ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին - VNews
Բաժիններ

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց և տղամարդկանց մրցապայքարում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Օրվա ընթացքում կայացած բոլոր երեք հանդիպումներում էլ հաղթողները բավարարվեցին նվազագույն հաղթանակներով:

Կանայք

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին չկարողացավ հաղթահարել երիտասարդ Սոֆիա Կենինի արգելքը: Ամերիկուհին առաջին սեթում մրցակցին հաղթեց թայ բրեյքում, իսկ երկրորդում կարողացավ վերցնել մրցակցի մատուցումն ամենավճռական պահին՝ 11-րդ գեյմում: Ի վերջո՝ 7-6 7-5:

Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գարբինյե Մուգուրուսան: Կենտրոնական խաղում նա առավելության հասավ Սիմոնա Հալեպի նկատմամբ: Ինչպես նախորդ դեպքում, այս զույգում էլ առաջին սեթի հաղթողը վճռվեց թայ-բրեյքում՝ 7-6 հօգուտ Մուգուրուսայի: Երկրորդ սեթում ընթացավ հավասար պայքար, սակայն վերջին պահին Մուգուրուսան կարողացավ խլել մրցակցի մատուցումն ու հաղթել 7-5 հաշվով:

Տղամարդիկ

Տղամարդկանց առաջին կիսաեզրափակիչում իրար հետ մրցում էին աշխարհի երկրորդ ու երրորդ ռակետները՝ Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը: Առաջին սեթում Ֆեդերերն ուներ մեծ առավելություն, հաղթում էր 5-3 հաշվով, սակայն գործը տրամաբանական ավարտին հասցնել չկարողացավ ու պարտվեց թայ-բրեյքում՝ 6-7 հաշվով: Հաջորդ երկու սեթերում սերբ արդեն հավաքված էր գործում ու մեկական անգամ վերցնելով մրցակցի մատուցումները հաղթեց 6-4 6-3 հաշվով:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա վաղը, իրար հետ կմրցեն Դոմենիկ Թիմն ու Ալեքսանդր Զվերևը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Նովակ Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով

21-րդ դարի 10 լավագույն մարզիկները՝ ըստ Marca-ի

Ֆեդերերն այս տարի այլևս չի խաղա

Նովակ Ջոկովիչի ջանքերով շուտով կվերադառնա մեծ թենիսը

Ֆեդերերն ասել է՝ ինչու վերջին տարիներին չի կարողանում «Մեծ սաղավարտ» նվաճել

Կրոս․ «Միանգամայն վստահ եմ՝ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է»

Ռոդիկ․ «Ջոկովիչի մայրը Ֆեդերերին չպիտի անվաներ ամբարտավան»

Ջոկովիչ․ «Ստադիոնների մեծ մասում Ռոջերին ավելի շատ կծափահարեն, քան ինձ, քանի որ նա Ռոջերն է» (տեսանյութ)

Ինչպես է Ռոջեր Ֆեդերերն անցկացնում իր ժամանակը կարանտինի ընթացքում (տեսանյութ)

«Դարասկզբի գաղտնիքը». Ինչու՞ և ինչպես սպանվեց Ուիլյամս քույրերից ավագը

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

Ջոկովիչն 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի հաղթող (տեսանյութ)

ԱՕ 2020. Սոֆիա Կենինը՝ կանանց չեմպիոն

Հայտնի դարձավ Նովակ Ջոկովիչի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները