է, երբ շատ բան կախված է հենց խաղացողից։ Եթե Կավանին ունի Եվրոպայից հեռանալու մտադրություն, ապա նրան դժվար կլինի համոզել հակառակում։ Ֆուտբոլասերների համար ավելի հետաքրքիր կլինի, եթե նա մնա, առաջնորդի թիմին Չեմպիոնների լիգայում և ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ ուրուգվայցին արդեն թարմացրել է պայմանագիրը մինչև 2022 թվականը, և այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Խավի Մարտինես («Ատլետիկ»)

javi martinez bayern munich 2020 21 qkf4990zmapy1x0srt26o1xla 960x540 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

«Բավարիայում» 9 տարի խաղալուց, 9 անգամ Բունդեսլիգայում հաղթելուց հետո Խավի Մարտինեսը որոշեց հեռանալ։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ իսպանացին հեռանալու է այս մրցաշրջանից հետո։ Մարտինեսի պարագայում շատ հավանական է վերադարձը Լա լիգա ու հենց «Ատլետիկ», որտեղից էլ նա եկել էր «Բավարիա» 2012-ին։ Սակայն շտապել պետք չէ։ Հաշվի առնելով Մարտինեսի տարիքն ու հնչեղ անունը՝ գուցե նա բռնի Միացյալ Նահանգներ տեղափոխվելու ուղին ու կարիերայում նոր մարտահրավերներ ունենալու տարբերակը։ Ամեն դեպքում նա խաղացող է, որի փորձն ու վարպետությունը կարող է պետք գալ ցանկացած ակումբի։ Բացառված չէ նաև անակնկալ տեղափոխությունը որևէ այլ թոփ ակումբ։

Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)

Sergio Aguero 960x543 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Արգենտինացու համար այս մրցաշրջանը վերջինն է «Մանչեսթեր Սիթիում»։ 2014-ին նա հայտարարել էր, որ չի հեռանալու «Մանչեսթեր Սիթիից», քանի դեռ չի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ու ահա հիմա Ագուերոյի վերջին խաղը «քաղաքայինների» շարքերում լինելու է հենց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց Ագուերոյի ապագան մեծ հաշվով կախված է Լիոնել Մեսիից։ Եթե նա մնաց «Բարսելոնայում», Ագուերոն կտեղափոխվի Կատալոնիա։ Նա ուզում է խաղալ իր մտերիմ ընկերոջ կողքին։ Օրեր առաջ կար տեղեկություն, որ Ագուերոյով հետաքրքրված է նաև «Ինտերը»։ Նրանք ուզում են փորձառու խաղացողով ուժեղացնել հարձակման գիծը։ Սակայն բոլորս էլ լավ ենք հասկանում, որ առավել հավանական տարբերակը «Բարսելոնան» է։

Էրիկ Գարսիա («Մանչեսթեր Սիթի»)

Eric Garcia 960x540 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

«Մանչեսթեր Սիթիի» ևս մեկ խաղացող, որը գուցե գնա նույն ճանապարհով, ինչ Ագուերոն։ Գարսիայի հեռանալու լուրը հաստատել է Պեպ Գվարդիոլան։ Մեծ հավանականությամբ երիտասարդ պաշտպանը կվերադառնա «Բարսելոնա»։ Նա ժամանակին խաղացել է «Բարսելոնայի» Մ-16 թիմում, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթիի» համակարգ։

Ժերոմ Բոատենգ («Բավարիա»)

jerome boateng bayern munich 2020 21 13o35l5w4bh371h0wd3o79rcr2 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Դայո Ուպամեկանոյի ձեռքբերումից հետո Բոատենգի հեռանալը ավելի ու ավելի հավանական է դառնում։ Նա «Բավարիայից» կարող էր հեռանալ դեռ անցած տարի, սակայն մնաց մինչև իր պայմանագրի ավարտը։ Այս մրցաշրջանից հետո նրա պայմանագիրն ավարտվում է։ Կա տեսակետ, որ Բոատենգն արդեն որոշել է, թե ինչ է անելու ու այդ մասին շուտով կհայտարարվի պաշտոնապես։ Հաշվի առնելով, որ «Բավարիա» է գալիս Յուլիան Նագելսմանը, ասել է թե թիմը նոր շունչ է ստանում՝ դժվար է պատկերացնել, որ Բոատենգը այսքանից հետո կերկարաձգի պայմանագիրը՝ մնալով Մյունխենում։

Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»)

9da13179 43aa 4e1d 9c77 be76726831eb 960x576 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Խորվաթ կիսապաշտպանը հավանաբար կմնա «Ռեալում»։ Իսպանական պարբերականները դեռ մի քանի ամիս առաջ գրել էին, որ Մոդրիչը համաձայնվել է աշխատավարձի կրճատմանը, միայն թե շարունակի խաղալ «Արքայական ակումբում»։ Այս մրցաշրջանում նա ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում ու նորից դարձել է մեկնարկային կազմի անփոխարինելի խաղացողներից մեկը։ Մոդրիչի մնալը բխում է թե՛ ակումբի, թե՛ խաղացողի շահերից։ Մեկ տարի անց նա կարող է հանգիստ գնալ MLS:

Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»)

skysports real madrid sergio ramos 5362011 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Ռամոսի ապագան իսկապես անորոշ է մնում։ Նրա պայմանագրի երկարաձգման պրոցեսն այնքան է ձգձգվել, որ թվում է արդեն ավելի անհավանական է նրա մնալը, քան թե գնալը։ Այս մրցաշրջանում Ռամոսը զգալիորեն զիջել է խաղային առումով։ Նրան հանգիստ չեն տալիս վնասվածքները, իսկ գործող ֆինանսական կացության մեջ «Ռեալը» նրան չի կարողանում լավ պայմանագիր առաջարկել։ Օրերս Ռամոսը Instagram-ում սկսել է հետևել ՊՍԺ-ի մի քանի խաղացողների։ Ակնա՞րկ է սա «Ռեալից» հեռանալու, թե ոչ, դժվար է ասել։ Ամեն դեպքում այսպիսի բարդագույն մրցաշրջանից հետո «Ռեալում» պետք է որոշեն․ հրաժեշտ տա՞լ թիմի խորհրդանիշ համարվող ավագին, թե՞ ուղարկել նրան Ռաուլի ու Կասիլյասի ճանապարհով։ Բարդ ընտրություն է։

Լիոնել Մեսի («Բարսելոնա»)

3002307 61601868 2560 1440 960x540 - «Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Եթե անցած ամառ Մեսիի մնալը կատալոնական գրանդում գրեթե անհնար էր թվում, ապա հիմա արգենտինացին ավելի մոտ է մնալուն։ Բայց պետք չէ բացառել, որ Մեսին կհրաժարվի իր կյանքի թիմում մրցելույթները շարունակելուց։ Համենայն դեպս կան տեղեկություններ, թե՛ նոր պայմանագրի երկարաձգման բանակցությունների, թե՛ այլ ակումբներից հետաքրքրության մասին։ Մեսիին ցանկանում են տեսնել «Մանչեսթեր Սիթիում» ու ՊՍԺ-ում։ Մեսին ցանկանում էր հեռանալ ակումբի ապաշնորհ կառավարողների պատճառով։ Հիմա «Բարսելոնայում» նորից Լապորտան է, թիմը գլխավորում է Կումանը, ում որոշումով թիմից հեռացավ Լուիս Սուարեսը։ Այստեղ ևս շատ բան կարող է կախված լինել մրցաշրջանի վերջին հատվածից։ Եթե «Բարսելոնան» մնա միայն Իսպանիայի գավաթով, Մեսին գուցե գնա այդ մեգառիսկային քայլին ու կատալոնական գրանդից հեռանալու բեկումնային որոշում կայացնի։

Ինչ-որ բան հուշում է, որ այս խաղացողներից ոմանք անակնկալ որոշումներ են կայացնելու ու փոխելու են իրենց ակումբները՝ ցնցելով համաշխարհային ֆուտբոլի տրանսֆերային շուկան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զանետի. «Նա կհաղթի «Ոսկե գնդակը», ես վստահ եմ դրանում»

Էտո՛Օ. «Ինձ համար նա միշտ «Ոսկե գնդակի» հաղթող է»

Սամպաոլի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Լա լիգան 3 ժամ տևողությամբ տեսանյութով ներկայացրել է Մեսիի բոլոր գոլերը մրցաշարում

Հայտնի է՝ երբ կարող է կայանալ Ռամոսի նորամուտը ՊՍԺ-ում

Մեսին ու Ռոնալդինյոն վերամիավորվեցին «Պարկ դե Պրենսում» (տեսանյութ, ֆոտո)

Մբապեն բացատրել է՝ ինչու է Մեսիին խնդրել, որ նա իրացնի «Լայպցիգի» դեմ խաղի առաջին 11մ-ը

Պիկե. «Մեսին ավելի քան 7 անգամ պետք է ստանար «Ոսկե գնդակը»

Պոչետինո. «Մեսին երջանիկ է ՊՍԺ-ում»

Մոդրիչ. «Շախտյորն» ուժեղ ակումբ է»

Մեսին իր ստորագրությամբ ՊՍԺ-ի մարզաշապիկ է ուղարկել Հռոմի պապին

Օրսատո. «Ինձ մեղադրում եք, որ ինչ որ մեկը վրիպե՞լ է 11մ-ից»

Մխիթարյանը դժգոհ է, բայց մրցավարը ճիշտ էր (տեսանյութ)

Մխիթարյանը դժգոհ է «Յուվենտուսի» դեմ խաղում հանդիպման գլխավոր մրցավարի աշխատանքից

Վագներ. «Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին»

Մեսին տրիբունայից հետևում է ՊՍԺ – «Անժե» խաղին