Անվերապահ վստահությո՞ւն, թե՞ անհեռատեսություն. ինչու է Ռոնալդ Կումանը նոր մրցաշրջանում էլի գլխավորելու «Բարսելոնան» - VNews
Բաժիններ

Անվերապահ վստահությո՞ւն, թե՞ անհեռատեսություն. ինչու է Ռոնալդ Կումանը նոր մրցաշրջանում էլի գլխավորելու «Բարսելոնան»

52546 scaled - Անվերապահ վստահությո՞ւն, թե՞ անհեռատեսություն. ինչու է Ռոնալդ Կումանը նոր մրցաշրջանում էլի գլխավորելու «Բարսելոնան»

Եկեք լինենք անկեղծ. Ռոնալդ Կումանի գլխավորությամբ «Բարսելոնան» սպասվածից անհաջող արդյունքներ ունեցավ (չնայած, ոմանց կարծիքով նրա գրանցած արդյունքն ամենևին էլ անսպասելի չէ)։ Բայց փաստերը չեն կարող խաբել։ Դատեք ինքներդ.

  • Ավարտված մրցաշրջանում «Բարսելոնան» չնվաճեց այն գավաթներից գոնե մեկը, որին թիմը  ձգտում է միշտ։
  •  Ներքին առաջնության կարևոր խաղերում թիմը բնավորություն ցույց չէր տալիս։
  •  Եվրոպական ասպարեզում «կապտանռնագույնները» ոչ  մ բանով չզարմացրին ու անհույս թռան մրցաշարից։

Ցանկացած այլ մարզչի պարագայում «Բարսելոնայի» ղեկավարությունը վաղուց ցույց էր տվել դրսի դռան տեղը։ Հոլանդացի մասնագետը շարունակում է մնալ «Բարսայի» ղեկին ու շարունակելու է իր աշխատանքն ակումբում։ Հասկանում ենք՝ որքանով է դա տրամաբանական։

Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» հետ, այնուամենայնիվ, տիտղոս նվաճեց՝ Իսպանիայի գավաթը։ Այսքանով հոլանդացու թիմը կանգ չառավ ու Լա Լիգայում վերադարձավ չեմպիոնական պայքար։ Եկավ նույնիսկ մի պահ, երբ «Բարսային» պարզապես պետք էր հաղթել բոլոր մրցակիցներին ու Կումանին քլնգելու փոխարեն բոլորն աստվածացնելու էին. Լա լիգայի ոսկի՝ հենց առաջին տարում։ Սակայն գրանցվեցին միանգամայն «ֆենոմենալ արդյունքներ». թիմը պարտվեց «Գրանադային» (անդալուսյան ակումբը 7 օր 7 գիշեր քեֆի մեջ էր), հետո չհաղթեց «Ատլետիկոյին» (մրցաշրջանի վերջին կարևոր անելիքն էր), այնուհետև մրցաշարի վերջին 3 խաղում «բլաուգրանան» նվաճեց 4 միավոր։

Չեմպիոնական մրցավազք վերադարձած «Բարսան» սեփական ձեռքերով թաղեց իրեն՝ ժամանակից շուտ դուրս մնալով ոսկե մեդալների համար պայքարից։ Հատկապես արտահայտիչ էր «Էյբարի» հետ վերջին տուրի հանդիպումը։ Այո, հասկանալի էր ամեն ինչ՝ մրցաշրջանն ավարտված էր, մոտիվացիա չկար, միայն մեծ հիասթափություն։ Բայց լավ, ո՞ւր էր արժանապատվությունը։

art 980x509 1 960x499 - Անվերապահ վստահությո՞ւն, թե՞ անհեռատեսություն. ինչու է Ռոնալդ Կումանը նոր մրցաշրջանում էլի գլխավորելու «Բարսելոնան»

Թվում էր՝ նման տարօրինակ վերջաբանից հետո «Բարսայում» Կումանին կասեն «Adios, amigo»: Հոլանդացի մասնագետը կարող էր նստել սեղանի շուրջ ու ցույց տալ վիճակագրությունը, xG-ի ցուցանիշները բերեր մեջտեղ, ինչպես նաև պարծենալ, որ Ֆատիին ու մյուս երիտասարդներին ինքն է ինտեգրել մեծերի թիմ, բայց Ֆեմիդայի կշեռքի նժարը կթեքվեր ղեկավարության կողմը, եթե խոսք գնար թոփ խաղերի մասին։ «Բարսան» 1 միավոր է վաստակել «Ատլետիկոյի», 0՝ «Ռեալի» հետ երկու խաղերում։ ՊՍԺ-ի հետ երկխաղյա դիմակայությունում «Բարսան» միայն 20 րոպե է ֆուտբոլ խաղացել, մնացածում փարիզյան թիմն ու Մբապեն գերիշխում էին։ Խերարդո Մարտինոյի ու նման մասնագետների առկայության դեպքում «Բարսայի» ղեկավարների հեռացման որոշումը չէր ուշանում։ Ռոնալդ Կումանը գործնականում նույնպես պետք է գնար գործազուրկների բորսա, սակայն ինքը հրաժարական չտվեց, ղեկավարությունն էլ ծպտուն չհանեց։ Նոր նախագահ Լապորտայից ֆաները սպասում էին մարզչական ապգրեյթ, սակայն Կումանը մնաց։

Մեր ընտրանին

Լապորտայի որոշման մեջ տրամաբանություն գտնելը միշտ էլ բարդ է եղել։ Այս պարագայում՝ առավել ևս։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այստեղ կարելի է քրքրել ու գտնել։

  • «Բարսայի» երկրպագուները պնդում են, որ իր առաջին մրցաշրջանում Կումանին պարզապես չեն բավարարել ֆուտբոլիստները։ Այո, ընդունում ենք ձեր՝ հենց նոր մտքում բարձրաձայն ծնված միտքն առ այն, որ «Գրանադաներին» պետք է հաղթել նույնիսկ կիսապահեստային կազմով։ Բայց, դե հիմա։ Իսկ 21/22 մրցաշրջանում Կումանն իր թիմում կունենա ծերունի, բայց զիլ հարձակվող ի դեմս Ագուերոյի, վերջին տարիներին նորից «թոփացած» Մեմֆիս Դեպայ։ Այսպիսի խորություն ունեցող կազմով կարելի է վերջնական հաղթանակի հույս ունենալ։ 20/21 մրցաշրջանում Կումանի հույսը Բրեթվեյթն էր։ Ամեն ինչ պարզ է, չէ՞։
  • Մեկ այլ հարց. լավ, ասենք՝ Լապորտան Կումանին հեռացրեց գործից։ Բա ո՞վ ստանձներ մարզչի դերը։ Տրանսֆերային շուկայում պարզապես հարմար ու ադեկվատ դեմք չկա։ Մի մասի փիլիսոփայությունը «չի համընկնում», մյուսները կիլոգրամով փող են ուզում, 3-րդ խումբն էլ զուտ ավելի վատն է, քան Կումանը։

Այդ պատճառով Կումանը հիմա իդեալական տարբերակ է Լապորտայի համար։ Առջևում բարդ մրցաշրջան է, որտեղ սակայն կարելի է տիտղոս նվաճել ու մաքսիմալ թիմը պատրաստել աստիճանաբար մարզչական մակարդակ ու թափ հավաքող Չավիի համար։ Մանավանդ, որ նոր մրցաշրջանում Կումանի գլխավոր մրցակիցը լինելու է Սիմեոնեն: Անչելոտիի հետ դիմակայություններում ամեն ինչ որոշելու են անհատները. դա այս տիպի մարզիչների առանձնահատկություններից է։ Հետևաբար, Կումանն ունի ընդամենը 1-2 խնդիր, որոնք պետք է լուծել. հանգիստ «հանգցնել» իսպանական միջակներին, ինչպես անում էր թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Բալանսավորված ընթացքի դեպքում կարելի է չեմպիոն դառնալ։

Նոր մրցաշրջանից առաջ կատարվել են որոշակի տրանսֆերներ, ինչը նշանակում է, որ Լապորտան անվերապահորեն վստահում է Կումանին։ Արժանի՞ է հոլանդացին ևս մեկ շանսի։ Սովորական պայմաններում, գուցե, ոչ։ Սակայն հետկովիդյան, նոր իրականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է։ Դա ինքնին նշանակում է, որ 21/22 մրցաշրջանը Կումանի համար կյանքի ամենակարևորն է. կամ նա, ի վերջո, սկսում է հաղթել կարևոր խաղերում ու բոլորին ապացուցել, որ թոփ է, կամ էլ պատմության մեջ մտնում է որպես ձախողակ՝ ֆանտաստիկ նվաճմամբ. նրան հաջողվել է լցնել «Բարսայի» միանգամից երկու ղեկավարության համբերության բաժակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում

Ինչու Մեսին դեռ պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ. Ակումբը ցավոտ որոշումներ է կայացնելու

«Բարսելոնայի» աստղի տրանսֆերը կախված է Քեյնի տեղափոխությունից

Պեդրին անմարդկային նվաճման շեմին է

«Բարսելոնան» կողմնորոշվել է Դեմբելեի ապագայի հարցում

«Բարսելոնայի» նախագահն անդրադարձել է Մեսիի պայմանագրի թեմային

Մեսին ու «Բարսելոնան» համաձայնության են հասել. արգենտինացու աշխատավարձի կեսը կկրճատվի

«Բարսելոնայում» հավատում են, որ Մեսիի հետ պայմանագիրը կերկարաձգեն մինչև օգոստոսի 8-ը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է Չեմպիոններին լիգային մասնակոցող ակումբ

Ումտիտին «Բարսելոնային» հայտնել է՝ որ դեպքում կհամաձայնի հեռանալ թիմից

Լապորտան այցելել է «Բարսելոնայի» ճամբար (ֆոտո)

Դեպայի շքեղ գոլը «Բարսելոնայի» կազմում (տեսանյութ)

Կոուտինյոյի և Գրիզմանի իրավիճակը կտրուկ փոխվում է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

«Բարսելոնան» նամակ է ուղարկել իր 4 ֆուտբոլիստի․ որոշումը նրանց դժգոհությունն է առաջացրել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից