ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները - VNews
Բաժիններ

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունում պայքարը թևակոխում է վճռական փուլ: Այսօր կանանց և տղամարդկանց մրցապայքարում հայտնի դարձան կիսաեզրափակիչի վերջին մասնակիցները: Ընդ որում՝ եթե կանանց մրցապայքարում անակնկալներ չեղան, ապա տղամարդկանց շրջանում այդպիսին գրանցվեց, այն էլ խոշոր:

Կանայք

Աշխարհի երրորդ ռակետ Սիմոնա Հալեպն առանց լուրջ դիմադրության կարողացավ հաղթահարել Էստոնիան ներկայացնող Անետ Կոնտավեյտին: Ռումինուհին ամբողջ խաղի ընթացքում տիրում էր նախաձեռնությանը և համեստ մրցակցին թույլ տվեց հաղթել միայն 2 գեյմ: Սեթերից յուրաքանչյուրում Հալեպը հաղթեց 6-1 6-1 հաշվով:

Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի Գարբինյե Մուգուրուսան: Իսպանուհին իր մրցակից Անաստասիա Պավլյուչենկովայի հետ խաղն անցկացրեց ավելի լարված մրցապայքարում: Յուրաքանչյուր սեթում վճռորոշ եղավ Մուգուրուսայի արած մեկական բրեյքը, ինչի շնորհիվ էլ գրանցվեց հաղթանակ 7-5 6-3 հաշվով: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել էին Էշլի Բարտին ու Սոֆիա Քենինը:

Տղամարդիկ

Այ այստեղ անակնկալների անակնկալը գրանցվեց: Աշխարհի առաջին ռակետ, Ավստրալիայի մրցաշարի հաղթող Ռաֆայել Նադալը չկարողացավ հաղթահարել Դեմնիկ Թիմի արգելքը: Ավստրիացի թենիսիստը գերազանց մեկնարկեց՝ հաղթելով առաջին երկու սեթում 7-6 հաշվով: Սակայն երրորդում Ռաֆան կարողացավ հավաքվել ու հետ գալ խաղ՝ 6-4: 4-րդ սեթում Թիմը 5-3 հաշվի ժամանակ զիջեց սեփական մատուցումը, և ի վերջո, գործը հասավ թայ-բրեյքի, որտեղ դարձյալ հաջողությունն ուղեկցեց Թիմին՝ 7-6: Մրցավեճը տևեց ավելի քան 4 ժամ:

Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին նրա դեմ կպայքարի Ալեքսանդր Զվերևը: Գերմանացի թենիսիստը նորից լավ մարզավիճակ է հավաքել: Իր քառորդ եզրափակիչում Զվերևը վստահ հաղթանակ տարավ շվեյցարացի Ստեն Վավրինկայի նկատմամբ: Թեպետ առաջին սեթում Զվերևը պարտվեց 1-6 հաշվով, հաջորդ երեքում մրցակիցը շանս չուներ. 6-3 6-4 6-2: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Ռոջեր Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աշխարհի լավագույն մարզիկներն իրենց տարիքում՝ ըստ Marca-ի քվեարկության

Պաշտոնական. Թենիսի Ինդիան-Ուելսի մրցաշարը հետաձգվեց

«Դարասկզբի գաղտնիքը». Ինչու՞ և ինչպես սպանվեց Ուիլյամս քույրերից ավագը

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

Ջոկովիչն 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի հաղթող (տեսանյութ)

ԱՕ 2020. Սոֆիա Կենինը՝ կանանց չեմպիոն

Հայտնի դարձավ Նովակ Ջոկովիչի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

Անվտանգության աշխատակիցը չէր թողնում Նադալին մտնել կորտ (տեսանյութ)

AO. Ջոկովիչն ու Ֆեդերերը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Ֆեդերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

AO-2020. Ֆեդերերը ծանրագույն պայքարում անցավ հաջորդ փուլ, Սերենան պարտվեց. օրվա արդյունքները (տեսանյութ)

Խաչանովը հայերեն գրառում է կատարել Ֆեդերերի հետ համատեղ լուսանկարի մեկնաբանություններում

Ֆեդերեր․ «Չգիտեմ՝ ինչու են ինձ համեմատում Մեսիի, իսկ Ռաֆային՝ Կրիշտիանուի հետ»

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Ջոկովիչը Տոկիոյում կարճ ժամանակով սումոիստ է դարձել (տեսանյութ)