Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք - VNews
Բաժիններ

Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

GettyImages 50437654 - Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

Կան ակումբներ, որոնք պատկանում են մի քանի անձանց կամ ընկերությունների, կան ակումբներ, որոնք երկրպագուներինն են, կան նաև այնպիսիք, որոնց ղեկին կանգնած է մեկ մարդ կամ կազմակերպություն. հենց դրանք են ֆուտբոլում առաջացնում ամենամեծ ռեզոնանսը ու ընկնում քննարկումների, քննադատությունների ալիքի տակ: VNews-ի նոր շարքը հենց այդպիսի ակումբների ու սեփանականատերերի մասին է:

Եվրոպական Սուպերլիգայի ստեղծումից հետո ֆուտբոլային աշխարհում էլ ավելի շատ սկսեցին խոսել «Յուվենտուսի» նահագահ Անդրեա Անյելիի մասին։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նույնիսկ հանդգնեց ասել, որ նա երբեք չի տեսել մեկին, որն այնպես խաբի, ինչպես դա անում է Անյելին։ «Յուվենտուսի» նախագահի մասին խոսում են ամենավատը։ Նրան մեղադրում են ֆուտբոլը սպանելու փորձի մեջ ու համարում իտալական ֆուտբոլի գլխավոր թշնամիներից մեկը։ Անդրեա Անյելին այս ազգանունով ամենևին էլ առաջին մարդը չէ, որը կապ ունի «Յուվենտուսի» հետ։ «Բիակոներիների» պատմության մեծ մասը ուղիղ կապ ունի իտալական այս հանրահայտ տոհմի հետ։ Ի վերջո, որտեղի՞ց է սկսվում Անյելիների ու «Յուվենտուսի» պատմությունը:

Ինչից սկսվեց ամեն ինչ

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի արժեքը գնահատվում է 1 միլիարդ 512 միլիոն դոլար։ «Ֆերարի» ընկերության արժեքը 25,2 միլիարդ դոլար է։ FIAT-Chrysler ընկերության արժեքը 110 միլիարդ դոլար է։ CNH Industrial ընկերության արժեքը կազմում է 48 միլիարդ դոլար։ Իսկ ի՞նչն է միավորում այս բոլոր ընկերություններին։ Նրանք ընդամենը մեկ ընդհանրություն ունեն։ Այս բոլոր ընկերությունները պատկանում են Անյելիների ընտանիքին։ Այս տոհմի անվան հետ է կապվում Իտալիայում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունները:

Ամեն ինչ սկսվեց 1899 թվականին, երբ Վիլար-Պերոզա փոքրիկ քաղաքի 33-ամյա քաղաքապետ Ջովանի Անյելին, հետաքրքրված լինելով ավտոմոբիլների զարգացմամբ, որոշեց մասնակցել երկրի արդյունաբերության զարգացմանն ու մասնակցեց FIAT (Fabrica Italiana Automobili Torino) ընկերության հիմնադրմանը: Արդեն 10 տարի անց Ջովանի Անիելին FIAT-ի տնօրենն էր։ Նա տասը անգամ ավելացրել էր ընկերության կապիտալը, իսկ 1916 թվականին բացեց Եվրոպայում ամենախոշոր գործարանը, որն իր մասշտաբներով կարող էր համեմատվել ամերիկյան «Ֆորդ» ընկերության հետ։ Անյելիի՝ աշխատանքին նվիրվելու անսպառ էներգիան FIAT-ին շատ շուտով վերածեց բիզնես-կայսրության, որի մասին խոսում էր ամբողջ Իտալիան։

GettyImages 141551419 960x715 - Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

Բացի ավտոմոբիլներից ընկերությունը արտադրում էր նաև տրամվայներ, ավտոբուսներ, նավերի և օդանավերի շարժիչներ, քսանյութեր։ Թվում էր՝ այն, ինչին դիպչում է Անյելին, միանգամից հաջողում է։ Այս յուրօրինակ տաղանդը ժառանգեց նաև նրա որդին՝ Էդոարդոն։

