AO-2020. Ֆեդերերը ծանրագույն պայքարում անցավ հաջորդ փուլ, Սերենան պարտվեց. օրվա արդյունքները (տեսանյութ) - VNews
Բաժիններ

AO-2020. Ֆեդերերը ծանրագույն պայքարում անցավ հաջորդ փուլ, Սերենան պարտվեց. օրվա արդյունքները (տեսանյութ)

Թենիսի այս տարվա «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում կայացան 3-րդ շրջանի հանդիպումները: Մրցումային հերթական օրը լի էր ինչպես սպասելի հաղթանակներով, այնպես էլ անկանխատեսելի պարտություններով:

Տղամարդիկ

Կանաչ մայրցամաքի կարևորագույն մրցաշարի եզրափակիչի մասնակից Մարին Չիլիչը մեծագույն պայքարում 5 սեթում կարողացավ առավելության հասնել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ՝ 6-7 6-4 6-0 5-7 6-3: Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի համար ճապոնացի Յոսոյիտո Նիսիոկայի հետ դիմակայությունը մարզում էր հիշեցնում: Սերբ թենիսիստը ջնջեց մրցակցին «Ավստրալիայի երեսից» 6-3 6-2 6-2  հաշվով:

Մրցումային օրը տևեց սովորականից երկար, քանի որ վերջին խաղում Ռոջեր Ֆեձդերերը լրջագույն խնդիրներ ունեցավ տեղացի Ջոն Միլանի հետ: պարտվելով առաջին սեթը՝ Ֆեդերերը հաղթեց հաջորդ երկուսում, սակայն ձեռքից բաց թողեց հաղթանակը 4-րդում, ու կողմերը գնացին եզրափակիչ 5-րդ սեթ: Այստեղ հաջողությունը կարող էր ժպտալ կողմերից յուրաքանչյուրին: Սակայն սուպեր թայ-բրեյքի ժամանակ, առաջ զիջելով մրցակցին 4-8 հաշվով, շվեյցարացի մաեստրոն տպավորիչ քամբեք արեց ու հաղթանակ տարավ՝ 4-6 7-6 6-4 4-6 7-6 հաշվով: Դիմակայությունը տևեց ավելի քան 4 ժամ:

Նշենք որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել Մարտոն Ֆուչովիչը, Դիեգո Շվարցմանը, Ֆաբիո Ֆոնինին, Տենիս Սանդգրենն ու Միլոշ Ռաոնիչը: Ֆեդերերի հաջորդ մրցակիցը Ֆուչովիչն է, իսկ Ջոկովիչը ուժերը կչափի Դիեգո Շվարցմանի հետ:

Կանայք

Կանանց մրցապայքարում գրանցվեց մի քանի անակնկալ: Նախ պայքարը լքեց Դանիան ներկայացնող Կարոլին Վոզնիացկին: Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ պարտիան բավական երկար տևեց, սակայն 5-7 6-3 5-7 հաշվով Վոզնյացկին պարտվեց: Սա նրա վերջին հանդիպումն էր կարիերայում, ինչի պատճառով նա արտասվեց:

Պարտվեց երիտասարդ Նաոմի Օսական: Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկը 3-6 4-6 հաշվով ճանապարհը զիջեց ամերիկուհի Կորի Գաուֆին: 17 ամյա Գաուֆն ավելի վաղ տուն էր ճանապարհել Վինուս Ուիլյամսին:

Տուրի մեծագույն անակնալը մատուցեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսը: Աշխարհի ամենատիտղոսակիր թենիսիստուհին ավելի քան 2 ժամ տևած խաղում պարտվեց չինուհի Ցյան Վանին՝ 4-6 4-6 5-7:

Հաջորդ փուլում են Էշլի Բարտին, Պետրա Կվիտովան, Մարիա Սակարին, Էլիսոն Ռիսկեն: Վաղը կմեկնարկի 4-րդ տուրը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նովակ Ջոկովիչի ջանքերով շուտով կվերադառնա մեծ թենիսը

Ֆեդերերն ասել է՝ ինչու վերջին տարիներին չի կարողանում «Մեծ սաղավարտ» նվաճել

Կրոս․ «Միանգամայն վստահ եմ՝ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է»

Ռոդիկ․ «Ջոկովիչի մայրը Ֆեդերերին չպիտի անվաներ ամբարտավան»

Ջոկովիչ․ «Ստադիոնների մեծ մասում Ռոջերին ավելի շատ կծափահարեն, քան ինձ, քանի որ նա Ռոջերն է» (տեսանյութ)

Ինչպես է Ռոջեր Ֆեդերերն անցկացնում իր ժամանակը կարանտինի ընթացքում (տեսանյութ)

Սերենա Ուիլյամսը հայկական կոնյակ է համտեսում (տեսանյութ)

«Դարասկզբի գաղտնիքը». Ինչու՞ և ինչպես սպանվեց Ուիլյամս քույրերից ավագը

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

Ջոկովիչն 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի հաղթող (տեսանյութ)

ԱՕ 2020. Սոֆիա Կենինը՝ կանանց չեմպիոն

Հայտնի դարձավ Նովակ Ջոկովիչի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

AO. Ջոկովիչն ու Ֆեդերերը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Ֆեդերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)