Նախապատերազմյան «Յուվենտուսն» ու փոխված փիլիսոփայությունը

1923 թվականին Անյելի-կրտսերը՝ Էդոարդոն դարձավ «Յուվենտուսի» նախագահ։ Նա ամբողջությամբ փոխեց ակումբը՝ ենթակառուցվածքներից մինչև փիլիսոփայություն։ «Յուվենտուսը» միջինից բարձր մակարդակի ակումբից վերածվեց «հրեշավոր» գրանդի, որի դեմ ոչ մի թիմ չէր ցանկանում խաղալ։  Նա նոր մարզաբազա ու ստադիոն ստեղծեց, մասնակցեց թիմի ձևավորման աշխատանքներին՝ չխնայելով դրա վրա ո՛չ գումար, ո՛չ ժամանակ։Արդյունքը երկար չսպասեցրեց «Յուվենտուսի» երկրպագուներին։ 1930-ականներին Թուրինը դարձավ Իտալիայի ֆուտբոլային մայրաքաղաքը։ 1931-ից 1935 թվականներին «Յուվենտուսը» առաջնության անփոխարինելի առաջատարն էր։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը խաղում էր հենց թուրինյան թիմում։

GettyImages 956761152 960x642 - Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ 1935 թվականին, երբ մահացավ Էդոարդո Անյելին։ Նա զոհվեց հոր ծովային ինքնաթիռում տեղի ունեցած վթարի արդյունքում։ «Յուվենտուսը» կորցրեց ակումբի սեփականատիրոջը, որն այդքան հոգատար էր «Ծեր սինյորայի» նկատմամբ ու ակումբին տալիս էր ամեն ինչ։ Տեղի ունեցածը անհետևանք չէր կարող մնալ։ «Յուվենտուսը» կորցրեց Իտալիայում գերիշխող դիրքը՝ զիջելով անվիճելի առաջատարի կարգավիճակն այլ ակումբների։ Տարիներ հետո երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ։ «Ծեր սինյորայի» աստղը նորից փայլելու էր պատերազմից հետո։

Մեր ընտրանին․

Նոր ժամանակաշրջան

Պատերազմի ընթացքում անկում էր ապրել նաև FIAT ընկերությունը։ «Յուվենտուսի» ու FIAT-ի հաջողությունների երկրորդ ալիքը եկավ հետպատերազմյան շրջանում։ Ակումբը գլխավորեց Անյելիների արդեն երրորդ սերնդի ներկայացուցիչ Ջովանի Անյելին։ Նա առավել հայտնի է Ջանի Անյելի անունով։ Ջանին ընդամենը 14 տարեկան էր, երբ դարձավ ակումբի տնօրենների խորհրդի անդամ։ Նա ակումբի պատմության մեջ ամենահավատարիմ անդամն է համարվում։ Ակումբի տնօրենների խորհրդում նա մնացել է մինչև 2003 թվականը։ Այդ տարի Ջանի Անյելին մահացավ 81 տարեկան հասակում։ Ջանի Անյելին այնքան նվիրված էր ակումբին, որ նույնիսկ թիմի մարզումներին էր ներկա լինում։ Նա ժամանում էր մարզումներին ուղղաթիռով ու հետևում էր իր սիրելի թիմին։ Հենց նրա շնորհիվ այս ակումբում խաղացին այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Միշել Պլատինին, Ռոբերտո Բաջոն, Ալեսանդրո դել Պիեռոն ու Զինեդին Զիդանը։ Նա նույնիսկ մարզչի հետ նստում էր պահեստային նստարանին։ Սերն ակումբի հանդեպ իսկապես աննախադեպ էր։

GettyImages 50437654 960x749 - Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

Անյելիների ու «Յուվենտուսի» հաջողությունները ուղիղ կապ ունեին FIAT-ի ձեռքբերումների հետ։ Պատերազմից հետո ընկերությունն ազգայնացվեց։ Ընկերության նախագահը Անյելի Վիտորիո Վալետան էր։ Ջանին մի որոշ ժամանակով հեռացավ բիզնեսից՝ կենտրոնանալով ֆուտբոլի ու կյանքը վայելելու վրա։ Բայց 1950-ական թվականներին նա վերադարձավ բիզնես-գործունեության։ Պապից նա ժառանգել էր հաջողակ լինելու բանաձևը։ Ազատ տարիների ընթացքում Ջանին էլ ավելի էր խորացրել իր կապերն ամբողջ երկրով։ Սա թույլ տվեց Ջանիին կարճ ժամանակահատվածում դառնալ երկրի ամենաազդեցիկ գործարարներից մեկը։ 1950-ականներին թուրինյան գրանդը 5 անգամ դարձավ Ա սերիայի չեմպիոն՝ վերականգնելով անվիճելի առաջատարի իր կարգավիճակը։

Բիզնես հաջողություններ, որոնք արտացոլվում էին նաև «Յուվենտուսի» վրա

1959 թվականին Անյելին դարձավ IFI հոլդինգի նախագահ, որը պատկանում էր ընտանիքին։ 1966 թվականին նա դարձավ FIAT-ի նախագահը։ Առաջին երկու տարում ընկերության եկամուտները ռեկորդային աճ գրանցեցին՝ ավելանալով 2 միլիարդով։ Այս հաջողությունները թույլ էին տալիս Անյելիին մեծ ներդրումներ կատարել նաև ֆուտբոլի մեջ։ 1960-ականներին «Յուվենտուսը» միայն երկու անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Իսկ ահա 1970-ականներին նրանք սկսեցին նորից գերիշխել իտալական ֆուտբոլում, ինչպես դա անում էին 1930-ականներին։

Juventus FC 1970 71 960x675 - Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

Անյելիների գործերն այնքան հաջող էին ընթանում, որ նրանք կարողացան FIAT-ից դուրս մի շարք ավտոմոբիլային ընկերություններում ներդրումներ կատարել։ Այսպես, 1969 թվականին նրանք ներդրումներ կատարեցին «Ֆերարի» և «Լանսիա» ընկերություններում։ Անյելիների հսկայական բիզնես-կայսրությունն այսուհետև ընդգրկում էր մեքենաշինության բոլոր ոլորտները։ Ֆուտբոլային ու ավտոմոբիլային գործունեությունից բացի Անյելին նաև քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում։ Սակայն հաջողությունների այս հորձանուտի մեջ նաև անդառնալի ողբերգություն տեղի ունեցավ։ Նրա որդին՝ Էդոարդոն ինքնասպանություն գործեց։ Սա մեծ հարված էր հանրահայտ բիզնեսմենի համար։

1996 թվականին Ջանի Անյելին թողեց FIAT-ի նախագահի պաշտոնը՝ այն զիջելով թոռանը՝ Ջոն Էլկանին։ Վերջինս իր հերթին որոշեց փոխել ընկերության փիլիսոփայությունն ու շեշտը դրեց մենեջերների միջոցով ընկերությունը զարգացնելու վրա։ 2000-ականներին FIAT-ի ղեկին երկար դադարից հետո Անյելիները չէին։ Նախագահի աթոռը զբաղեցնում էր Սերջո Մարկիոնեն։ Հաշվի առնելով ընկերության չդադարող հաջողությունները՝ կարող ենք փաստել, որ Ջոն Էլկանի գաղափարն ու կայացրած որոշումն ամբողջությամբ արդարացված էր։

Ժամանակակից «Ծեր սինյորան»․ Անդրեա Անյելի

«Յուվենտուսն» այս տարի 10 տարվա մեջ առաջին անգամ չդարձավ Իտալիայի չեմպիոն։ «Ծեր սինյորան» այնքան գերիշխող էր Իտալիայում երկար տարիներ, որ բարդ էր պատկերացնելը, թե որ ակումբին կհաջողվի վերցնել թագը թուրինյան գրանդից։ 2010 թվականի մայիսին ակումբի նախագահի պաշտոնում նշանակվել է Անդրեա Անյելին։ Նա Էդոարդո Անյելիի թոռն է՝ քաղաքական գործիչ Ումբերտո Անյելիի տղան։ Անդրեա Անյելին շարունակում է իր նախնիների թողած գիծն ու բացի «Յուվենտուսի» նախագահ լինելուց նաև FIAT-ի և EXOR ընկերությունների նախագահն է։ Անյելին իր բնույթով համարձակ որոշումներ կայացնող գործարար է, որը չի վախենում ոչնչից։ Նրա ղեկավարման շրջանում «Յուվենտուսը» սկսեց մտածել մի շարք կոմերցիոն փոփոխությունների մասին, որոնք սկզբից մեծ իրարանցում առաջացրին, իսկ հետո ընկալվեցին որպես լավ քայլ։ Այդպիսի որոշում էր «Յուվենտուսի» պատմական լոգոյի փոփոխությունը։ Հանրահայտ լոգոն փոխարինվեց “J” տառի յուրօրինակ դիզայնով, որը սկզբում ծաղրանքի առարկա դարձավ երկրպագուների համար։ Սակայն հիմա, կարծես թե, բոլորն են համակերպվել այս փոփոխության հետ ու շատերին դա սկսել է դուր գալ։

Իտալիայի առաջնությունում բազմաթիվ չեմպիոնություններից բացի «Յուվենտուսն» այս ընթացքում նաև երկու անգամ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում՝ մեկում զիջելով «Բարսելոնային», մյուսում՝ «Ռեալին»։ Եվրոպական չեմպիոնների ակումբային գավաթը նոր ժամանակաշրջանում թուրինյան գրանդին դեռևս հաղթել չի հաջողվում։ Հենց դրա համար թիմ եկավ նաև Կրիշտիանու Ռոնալդուն։ Համենայն դեպս, ակումբի ղեկավարներն այդպես են մեկնաբանում այդ տրանսֆերը։ Մինչդեռ Ռոնալդուի Թուրին գալը ևս մեկ կոմերցիոն բնույթի հզոր քայլ էր, որով ակումբը զգալիորեն բարելավեց իր իմիջային դիրքերը շուկայում։ Բացի ակումբից իմիջային դիրքի զգալի բարելավումներ ունեցան նաև «Ծեր սինյորայի» հովանավորները։ «Յուվենտուսի» տիտղոսային հովանավորը հիմա ամերիկյան Jeep ընկերությունն է։ Անյելիները բաժնեմասեր ունեն նաև այդ ընկերությունուոմ ու մասնակցում են ավտոմոբիլների արտադրությանը։ Եթե Ռոնալդուն հագներ շապիկ, որի վրա Jeep ընկերության անվանումն է, բրենդի ճանաչելիությունը զգալիորեն կավելանար։ Ռոնալդուի տրանսֆերի իրականացման նպատակներից մեկն էլ հենց սա էր։

NINTCHDBPICT000535500603 - Անյելիների գահակալումը․ Ընդմիշտ փոխեցին «Յուվենտուսի» պատմությունը, Թուրինը դարձրին ֆուտբոլային քաղաք

Ուրիշ ակումբների սեփականատերերի պարագայում իրավիճակն այլ է։ Եթե «Միլանում» Սիլվիո Բեռլուսկոնին մի օր հեռացավ, ապա այստեղ դա ուղղակի անիրատեսական է թվում։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդում» Գլեյզերները գուցե մի օր հեռանան, ապա այստեղ դա անիրատեսական է թվում։ Անյելիներին է պատկանում «Յուվենտուսի» բաժնետոմսերի մեծ մասը։ Նրանց պատմությունն այնքան խորքից է գալիս, որ դժվար է պատկերացնել, որ այն օրերից մի օր ավարտվելու է։ Անյելի և «Յուվենտուս» բառերն ասես հոմանիշներ լինեն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Ալեգրին տվել է համաձայնությունը․ բրազիլացի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»

Շոկային թեկնածու․ Ա սերիան ներկայացնող ակումբը առաջարկ է նախապատրաստում Քեյնի համար

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը

Դեմբելեն կարող է հեռանալ «Բարսելոնայից»․ երկու ակումբ հետաքրքրված է նրանով

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեն կարող պատժամիջոցներ կիրառել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» դեմ

«Յուվենտուսը» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն

«Յուվենտուսը» մտադիր է փոխանակել Ռոնալդուին. 2 տարբերակ կա

«Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» ցանկանում են ամբողջությամբ փոխել մրցաշարերի մոդելը ». Անյելի

Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

Հանրահայտ ֆուտբոլիստը 33 տարեկանում ավարտեց կարիերան. նա ցանկանում է մարզիչ դառնալ

Ալեգրին այսօր հանդիպելու է «Յուվենտուսի» ղեկավարության հետ քննարկելու տրանսֆերները

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի»՝ ՉԼ-ում մասնակցության մասին հայտարարություն է արել

Արտուրը նորից կարող է փոխել ակումբը

Չեֆերինը՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» մասին․ «Նրանք դիմել են ՉԼ-ին մասնակցելու համար»